Tag Archives: Լիդիա Զաբլոդսկայա

Լիդիա Զաբլոդսկայա – Բելառուս

Լիդիա Զաբլոդսկայա – Բելառուս

Լիդիա Զաբլոդսկայան ծնվել է 1998թ.-ի հունվարի 15-ին Մոգիլև քաղաքում: Երգել սկսել է չորս տարեկանից: Իր առաջին հաղթանակը երգի ասպարեզում Լիդիան տարել է “Magical child” մրցույթում: Դրանից հետո աղջնակը բազմապիսի առաջրկներ է ստացել երգել ոչ միայն իր շրջանում, այլև դրանից դուրս: Մասնակցել է նաև “Зямля пад белымі крыламі”2011 միջազգային մրցույթին “Daddy bought a car” և “People remember” երգերով և գրավել է առաջին հորիզոնականը, “Golden Bee” 2011 և “Maladzichok” 2011 մրցույթներում գրավել է երկրորդ, իսկ Մանկական Եվրատեսիլ 2010-ի նախընտրական փուլում իր “Hello” երգով գրավել է չորրորդ հորիզոնականը:

Լիդիան շատ դրական երեխա է. Սիրում է պարել, երգել և կարդալ:
Մանկական Եվրատեսիլ 2011-ին կատարելու է “Ангелы добра” երգը:
“Շատ կարևոր է մարդկանց հիշեցնել, որ միայն լավությունը կարող է բերել խաղաղություն և հանգիստ”,- նշել է երգի խորերգրաֆ Օլեսյա Տկաչենոկը: