EuroVisionist-ն այսօր փորձեց լուսաբանել Եվրատեսիլը սովորական հեռուստադիտողի աչքերով: Բոլոր հոդվածները գրվել են կատարումներին զուգահեռ: Հեղինակներն արտահայտել են իրենց սուբյեկտիվ կարծիքը, և մենք գիտակցում ենք, որ այն կարող է չհամընկնել մեր ընթերցողների կարծիքի հետ: Ուրախ կլինենք, եթե դուք նույնպես կիսվեք ձեր կարծիքներով մեզ հետ:
Ձեր ներողամտությունն ենք հայցում բոլոր տպագրական սխալների համար, դրանք անպայման կուղղվեն, ինչպես նաև կներեք, եթե ինչ-որ մեկին վիրավորել ենք:
Վաղն արդեն կներկայացնենք մեր ընդհանուր գնահատականը մրցույթի կազմակերպման, անցկացման և մասնակիցների մասին: Խոստանում ենք, որ այն կլինի հայերեն և անգլերեն տարբերակներով:
Հարգանքներով,
EuroVisionist-ի ադմինիստրացիա



