Monthly Archives: February 2012

Եվրատեսիլ 2012 – Լինում է, չի լինում . . .

Եվրատեսիլ 2012 – Լինում է, չի լինում . . .

Դեռ մեկ տարի առաջ անընդհատ կրկնում էինք <<Եվրատեսիլ? Տափակ մրցույթ է>>: Այնուամենայնիվ, երեկոյան ծածուկ միացնում էինք հեռուստացույցը և հետևում մրցույթին, ցատկում-ուրախանում կամ ողբում Հայաստանին տրված յուրաքանչյուր  միավորի համար: Հետո բանն էլավելի լրջացավ: Պարզվեց, որ հարևան դևը գողացել է Եվրատեսիլը, և նրան պահում է 7 սարի և 7 ծովի հետևում գտնվող բարձր աշտարակում: Ռիսկի դիմել, ազատել գեղեցկուհուն, թե այս անգամ հեքիաթից դուրս մնալ, սա է խնդիրը: Read the rest of this entry

Եվրատեսիլի Հայաստանյան երկրպագուների նամակը…

Եվրատեսիլի Հայաստանյան երկրպագուների նամակը…

Չնայած մինչ օրս դեռևս հստակ պատասխան չի տրվել այն հարցին, թե արդյոք Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք Եվրատեսիլին, թե ոչ, սակայն արդեն ստեղծվել  են հակասական կարծիքներ այս հարցի շուրջ. շատերը կարծում են, որ չարժի գնալ Բաքու, քանի որ այնտեղ մեր պատվիրակության և մեր մասնակցի կյանքը կարող է վտանգի տակ գտնվել, իսկ շատերն էլ կարծում են, որ Հայաստանը պետք է գնա և արժանապատվորեն մասնակցի Եվրատեսիլ երգի մրցույթին: Վերջիններիս թվում են նաև Եվրատեսիլի Հայաստանյան երկրպագուները: Նրանք հանդես են եկել մի նամակով, որտեղ կոչ են անում անպայման մասնակցել այս տարի Բաքվում կայանալիք մրցույթին:

Ձեզ ենք ներկայացնում այդ նամակը.

«Բարև Ձեզ:Ես Ձեզ գրում եմ Եվրատեսիլի ֆաների անունից:Մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի Հանրային Հեռուստաընկերությունը մասնակցի Եվրատեսիլ 2012-ին, որը կայանալու է Ադրբեջանում:Մենք ,իհարկե գիտակցում ենք , թե ինչպիսի խնդիրներ կարող է առաջացնել մեր մասնկացությունը, և նայում ենք այս ամենին բաց աչքերով: Բայց այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մասնակցի Եվրատեսիլին, և համոզված ենք, որ Ադրբեջանը չի հանի իր դիմակը Եվրոպայի առջև, և մեր մասնակիցներին «բամբակի» մեջ կպահի:Ադրբեջանը ամբողջ Եվրոպային ներկայանում է ,որպես ժողովրդավարական երկիր, որտեղ ազատ ելք ու մուտք ունեն անգամ իր թշնամի երկրի քաղաքացիները, և նրանք չեն ցանկանա փոխել Եվրոպայի `արդեն իսկ ոչ դրական կարծիքը իրենց հանդեպ:
Մենք կոչ ենք անում Հ1-ին ետ չվերցնել դիմումը, քանի որ արդեն իսկ ծաղրի առարկա ենք դարձել Եվրոպական որոշ լրատվամիջոցների, և Եվրոպական լսարանի առջև, և ի վերջո արդնե ուշ է ինչ որ բան փոխելու համար:Մենք պատրաստ ենք պարտության, բայց մենք ցանականում ենք ,որպեսզի Հայասատնը մասնակցի, իսկ թե ինչ տեղ կգրավի, այս պարագայում դա արդեն երկրորդական է:
«Դորիանս» ռոք-խումբը համաձայնել է մասնակցել Եվրատեսիլի, և եթե տղաները այդքան համարձակություն են դրսևորել մասնակցելու Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլին, հարց է առաջանում, թե ինչու՞ է երկմտում Հանրայինը:Եվ ինչի՞ համար էին վերջերս տեղի ունեցած, և աղմուկ բարձրացրած իրադարձությունները:
Մենք արդեն իսկ հանդես ենք եկել ոչ պաշտոնական նամակով ,որով դիմել ենք Գոհար Գասպարյանին սակայն մինչ այժմ, ոչ մի արձագանք չենք ստացել: Նամակում , մասնավորապես, ասվում է հետևյալը
«Հարգելի Գոհար Գասպարյան , փաստորեն նամակը, որ այդքան աղմուկ էր բարձրացրել Հանրային Հեռուստաընկերությու՞նն էր գրել: …Երեկ Արթուր Իսպիրյանը «Երկիր Մեդիայի» եթերով հայտնեց, որ իրեն Հանրային Հեռուսատընկերությունից են զանգել և հարցրել` կարո՞ղ են նրա անունն էլ գրել հայտարարության տակ: Փաստորեն, ամեն ինչ պարզ դարձավ … Մենք , լինելով Եվրատեսիլի ֆան ակումբի անդամ,  շատ մտահոգված ենք և կոչ ենք անում, որ ՎԵՐՋՆԱԿԱՆ ու ԱՆՀԱՊԱՂ որոշում կայացնեք, որովհետև արդեն ծաղրի առարկա ենք դարձել Եվրոպական որոշ լրատվամիջոցների համար:Հոսով եմ նամակս պարզ ընթեռնելի էր ու հասկանալի… (Եվրատեսիլի ֆան ակումբի կողմից)»
Մենք չենք զլանում և կրկին անգամ ,կոչ ենք անում Հանրային Հեռուստաընկերությանը, մասնկացել Եվրատեսիլին, և ցույց տալ ամբողջ Եվրոպային մեր հոգու արիությունն ու ամրությունը:
Հարգանքներով`Եվրատեսիլի հայաստանյան ֆան-ակումբ»:

Աննա Կոնստանտինովան ցանկանում է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ 2012-ին

Աննա Կոնստանտինովան ցանկանում է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ 2012-ին

Համացանցում շշուկներ են տարածվել այն մասին, որ Մոլդովացի երգչուհի Աննա Կոնստանտինովան ցանկանում է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ 2012-ին:

Ինչպես արդեն տեղեկացաք, Աննա Կոնստանտինովան Մոլդովացի երգչուհի է, մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների:
2 տարի շարունակ մասնակցում է Մոլդովայում կայացած Եվրատեսիլյան նախընտրական փուլերին, զբաղեցնում բարձր հորիզոնականներ, սակայն դեռ չի հաջողվել լինել առաջին հորիզոնականում և երկիրը ներկայացնել Եվրատեսիլ երգի մրցույթում:
Աննան բացի երգարվեստից հետաքրքրվում է նաև լուսանկարչությամբ:  Նա գրաֆիկ դիզայներ է:

Երգչուհու խոսքերով  այսօր ակտուալ է այս երգի ժանրը, որը կոչվում է ԴԱՍՏԵՊ, այդ իսկ պատճառով էլ Աննան ցանկանում է ներկայացնել Հայաստանը այս տարվա Եվրատեսիլին:

Աննան հայ հանդիսատեսից ակնկալում է դրական արձագանքներ և հույս ունի, որ հենց ինքը կներկայացնի Հայաստանը Բաքվում կայանալիք  Եվրատեսիլ երգի մրցույթում:

Ահա այն երգը, որով Աննան ցանկանում է ներկայանալ մրցույթում`

Crystal Hall

Crystal Hall

Ինչպես արդեն հայտնի է Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012-ը կանցկացվի Crystall Hall համերգասրահում:

Սրահի բյուրեղյա կառուցվածք ունեցող առաջամասը պատրաստված կլինի ոչ թե ապակուց, այլ հատուկ մետաղյա նյութից: Հենց գլխավոր սրահի մոտ կկառուցվի մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված  սրահը: Դահլիճը բավականին մեծ է և կարող է հյուրընկալել մոտ 25,000 հանդիսատեսի: Չնայած նոր համալիրի վերջնական ծախսերը դեռ չեն հայտարարվել, սակայն հայտնի է, որ Ադրբեջանի կառավարությունը մոտ 5.5 միլլիոն եվրո է նախատեսել դրա վերջնական կառուցման համար:

Եվրատեսիլ 2012-ի բեմի ձևավորումը և վերջնական տեսքը արդեն կտեսնենք մրցույթի օրերին: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին և 24-ին տեղի կունենան մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը, իսկ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 26-ին: