Tag Archives: Eurovision Baku

Եվրատեսիլ 2012-ի հաղթողը ըստ EuroVisionist-ի ընթերցողների

Եվրատեսիլ 2012-ի հաղթողը ըստ EuroVisionist-ի ընթերցողների

Եվրատեսիլ 2012-ի հաղթող Լորինը, ըստ EuroVisionist-ի ընթերցողների քվեարկության, 3-րդն է

Բաքվում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթը արդեն անցյալում է: Համոզված ենք, որ մրցույթի երկրպագուները դիտել են այն Հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ և պարբերաբար հետևել են մեր փոստերին և մեկնաբանություններին: Թե որքանով էր մրցույթը կայացած, թողնում ենք ձեր դատողությանը:

Read the rest of this entry

Մոլդովա` բարության գագաթնակետ

Մոլդովա` բարության գագաթնակետ

ImageՄոլդովա-Պաշա Պարֆենի- Lăutar` վատ չէ, վատ չէ: Նույնիսկ շատ լավ է:  Ես` ինքս, պատրաստ եմ այս երգը առնվազն 5 անգամ լսել: Միանշանակ, տարբերվող երգ է, ուրախ, և որ ամենակարևորը` շատ բարի: Կարծես մի պահ տեղափոխվեցինք Մանկական Եվրատեսիլ: Ազգային մոտիվները շատ ճիշտ համադրված են եվրոպական ստանդարտներին: Սևանի չափ մեծ հաջողություն ենք ուղարկում Հայաստանից Պաշային:

P.S. Միևնույն է` Եվրատեսիլն առանց Հայաստանի, ինչպես Երգի Պետական Թատրոնը առանց Արթուր Գրիգորիչի: Այս հոդվածը բլոգի ադմինիստրացիայի սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է չհամընկնել ընթերցողի կարծիքի հետ:

Ուկրաինա: Համայն աշխարհի տղաներ, պատրաստվեք

Ուկրաինա: Համայն աշխարհի տղաներ, պատրաստվեք

Արի ու մի խոսիր նրա երկրի տեսարժան վայրերի, ավելի ճիշտ տեսարժան աղջիկներ մասին: Երգն աննշան էր: Ձայնը Ռուսլանայական, ինքը տիպիկ-ուկրաինական:

Ես դեռ չեմ հիշում մի Եվրատեսիլ, որտեղ Ուկրաինան ներկայացնի ոչ թե ջահել-ջիվան, խորոտիկ աղջիկ, այլ մարդ ով հայտնի է հիմնականում իր ձայնի համար:

Դե . . .  սա անշուշտ ֆավորիտ չէր:

Օ ՏԵՐ ԻՄ ԱՍՏՎԱԾ, ՏՐՆԴԵԵԵԵԵԶԸ, հուսով եմ Ադրբեջանը լավ ժամանակ անցկացրեց հայկական մշակույթը ներկայացնելով: Գոնե հղում անեիք ձեր հարևանին:

P.S. Միևնույն է` Եվրատեսիլն առանց Հայաստանի, ինչպես Չակ Նորիսն առանց… չէ, չէ, չէ, մի խփի: Այս հոդվածը բլոգի ադմինիստրացիայի սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է չհամընկնել ընթերցողի կարծիքի հետ:

Սերբիա` կատարյալ ելույթ

Սերբիա` կատարյալ ելույթ

ImageNije Ljubav Stvar- ռոմանտիկայի գագաթնակետ: Կարծես մի պահ բոլորս Ադրբեջանական կեղտոտ իրականությունից տեղափոխվեցինք հանգիստ միջավայր, ուր ամեն ինչ կատարյալ է և շատ հանգիստ:

Սերբիան միշտ ներկայանում է այս ոճի երգերով` առանց մտածելու մրցակցության մասին: Նրանք պարզապես վայելում են երաժշտական այս մեծ տոնը: Առանձնահատուկ տեղ պետք է հատկացնել գործիքավորմանը: ԱՆԹԵՐԻ է!!! Այս ելույթը հազար հրավառություն և կարճ շորիկներ արժի: Կարծում եմ, բոլորդ գերագույն հաճույք ստացաք:

P.S. Միևնույն է` Եվրատեսիլն առանց Հայաստանի, ինչպես Լոսն առանց հայերի: Այս հոդվածը բլոգի ադմինիստրացիայի սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է չհամընկնել ընթերցողի կարծիքի հետ:

Իռլանդիա: դուք եք իմ արքայազնը?

Իռլանդիա: դուք եք իմ արքայազնը?

Փաստորեն հեռավոր Իռլանդիայում դեռ պահպանվել են արքայազներ: Ավելին, նրանք սպիտակ ձի չունեն, միայն մեեեեծ շատրվան ունեն: Տեսնես ում բակից են գողացել բերել:

Ճիշտն ասեմ, ախր շաաատ լավիկն են, ուզում ես միանգամից պոնչիկ անես, կոնֆետ տաս, հարցնես մամային են սիրում թե պապային, բայց ախր նրանց էներգետիկ պարն ավելի շատ թպրտոցի է նման քան պարի:

Ի սրտե կուզեի, որ նրանք իրենց ոճը փոխեն, այդ դեպքում հենց ես կլինեմ առաջին երկրպագուն, բայց հիմա, նրանք հաղթելու շանսեր հաստատ չունեն:

P.S. Միևնույն է` Եվրատեսիլն առանց Հայաստանի, ինչպես Ջեդվարդ զույգից մեկն առանց մյուսի: Այս հոդվածը բլոգի ադմինիստրացիայի սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է չհամընկնել ընթերցողի կարծիքի հետ:

Մակեդոնիա` no comment

Մակեդոնիա` no comment

ImageՄակեդոնիան այս տարի Եվրատեսիլում ներկայացնում է Կալիոպին «Crno I Belo» երգով:

Ներեցեք Մակեդոնիայի ներկայացուցչի երկրպագուներ (եթե իհարկե կան այդպիսիք), սակայն հին հայկական բարբառով ասած` անկապ երգ է: Միգուցե երգչուհին ունի ձայն, որը սակայն կատարյալից շատ հեռու է, սակայն երգը չեմ կարող ստիպել ինքս ինձ նույնիսկ մեկ անգամ լսել: Սրանից ավել հաստատ ոչ մի մեկնաբանություն չեմ կարող թողնել այս ելույթի վերաբերյալ:

P.S. Միևնույն է` Եվրատեսիլն առանց Հայաստանի, ինչպես Գարիկն առանց ԵկաԾերինի: Այս հոդվածը բլոգի ադմինիստրացիայի սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է չհամընկնել ընթերցողի կարծիքի հետ:

Մալթա: Տղա ջան, դու հայ ես

Մալթա: Տղա ջան, դու հայ ես

Ժամանակ չվատնեմ Ադրբեջանի <<հազարամյակների պատմության>> վրա, չմոռանանք ինչ առիթով ենք հավաքվել:

Լավ երգ էր . . . շշշատ լավն էր, բայց բոլորս էլ երևի գիտակցում ենք, որ այն չի դիմանա մրցակցությանը:

Հենց այս քաղցրիկի շաքարաջուր ձայնի ներքո ես հասկացա, թե ինչու մենք այսօր շոու չենք տեսնում: Մեկ, բեմը երևի ահավոր անհարմար է շոու ներկայացնելու համար, չնայած որ բեմը իրականում ոչ թե բադր . . . ադրբեջանցիներն են կառուցել, այլ եվրոպացիները: Երկրորդ, երգիչները պարզապես թքած են ունեցել ավելորդ պատրաստությունների վրա: Երրորդ, Ավստրիայի ցնցող շոուից հետո, ոչ մեկի ռիսկը չի բավականացնում իրենց չափերն անցնելու համար:

Վերջում, ես խիստ կասկածներ ունեմ, որ Կուրտ Կալեյայի տատիկը հայ է: Միայն տեսեք, թե նա ինչ նման է մեզ, ավելի ճիշտ մեր տղաների դիմագծերին: Կուրտ, միգուցե դու հետաքրքվես ընտանիքում: Մենք քեզ գրկաբաց կընդունենք, եղբայր:

P.S. Միևնույն է` Եվրատեսիլն առանց Հայաստանի, ինչպես բոյովն առանց խուճուճի: Այս հոդվածը բլոգի ադմինիստրացիայի սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է չհամընկնել ընթերցողի կարծիքի հետ:

Գերմանիա` American Boy

Գերմանիա` American Boy

ImageՌոման Ռոբ! ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ!!! Ներողություն եմ խնդրում, որ այսպես բացեիբաց արտահայտում եմ իմ խորը զգացմունքները, սակայն դրանք պարզապես անհնար է  թաքցնել: Եվ կարևոր չէ, կհաղթի նա թե ոչ, կամ ինչ տեղ կգրավի: Նա պարզապես մրցակցությունից դուրս է:

Ելույթը ընդհանուր առմամբ ավելի ամերիկյան ոճով էր: Եվ երգը, և նրա արտաքինը հիշեցնում են ամերիկյան «կինոյի լավ տղայի»: Ես պատրաստ եմ «հանգիստ կանգնել» ինչպես դու կոչ ես անում քո երգում` “Standing Still.” Go, go, go Ռոման!!!

P.S. Միևնույն է` Եվրատեսիլն առանց Հայաստանի, ինչպես բուլկին առանց չամիչի: Այս հոդվածը բլոգի ադմինիստրացիայի սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է չհամընկնել ընթերցողի կարծիքի հետ:

Իսպանիա: Պաստորիա, խոնարհվում եմ ձայնիդ առաջ

Իսպանիա: Պաստորիա, խոնարհվում եմ ձայնիդ առաջ

Ես իրոք հույս ունեմ, որ Ալբանիայի նեկայացուցիչը հիմա լսում է այս հիասքանչ երգը և ամենակարևորը` վոկալը: Պաստորա Սոլերը եկավ, երգեց և բոլորին ցույց տվեց, թե ինչ է նշանակում չգոռգոռալ, այլ երգել այնպես, որ մարդկաց բերանները բաց մնան:

Միայն ափսոս Իսպանիան չի հրաժարվում իր` իսպաներեն ներկայանալու սովորությունից: Ցավոք համոզված եմ, որ իսպաներեն երգը շատ քիչ շանսեր ունի հաղթելու Եվրատեսիլում: Հուսով եմ սխալվում եմ:

Պաստորիան ներկայացրեց հիանալի երգ, և ինքն էլ բավականին հիանալի տեսք ուներ: Այ թե ինչ է ճաշակը:

Ես կարծես սկսում եմ կարոտել Եվրատեսիլյան ամպագորգոռ շոուներին:

P.S. Միևնույն է` Եվրատեսիլն առանց Հայաստանի, ինչպես Բլեյրն առանց Չակի: Այս հոդվածը բլոգի ադմինիստրացիայի սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է չհամընկնել ընթերցողի կարծիքի հետ:

Թուրքիա: Այն մյուսը . . .

Թուրքիա: Այն մյուսը . . .

Կան Բոնոմոն յուրահատուկ է և օրիգինալ, քանի որ ես պարզապես չեմ կարող անտեսել այն, որ այս երգն ինձ շատ է դուր եկել, չնայած մնացած այլ արտաեվրատեսիլյան հարցերի:

Բոնոմոյին հաջողվել է շատ սահուն կերպով համատեղել լավ երգը իր ազգային երաժշտության մեղեդիներով: Եվ նույնիսկ ես, որ գլխացավ եմ ունենում արևելյան երաժշտություն լսելիս, կլսեմ այս երգը նույնիսկ Եվրատեսիլի ավարտից հետո:

Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա մեծացել է, երբ հարցը հասնում է այս մրցույթին: Այն ամեն տարի փարձում է լավ երգ և լավ կատարում ներկայացնել: Լավ է գոնե մեր հարևաններից մեկը լավ երաժշտական ճաշակ ունի: Միայն ափսոս այս տարի Թուրքիայից տասը միավոր ստանալու հնարավորություն չկա:

P.S. Միևնույն է` Եվրատեսիլն առանց Հայաստանի, ինչպես Մասիսն առանց Սիսի: Այս հոդվածը բլոգի ադմինիստրացիայի սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է չհամընկնել ընթերցողի կարծիքի հետ: