Հոկտեմբերի 27-ին ժամը 15:00-ին այս տարվա Մանկական Եվրատեսիլի Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան հանդիպում կունենա իր երկրպագուների հետ: Հանդիպումը տեղի կունենա Ալմանախ կրթահամալիրում, որը գտնվում է Միչուրինի 36 հասցեում, և կազմկաերպվել է Մանկական Եվրատեսիլ 2011-ի ֆան-ակումբի կողմից: Այն բաղկացած կլինի երկու մասից, որոնցից առաջինում Դալիթան կերգի “Welcome to Armenia” երգը, իսկ երկրորդում երկրպագուները հնարավորություն կունենան Դալիթային ուղղել իրենց հարցերն ու մաղթանքները:
Tag Archives: Բարի գալուստ Հայաստան
Դալիթա և Վլադիմիր Արզումանյան: Վերհիշենք մեր հաղթողներին
Դալիթա. բացառիկ հարցազրույց Մանկական Եվրատեսիլի հայ դեսպանի հետ
Դեկտեմբերի 3–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի մեր այս տարվա մասնակիցը`Դալիթան, արդեն նախապատրաստական աշխատանքների բուռն գործունեության մեջ է: Եվ չնայած իր զբաղվածությանը` երգչուհին սիրով համաձայնվեց հարցազրույց տալ մեր բլոգին, ինչի համար անչափ շնորհակալ ենք փոքրիկ երգչուհուց: Իսկ մենք էլ մեր հերթին սիրով ձեզ ենք ներկայացնում Դալիթայի հետ ունեցած մեր հարցազրույցը:
eurovisionclub: Դալիթա՛, ինչպե՞ս որոշվեց քո մասնակցությունը Մանկական Եվրատեսիլ 2011-ի նախընտրական փուլին:
Dalita: Լինելով երգի ասպարեզում` հետևում եմ մանկական մրցույթներին և որոշեցի այս տարի էլ մասնակցել:
eurovisionclub: Իսկ ու՞մ օգնությամբ ստեղծվեց “Welcome to Armenia” երգը:
Dalita: Իմ շատ սիրելի ուսուցչուհի Էմմա Ասատրյանն է ինձ օգնել երգի ստեղծման հարցում, որի գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, իսկ զուռնան նվագել է Վարդան Գրիգորյանը:
eurovisionclub: Արդեն հասցրե՞լ ես լսել մրցակիցներիդ երգերը, և, եթե այո, ու՞մ ես համարում քեզ համար լուրջ մրցակից:
Dalita: Որքանով որ տեղյակ եմ, դեռ ոչ բոլոր մասնակից երկրներում են ավարտվել նախընտրական փուլերը: Լսել եմ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Մակեդոնիայի և Լիտվայի կատարումները: Չեմ ուզում ոչ մեկին առանձնացնել: Բոլորն էլ պատրաստված են, և, քանի որ սա մրցույթ է, բոլորս էլ միմյանց մրցակիցներ ենք համարում:
eurovisionclub: Իսկ մեծերի Եվրատեսիլին, առհասարակ, հետևու՞մ ես: Կա՞ մի մասնակից ( ոչ հայազգի), ում հետ կցանկանայիր զուգերգ ունենալ:
Dalita: Այո, ինչ Հայաստանը մասնակցել է, միշտ էլ հետևել եմ: Տղաներից կցանկանայի Դիմա Բիլանի կամ Ալեքսանդր Ռիբակի հետ զուգերգ ունենալ
, իսկ աղջիկներից` Լենա Մեյերի կամ Ռուսլանայի հետ: Աղջիկ հաղթողների երգերից իմ երգացանկում երգել եմ թե ՛Լենայի (“Satellite”) և թե ՛Ռուսլանայի (“Wild dancers”) հաղթող երգերը:
- eurovisionclub: Իսկ ինքդ քեզ հետագայում տեսնու՞մ ես մեծերի Եվրատեսիլում:
Dalita: Ցանկություն ունեմ: Երբ ժամանակը գա, կմտածեմ այդ մասին
eurovisionclub: Եվ վերջում, կցանկանայի իմանալ, թե ինչ ծրագրեր ունես ապագայի հետ կապված: Շարունակելու՞ ես հանդես գալ, որպես երգչուհի, թե ՞այլ ծրագրեր ունես:
Dalita: Այժմ մասնակցում եմ Եվրատեսիլին: Մրցույթից հետո կմտածենք նոր ծրագրերի մասին: Իհարկե՛, կշարունակեմ երգը ուսուցչուհուս օգնությամբ, բայց ցանկանում եմ անպայման ունենալ նաև այլ մասնագիտություն, որի մասին դեռ ժամանակ ունեմ մտածելու:
eurovisionclub-ը հաջողություն է մաղթում Մանկական Եվրատեսիլի մեր այս տարվա դեսպան Դալիթային` ցանկանալով նրան հաջող ելույթ, ուրախ տրամադրություն և տրամադրվածություն, ինչպես նաև մեծ հաղթանակներ թե՛ մրցույթում, թե ՛դրանից դուրս):
Մանկական Եվրատեսիլ 2011. “Welcome to Armenia, Europe”
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Մանկական Եվրատեսիլ 2011-ի Հայաստանյան նախընտրական փուլը: Եվ այսպես, պարզ դարձավ, թե ով է ներկայացնելու Հայաստանը Երևանում կայանալիք Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում: Իսկ հաղթողը Դալիթան է, ով ներկայանում էր 12-րդ համարի ներքո և աշխարհին կողջունի իր “Welcome to Armenia” երգով: Քվեարկությունը կատարվել է հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից` 50-50 տարբերակով:
Մինչ քվեարկության արդյունքների հայտարարվելը, իր ելույթով հանդիսատեսին և հեռուստադիտողին ողջունեց նաև ազգությ
ամբ վրացի երգիչ Անրի Ջոկաձեն, ով կատարեց “Jamaica” երգը: Իսկ հաղթող մասնակցի անունը պարունակող ծրարը միասին բացեցին համերգի հանդիսավարները` Գոհար Գասպարյանը և 2010թ.-ի Մանկական Եվրատեսիլի հաղթող Վլադիմիր Արզումանյանը, ով, ի դեպ, խոստացավ իր ձեռքը դնել հաղթող մասնակցի գլխին և հաջողություն մաղթել վերջինիս:)
Դե ինչ, շնորհավորում ենք Դալիթային և մյուս բոլոր 15 մասնակիցներին, քանի որ, ինչպես նշեց Եվրատեսիլի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը, նրանք բոլորն արդեն իսկ հասել են բարձունքին: Իսկ թե ովքեր են փորձելու Դալիթայի հետ հասնել բարձունքին այս համաեվրոպական մրցույթի շրջանակներում, կիմանանք դեկտեմբերի 3-ին, երբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից մենք բոլորս սիրով կասենք “Բարի գալուստ Հայաստան, Եվրոպա”:
Իսկ հաղթող երգը կարող եք վայելել ստորև:)





