Tag Archives: Եվրատեսիլ

Պատանի երաժիշտների Եվրատեսիլ մրցույթում Նարեկ Կազազյանը ցուցաբերեց բարձր արդյունք

Պատանի երաժիշտների Եվրատեսիլ մրցույթում Նարեկ Կազազյանը ցուցաբերեց բարձր արդյունք

Պատանի երաժիշտների Եվրատեսիլ մրցույթում մեր երկիրը ներկայացնող 15-ամյա Նարեկ Կազազյանը զբաղեցրեց  3-րդ հորիզոնականը, ինչի առթիվ շնորհավորում ենք Հայաստանին, մեր պատվիրակությանը և, իհարկե, Նարեկին:

Ի դեպ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է մեր մյուս հայրենակիցը, ով ներկայացնում էր Ավստրիան` Էմանուել Ճգնավորյանը: Իսկ մրցույթի հաղթող է ճանաչվել Նորվեգիայի ներկայացուցիչ Էյվինդ Հոլտսմարկը:

Նարեկի ելույթը դիտեք ստորև`

Եվրատեսիլ 2012 – Լինում է, չի լինում . . .

Եվրատեսիլ 2012 – Լինում է, չի լինում . . .

Դեռ մեկ տարի առաջ անընդհատ կրկնում էինք <<Եվրատեսիլ? Տափակ մրցույթ է>>: Այնուամենայնիվ, երեկոյան ծածուկ միացնում էինք հեռուստացույցը և հետևում մրցույթին, ցատկում-ուրախանում կամ ողբում Հայաստանին տրված յուրաքանչյուր  միավորի համար: Հետո բանն էլավելի լրջացավ: Պարզվեց, որ հարևան դևը գողացել է Եվրատեսիլը, և նրան պահում է 7 սարի և 7 ծովի հետևում գտնվող բարձր աշտարակում: Ռիսկի դիմել, ազատել գեղեցկուհուն, թե այս անգամ հեքիաթից դուրս մնալ, սա է խնդիրը: Read the rest of this entry

Crystal Hall

Crystal Hall

Ինչպես արդեն հայտնի է Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012-ը կանցկացվի Crystall Hall համերգասրահում:

Սրահի բյուրեղյա կառուցվածք ունեցող առաջամասը պատրաստված կլինի ոչ թե ապակուց, այլ հատուկ մետաղյա նյութից: Հենց գլխավոր սրահի մոտ կկառուցվի մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված  սրահը: Դահլիճը բավականին մեծ է և կարող է հյուրընկալել մոտ 25,000 հանդիսատեսի: Չնայած նոր համալիրի վերջնական ծախսերը դեռ չեն հայտարարվել, սակայն հայտնի է, որ Ադրբեջանի կառավարությունը մոտ 5.5 միլլիոն եվրո է նախատեսել դրա վերջնական կառուցման համար:

Եվրատեսիլ 2012-ի բեմի ձևավորումը և վերջնական տեսքը արդեն կտեսնենք մրցույթի օրերին: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին և 24-ին տեղի կունենան մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը, իսկ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 26-ին:

Լենա Մեյերը Բաքվում ոչինչ չի հասկացել

Լենա Մեյերը Բաքվում ոչինչ չի հասկացել

Եվրատեսիլ 2010-ի հաղթող լենա Մեյերը վերջերս հատուկ հյուրի կարգավիճակով գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` Եվրատեսիլ 2012-ի վիճակահանության շոուին մասնակցելու համար:  Երգչուհին իր հանդերաձարանում հասցրել է նաև մի տեսանյութ նկարել, որտեղ կիսվում է Ադրբեջանից ստացած իր տպավորություններով: Տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Sirusho’s latest press conference at Hamalir

Sirusho’s latest press conference at Hamalir

Today, on December 1, the press conference of Junior Eurovision 2010 took place at Hamalir. The representative of Armenia in Eurovision 2008 Sirusho and speakers were the head of press of JESC 2011 Artak Vardanyan.

The theme of the press conference was her performance on December 3 as one of the guest performers and her future plans with and without Eurovision.

When being asked if she would like to participate in Eurovision once again, she said one of the best phrases “Never say never”.  So, we can expect her rocking on the stage very soon again, hoping this time she wins the Contest for Armenia. Sirusho said that she is very busy with composing songs for her colleagues now, and, perhaps, she would soon come back as composer. 

Although Sirusho has not heard the participating songs of this year’s Contest, she is sure that all of them are great. She has heard only the Armenian song, about which she commented: “I really liked the concept of inviting everyone to Armenia, I think that’s really great”.

She has already had a rehearsal on the fantastic stage at Hamalir, and is absolutely impressed and sure that this year the host country, Armenia, definitely reached the top!

Sirusho also informed that there won’t be any solo contests in the near future as she’s in the middle her tours.

The last finding was the cooperation with other performers in world music industry that she’s thinking about.

Keep in touch for more updates!

EurovisionClub  crew from Hamalir, Yerevan.

Դալիթա և Վլադիմիր Արզումանյան: Վերհիշենք մեր հաղթողներին

Դալիթա և Վլադիմիր Արզումանյան: Վերհիշենք մեր հաղթողներին

Եվս մեկ անգամ վերհիշենք Մանկական Եվրատեսիլ 2010-ի Հայաստանի դեսպան Վլադիմիր Արզումանյանի հաղթական կատարումը, ինչպես նաև կրկին վայելենք այս տարվա մեր մասնակցի երգը` Դալիթա – Welcome to Armenia:

Եկատերինա Րյաբովա- Ռուսաստան

Եկատերինա Րյաբովա- Ռուսաստան

Տասնչորս ամյա Կատյա Րյաբովան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսասանը կներկայացնի “Как Ромео и Джульетта” երգով:

Մանկական Եվրատեսիլի երկրպագուները, հավանաբար, կհիշեն Եկատերինային 2009թ.-ի մրցույթից, որտեղ աղջիկը կատարել է “Маленький принц” երգը` գրավելով պատվավոր երկրորդ հորիզոնականը (սովորաբար Մանկական Եվրատեսիլի կազմակերպիչները արգելում են միևնույն մասնակցին կրկին մասնակցել մրցույթին, քանի որ դա համարվում է տվյալ մասնակցի համար առավելություն, սակայն այս տարի Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց բացառություն անել):
Եվրատեսիլի հաջողություններից հետո Կատյան մասնակցել է նաև “Славянском базар” և մանկական “Նոր Ալիք” մրցույթներին”: Կատյան մեծ ծրագրեր ունի կապված ապագայի հետ: Երազում է դառնալ դերսանուհի, երգչուհի և ռեժիսոր:

Դորիան Դլակա – Մակեդոնիա

Դորիան Դլակա – Մակեդոնիա

Դորիան Դլական ծնվել է 1997թ.-ի նոյեմբերի 6-ին: Նա իր երաժշտական կարիերան սկսել է Super Star շոուի խոռում երգելով: 2008թ.-ին Ֆիլիպա Բիբանովսկայաի հետ “Srekni sme” երգով մասնակցել է Մանկական Եվրատեսիլի Մակեդոնիայի նախընտրական փուլին և գրավել է երկրորդ հորիզոնականը:
Անցած տարի Դորիանը Ֆիլիպայի, Մատկոյի, Դեայի և Գոգոյի հետ մասնակցել է Մանկական Եվրատեսիլ մրցույթին, սակայն որպես պարող: “Դա ուղղակի հիանալի էր, անգին փորձություն էր ինձ համար: Ամբողջ Եվրոպայից ընկերներ ձեռք բերեցի և նրանցից շատերի հետ մինչև հիմա շփվում եմ: Հենց այդ հիանալի տպավորություններն են ինձ առաջնորդել դեպի Մանկական Եվրատեսիլ 2011”,-ասում է Դորիանը:

Մանկական Եվրատեսիլի բեմում Դորիանին միանալու է Դեյանա Պոպովսկան, ում հետ նա մասնակցել է բազմաթիվ շոուների:

Պաոլինա Սկրաբիտե – Լիտվա

Պաոլինա Սկրաբիտե – Լիտվա

10-ամյա Պաոլինա Սկրաբիտեն ծնվել է Լիտվայի Պալանգա քաղաքում: Նա երգել սկսել է հինգ տարեկանից և ներկայումս վոկալի դասեր է պարապում իր ուսուցչուհու` Դիանա Բերզանսկենեի մոտ:
Պաուլինան մասնակցել է Լիտվայի LRT հեռուստաընկերության 2010 և 2011թ.երի հանրահայտ “Talentos ringas” շոուին, որտեղ անցել է եզրափակիչ փուլ:

 
Նա նաև մասնակցել է “Baltic Transit” 2010 միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է “Strazdas” և “Song for the Father” երգերը:
Մանկական Եվրատեսիլ 2011-ի իր երգը աղջնակը գրել է իր պրոդյուսեր Մինդաուգաս Լապինսկիսի օգնությամբ:

 

 

Candy – Վրաստան

Candy – Վրաստան

Վրացական Candy խումբը, որը Վրաստանը ներկայացնելու է Երևանում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2011-ին, բաղկացած է հինգ անդամներից (Իրինա Խեչանովի-10 տարեկան, Գվանցա Սանեբիձե-13 տարեկան, Մարիամ Գվալաձե-14 տարեկան, Իրա Կովալենկո-14 տարեկան և Աննա Խանչալյան-15 տարեկան):


Candy Music” երգը, որով խումբը ներկայանալու է մրցույթին, ձայնագրվել է Bzikebi Music Studio-ում: Երգի համահեղինակն է Գիգա Կուխիանիձեն, ով նաև աշխատել է Վրաստանի 2008 և 2010 թվականների Մանկական Եվրատեսիլի երգերի վրա:
Ինչպես նկատեցիք խմբում նաև հանդես է գալիս մեր հայրենակից Աննա Խանչալյանը: