Բոլորովին վերջերս պարզ դարձավ, թե ինչ տեսք են ունենալու Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012-ի լոգոն և նշանաբանը: Այս ամենը պարզ դարձավ օնլայն հեռարձակվող շոուի ընթացքում: Այս տարվա մրցույթի լոգոն կարող եք տեսնել լուսանկարում, իսկ նշանաբանն է` “Light your fire” -”Վառիր քո կրակը“:
Համերգային շոուի ժամանակ ելույթ ունեցան նաև Եվրատեսիլից մեզ հայտնի երգիչներ Լենա Մեյերը, Ալեքսանդեր Ռիբակը, Սաֆուրան, Ռուսլանան և Եվրատեսիլ 2011-ի հաղթողներ Էլլն ու Նիկին:
Մրցույթի երկրպագուները նաև մեկնաբանություններ անելու հնարավորություն ունեին: Իսկ մեկնաբանությունները տարբեր էին, սակայն մեծ մասամբ երկրպագուների մեկնաբանություններից կարելի էր ենթադրել, որ նրանք այդքան էլ գոհ չէին շոուի կազմակերպչական աշխատանքներից և հանդիսավարների անգլերենից:
Ինչևէ, Եվրատեսիլ 2012-ում Հայաստանի մասնակցությունն արդեն վաղուց իրականություն է: Հիշեցնենք, որ մեր երկիրը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչի առաջին տասնյակում: