Tag Archives: Դալիթա

Դալիթա- “Դեպի նոր մի կյանք”

Դալիթա- “Դեպի նոր մի կյանք”

Դալիթա

Ինչպես տեսնում եք Դալիթան կանգ չի առնում Մանկական Եվրատեսիլի ձեռքբերումներով: Նա ակտիվորեն շարունակում է թողարկել նոր երգեր և տեսահոլովակներ` ուրախացնելով իր երկրպագուներին:

Այս անգամ դպրոցահասակ երգչուհին նոր երգ և տեսահոլովակ է թողարկել, որը կոչվում է “Դեպի նոր մի կյանք”:  Ի դեպ երգի խոսքերի հեղինակը հենց Դալիթան է, երաժշտությունը գրել է Էդմոնդ Մակարյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է:

Ինչպես նշում է Դալիթան` երգը  նվիրվում է բոլոր դպրոցականներին և շրջանավարտներին :)

Դալիթա- “Մենակ չենք մենք”

Դալիթա- “Մենակ չենք մենք”

Դալիթան իր ուսուցչուհու` Էմմա Ասատրյանի հետ

Մանկական Եվրատեսիլ 2011-ի մեր աստղը` Դալիթան, վերջերս ներկայացրել է իր նոր երգը, որը կոչվում է “Մենակ չենք մենք”: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը երգչուհու ուսուցչուհի Էմմա Ասատրյանն է, իսկ գործիքավորումը կատարել է Հայկոն:

Դալիթայի նոր երգը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Դալիթան Եվարտեսիլից հետո

Դալիթան Եվարտեսիլից հետո

Չնայած Մանկական Եվրատեսիլ 2011-ը արդեն անցյալում է, սակայն մրցույթում մեր ներկայացուցիչը` Դալիթան, շարունակում է մնալ լրագրողների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Ձեզ ենք ներկայացնում Դալիթայի` http://hayyer.com կայքին տված նոր հարցազրույցը:

3 ամիս առաջ էր, երբ Հայաստանը հյուրընկալեց “Մանկական Եվրատեսիլ- 2011” եվրոպական ամենահեղինակավոր երգի մրցույթը: Այդ կարևոր երգի ստուգատեսում մեր երկիրը ներկայացրեց Դալիթան` իր  “Welcome to Armenia”  երգով: Հետաքրքիր է, թե ինչով էր զբաղված մեր երգչուհին Մանկական Եվրատեսիլից հետո.
- Եվրատեսիլից հետո սկսվեցին ամանորյա նկարահանումները և համերգները, հետո սկսվեցին արձակուրդները և դա առիթ էր, որ մի քիչ հանգստանամ, որ հետո սկսեմ նոր գործունեություն, և հիմա արդեն պատրաստում եմ նոր երգ, -նշեց Դալին, հավելելով, որ դեռ չի ցանկանում երգի գաղտնիքները բացել:
Մեր տաղանդավոր փոքրիկը շարունակում է աշխատել մեծ ակտիվությամբ ու էլ ավելի կատարելագործվել այս ասպարեզում:Նա այս տարի արդեն հասցրել է մասնակցել մի շարք միջոցառումների, այդ թվում առաջին Տիկնոջ հովանու ներքո անցկացված “Հույսի նավակ” և բանակի օրվա կապակցությամբ տեղի ունեցած համերգներին:
Մեզ հետաքրքրեց նաև այն հարցը, որ  էլի կմասնակցի ՞  արդյոք Դալիթան  Եվրատեսիլին` հաջորդ տարիների ընթացքում.
- Մրցույթի կանոններով ես այս տարի չեմ կարող մասնակցել, իսկ ապագայում`տեսնենք:
Իսկ վերջում, Դալիթան  բոլոր երեխաներին մաղթեց անհոգ մանկություն, ապրեն խաղաղ, առաջնորդվեն հավատքով և բացի այդ, լինեն աշխատասեր, որ հասնեն իրենց նպատակներին:

 

 

Դալիթա. “Չեմ ցանկանում մրցել որևէ մեկի հետ…”

Դալիթա. “Չեմ ցանկանում մրցել որևէ մեկի հետ…”

Մանկական Եվրատեսիլ 2011-ի մեր մասնակիցը` Դալիթան, վերջերս հարցազրույց է տվել “Իմ Մոլորակ” մանկական հանդեսին, որտեղ փոքրիկ երգչուհին խոսում է հայկական շոուբիզնեսի և, մասնավորապես, Մանկական Եվրատեսիլի մասին: Ամսագրի հետ ունեցած հարցազրույցը ձեզ ենք ներկայացնում լուսանկարների տեսքով :)

Դալիթան “ԱՐԱԲԿԻՐ” Բարեգործական Ուսուցման Կենտրոնի բացմանը

Դալիթան “ԱՐԱԲԿԻՐ” Բարեգործական Ուսուցման Կենտրոնի բացմանը

Հունվարի 18-ին, ժամը 18:00-ին, Ավետ Ավետիսյան 112/2 հասցեում` «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո, տեղի ունեցավ «ԱՐԱԲԿԻՐ» Բարեգործական Ուսուցման Կենտրոնի բացման արարողությունը:

Կենտրոնի բացմանը ներկա էին մի շարք անվանի հյուրեր`«Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը,Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Լևոն Թոքմաջյանը, Սուրեն Խորենյանը,Ալբերտ Մկրտչյանը,Երվանդ Երզնկյանը,Կարեն Աղամյանը,Լևոն Անանյանը, Արտաշես Հովհաննիսյանը և այլք:

Միջոցառման պատվավոր հյուրերից էր նաև Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում մեր երկիրը ներկայացրած Դալիթա Ավանեսյանը:

Դալիթա. 2012թ.-ի օրացույց

Դալիթա. 2012թ.-ի օրացույց

Բազմիցս նշել ենք, որ 2011 թ.-ի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի մեր մասնակիցը` Դալիթան, բացի երգելուց ունի նաև այլ նախասիրություններ. հաճախել է դերասանական վարպետության դասընթացների, մասնակցել է գեղեցկության և նրբագեղության մրցույթների և այլն: Դալիթան նաև ունի իր էջը “Yes” երիտասարդական ամսագրում, որը հենց նախատեսված է իր հասակակիցների և երկրպագուների համար:

Տեղեկացնենք, որ ամսագրի 2012 թ.-ի Հունվար ամսվա համարում կարող եք գտնել նաև Դալիթայի նկարով օրացույցը :)

Դալիթան Մանկական Եվրատեսիլից հետո:)

Դալիթան Մանկական Եվրատեսիլից հետո:)

2011 թվականը արդեն անցյալում է: Անցյալում է նաև 2011-ի, թերևս, ամենասպասված իրադարձությունը` Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը, որը առաջին անգամ կայացավ Հայաստանում: Մրցույթում մեր երկիրը ներկայացնում էր փոքրիկ և հմայիչ երգչուհի Դալիթան:

Երգչուհին մրցույթից հետո հասցրել է մասնակցել մի շարք համերգների, հաղորդաշարերի, ինչպես նաև տարբեր հեռուստատեսությունների Ամանորյա նկարահանումներին:

Դալիթային մաղթում ենք, որ 2012 թվականը ևս լի լինի միայն լավ և հաջող իրադարձություններով, իսկ ձեզ սիրով ներկայացնում ենք Դալիթայի Ամանորյա ելույթներից մեկը :)

JESC Rehearsals in the Full Swing

JESC Rehearsals in the Full Swing

The stage of JESC 2011

JESC 2011 rehearsals are in the full swing in Yerevan. The young performers rock the fantastic stage one after another. By the way, speaking of the stage, Armenia surprised the whole Europe with a stunning stage, original design and fantastic color scheme. This show is definitely going to be one of the best,  if not the best, in the history of Junior Eurovision.

Literally 5 minutes ago the representative of Moldova, Lerika, finished her second rehearsal. Now the host participant, Dalita form Armenia, is the next to perform her second rehearsal.

The press room is boiling with news and articles with the speed of thunder. The worldwide news sources are being refreshed every minute.

In one word, the atmosphere here in the press room has the strongest taste of Junior Eurovision. Hope it will get better towards the actual Contest.

Keep in touch for more updates,

eurovisionclub crew from Yerevan

“Welcome to Armenia”. Դալիթան արդեն պատրաստ է ողջունել Եվրոպային իր նոր տեսահոլովակով :)

“Welcome to Armenia”. Դալիթան արդեն պատրաստ է ողջունել Եվրոպային իր նոր տեսահոլովակով :)

Welcome to Armenia” երգը, որով Դալիթան կներկայացնի Հայաստանը այս տարվա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում, արդեն ունի տեսահոլովակ :) Տեսահոլովակը կարող եք դիտել նաև մեր բլոգում:

Դե ինչ, շնորհավորում ենք Դալիթային տեսահոլովակի կապակցությամբ և ևս մեկ անգամ մաղթում ենք հաջող ելույթ, բարձր տրամադրություն և, իհարկե՛, հաղթանակ:

eurovisionclub-ը քեզ հետ է, սիրելի Դալիթա՛:

Առա՛ջ դեպի հաղթանակ:

“Welcome to Հայաստան”

“Welcome to Հայաստան”

Վերջերս եթեր հեռարձակվեց “Welcome to Հայաստան” երգի տեսահոլովակը: Հենց այս երգով էլ դեկտեմբերի  3-ին`  Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրից Մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլի բոլոր 16 մասնակիցները կողջունեն Եվրոպային:

Ի դեպ, արդեն ավարտվել են նաև Դալիթայի “Welcome to Armenia” երգի տեսահոլովակի նկարահանումները:  Շուտով այդ տեսահոլովակը ևս հասանելի կլինի հայ և եվրոպացի հանդիսատեսին: