Մայիսի 22-ին «Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքը» անվանումով տեսանյութի հայտնվելը Youtube-ում մեծ իրարանցում առաջացրեց օգտատերերի մոտ: Տեսանյութը պատմում է առաջին հայացքից անթերի թվացող Ադրբեջանի կամայականորեն ծածկված անկյունների մասին: Հատկանշական է, որ տեսանյութի հեղինակները հայեր չեն, ինչը ադրբեջանցիներին զրկում է վիդեոյի` որպես իրենց վաղեմի թշնամի` հայերի հերթական սադրանք համարելու հնարավորությունից: Ադրբեջանում իշխող իրավիճակը ներկայացվում է չեզոք երրորդ կողմի` բրիտանացիների տեսանկյունից:
Category Archives: Videos
Դալիթա- “Դեպի նոր մի կյանք”
Ինչպես տեսնում եք Դալիթան կանգ չի առնում Մանկական Եվրատեսիլի ձեռքբերումներով: Նա ակտիվորեն շարունակում է թողարկել նոր երգեր և տեսահոլովակներ` ուրախացնելով իր երկրպագուներին:
Այս անգամ դպրոցահասակ երգչուհին նոր երգ և տեսահոլովակ է թողարկել, որը կոչվում է “Դեպի նոր մի կյանք”: Ի դեպ երգի խոսքերի հեղինակը հենց Դալիթան է, երաժշտությունը գրել է Էդմոնդ Մակարյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է:
Ինչպես նշում է Դալիթան` երգը նվիրվում է բոլոր դպրոցականներին և շրջանավարտներին
Էմմի և Միշո- “Մութա”
Վերջերս կայացավ Եվրատեսիլ 2011-ի մեր մասնակցի` Էմմիի և ռեփեր Միշոյի նոր դուետի պրեմիերան: Երգը կոչվում է “Մութա”: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադևոսյանն է:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Էմմիի և Միշոյի համագործակցության արդյունքում ստեղծված նոր և հետաքրքիր դուետը:
Պատանի երաժիշտների Եվրատեսիլ մրցույթում Նարեկ Կազազյանը ցուցաբերեց բարձր արդյունք
Պատանի երաժիշտների Եվրատեսիլ մրցույթում մեր երկիրը ներկայացնող 15-ամյա Նարեկ Կազազյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, ինչի առթիվ շնորհավորում ենք Հայաստանին, մեր պատվիրակությանը և, իհարկե, Նարեկին:
Ի դեպ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է մեր մյուս հայրենակիցը, ով ներկայացնում էր Ավստրիան` Էմանուել Ճգնավորյանը: Իսկ մրցույթի հաղթող է ճանաչվել Նորվեգիայի ներկայացուցիչ Էյվինդ Հոլտսմարկը:
Նարեկի ելույթը դիտեք ստորև`
Դալիթա- “Մենակ չենք մենք”
Մանկական Եվրատեսիլ 2011-ի մեր աստղը` Դալիթան, վերջերս ներկայացրել է իր նոր երգը, որը կոչվում է “Մենակ չենք մենք”: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը երգչուհու ուսուցչուհի Էմմա Ասատրյանն է, իսկ գործիքավորումը կատարել է Հայկոն:
Դալիթայի նոր երգը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Անդրե և Սերինե Պողոսյան- “Սառը քամի”
Աննա Կոնստանտինովան ցանկանում է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ 2012-ին
Համացանցում շշուկներ են տարածվել այն մասին, որ Մոլդովացի երգչուհի Աննա Կոնստանտինովան ցանկանում է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ 2012-ին:
Ինչպես արդեն տեղեկացաք, Աննա Կոնստանտինովան Մոլդովացի երգչուհի է, մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների:
2 տարի շարունակ մասնակցում է Մոլդովայում կայացած Եվրատեսիլյան նախընտրական փուլերին, զբաղեցնում բարձր հորիզոնականներ, սակայն դեռ չի հաջողվել լինել առաջին հորիզոնականում և երկիրը ներկայացնել Եվրատեսիլ երգի մրցույթում:
Աննան բացի երգարվեստից հետաքրքրվում է նաև լուսանկարչությամբ: Նա գրաֆիկ դիզայներ է:
Երգչուհու խոսքերով այսօր ակտուալ է այս երգի ժանրը, որը կոչվում է ԴԱՍՏԵՊ, այդ իսկ պատճառով էլ Աննան ցանկանում է ներկայացնել Հայաստանը այս տարվա Եվրատեսիլին:
Աննան հայ հանդիսատեսից ակնկալում է դրական արձագանքներ և հույս ունի, որ հենց ինքը կներկայացնի Հայաստանը Բաքվում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթում:
Ահա այն երգը, որով Աննան ցանկանում է ներկայանալ մրցույթում`
Լենա Մեյերը Բաքվում ոչինչ չի հասկացել
Եվրատեսիլ 2010-ի հաղթող լենա Մեյերը վերջերս հատուկ հյուրի կարգավիճակով գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` Եվրատեսիլ 2012-ի վիճակահանության շոուին մասնակցելու համար: Երգչուհին իր հանդերաձարանում հասցրել է նաև մի տեսանյութ նկարել, որտեղ կիսվում է Ադրբեջանից ստացած իր տպավորություններով: Տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Դալիթան Մանկական Եվրատեսիլից հետո:)
2011 թվականը արդեն անցյալում է: Անցյալում է նաև 2011-ի, թերևս, ամենասպասված իրադարձությունը` Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը, որը առաջին անգամ կայացավ Հայաստանում: Մրցույթում մեր երկիրը ներկայացնում էր փոքրիկ և հմայիչ երգչուհի Դալիթան:
Երգչուհին մրցույթից հետո հասցրել է մասնակցել մի շարք համերգների, հաղորդաշարերի, ինչպես նաև տարբեր հեռուստատեսությունների Ամանորյա նկարահանումներին:
Դալիթային մաղթում ենք, որ 2012 թվականը ևս լի լինի միայն լավ և հաջող իրադարձություններով, իսկ ձեզ սիրով ներկայացնում ենք Դալիթայի Ամանորյա ելույթներից մեկը
2012թ.-ի առաջին տեսահոլովակը ներկայացնում է Անդրեն
Եվրատեսիլի առաջին հայ մասնակիցը ներկայացրեց 2012 թ.-ի առաջին տեսահոլովակը:
Հունվարի 1-ին կայացավ Անդրեի “Ուզում եմ սիրել” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: Երգը երգչի “Andrenaline” ձայնասկավառակից է: Տեսահոլովակը նկարահանվել է Միացյալ Նահանգներում:
Շնորհավորում ենք Անդրեին Ամանորի և նոր տեսահոլովակի կապակցությամբ: Թող 2012-ը լի լինի ստեղծագործական և անձնական հաճելի անակնկալներով և նորություններով
Առաջարկում ենք վայելել տեսահոլովակը.



