Tag Archives: Ամանդա Բաշմակովա

Ամանդա Բաշմակովա- Լատվիա

Ամանդա Բաշմակովա- Լատվիա

  Ամանդա Բաշմակովան ծնվել է 1997թ.-ի հունիսի  3-ին: Նա մի շարք մրցույթների հաղթող է. “Balss Pavelnieks”,  այս տարի հաղթող է ճանաչվել “Baltic Talents” 2010 մրցույթում, ինչպես նաև 2009թ.-ին հաղթել է “Debut” մրցույթում:

Ամանդան սովորում է 8-րդ դասարանում, ինչպես նաև Տատյանա Կորոլովայի “Երիտասարդ տաղանդներ” երաժշտական ստուդիայում,  Երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: Նաև սովորում է կիթառ նվագել և հաճախում է բասկետբոլի:

Նրա տաղանդը դեռ մանկուց բացահայտել էր պապիկը: Այժմ Ամանդան հաճախ է այցելում Ռիգա, որտեղ պարապում է իր երգի ուսուցչի հետ: Արդյունքում աղջիկը հանգստանում է միայն կիրակի օրերին, բայց Ամանդան ասում է, որ ինքը հարմարվող անձնավորություն է և համակերպվում է ցանկացած իրավիճակի հետ: