Tag Archives: Eurovsion

Sirusho on the JESC 2011 Stage

Sirusho on the JESC 2011 Stage

We have already talked about Sirusho, her performance and impressions about the upcoming show. But after watching her rehearsal I have to add one more thing.

PEOPLE YOU JUST HAVE TO SEE IT!

Sirusho is probably the best choice for opening the show. Her performance with dancers, lights and the new version of Qele Qele is absolutely fantastic, and believe me I am not exaggerating it.

Her show will be dynamic and dancy, with some Armenian elements, which we want to remain a secret for you (to tell the truth, the whole show will be full of everything Armenian). One thing is for sure, she has done a good deal of work.

The TV version might not be as impressive as it will be at the Complex. So, those who have the tickets for JESC 2011, you can be sure, it’s going to be huge!

Keep in touch for more updates,

EurovisionClub crew, with love.

Sirusho’s latest press conference at Hamalir

Sirusho’s latest press conference at Hamalir

Today, on December 1, the press conference of Junior Eurovision 2010 took place at Hamalir. The representative of Armenia in Eurovision 2008 Sirusho and speakers were the head of press of JESC 2011 Artak Vardanyan.

The theme of the press conference was her performance on December 3 as one of the guest performers and her future plans with and without Eurovision.

When being asked if she would like to participate in Eurovision once again, she said one of the best phrases “Never say never”.  So, we can expect her rocking on the stage very soon again, hoping this time she wins the Contest for Armenia. Sirusho said that she is very busy with composing songs for her colleagues now, and, perhaps, she would soon come back as composer. 

Although Sirusho has not heard the participating songs of this year’s Contest, she is sure that all of them are great. She has heard only the Armenian song, about which she commented: “I really liked the concept of inviting everyone to Armenia, I think that’s really great”.

She has already had a rehearsal on the fantastic stage at Hamalir, and is absolutely impressed and sure that this year the host country, Armenia, definitely reached the top!

Sirusho also informed that there won’t be any solo contests in the near future as she’s in the middle her tours.

The last finding was the cooperation with other performers in world music industry that she’s thinking about.

Keep in touch for more updates!

EurovisionClub  crew from Hamalir, Yerevan.

Դալիթա և Վլադիմիր Արզումանյան: Վերհիշենք մեր հաղթողներին

Դալիթա և Վլադիմիր Արզումանյան: Վերհիշենք մեր հաղթողներին

Եվս մեկ անգամ վերհիշենք Մանկական Եվրատեսիլ 2010-ի Հայաստանի դեսպան Վլադիմիր Արզումանյանի հաղթական կատարումը, ինչպես նաև կրկին վայելենք այս տարվա մեր մասնակցի երգը` Դալիթա – Welcome to Armenia:

Կրիստալ- Ուկրաինա

Կրիստալ- Ուկրաինա

Մանկական Եվրատեսիլ 2011-ին Ուկրաինան կներկայացնի 11-ամյա Կրիստինա Կոչեգարովան (Կրիստալ): Կրիստինան ծնվել է Կիևում: Աղջկա բեմական անվանումը Կրիստալ է, ինչը խորհրդանշում է մաքրություն, ամրություն և պարզություն:

Կրիստալի բեմական գործունեությունը սկսվեց այն ժամանակ, երբ աղջիկը դեռ չորս տարեկան էր: Նա նկարահանվեց «Кумиры и Кумирчики» հեռուստաշոուում, ինչը փոքրիկին միանգամից հաջողություն բերեց:
Հունիսին Կրիստալը նկարահանեց իր առաջին տեսահոլովակը` “Եվրոպա” երգի հիման վրա, որը երգչուհին կատարելու է մրցույթի ժամանակ: Այն լույս է տեսել երկու լեզուներով` ուկրաիներեն և անգլերեն:

Պաոլինա Սկրաբիտե – Լիտվա

Պաոլինա Սկրաբիտե – Լիտվա

10-ամյա Պաոլինա Սկրաբիտեն ծնվել է Լիտվայի Պալանգա քաղաքում: Նա երգել սկսել է հինգ տարեկանից և ներկայումս վոկալի դասեր է պարապում իր ուսուցչուհու` Դիանա Բերզանսկենեի մոտ:
Պաուլինան մասնակցել է Լիտվայի LRT հեռուստաընկերության 2010 և 2011թ.երի հանրահայտ “Talentos ringas” շոուին, որտեղ անցել է եզրափակիչ փուլ:

 
Նա նաև մասնակցել է “Baltic Transit” 2010 միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է “Strazdas” և “Song for the Father” երգերը:
Մանկական Եվրատեսիլ 2011-ի իր երգը աղջնակը գրել է իր պրոդյուսեր Մինդաուգաս Լապինսկիսի օգնությամբ:

 

 

Candy – Վրաստան

Candy – Վրաստան

Վրացական Candy խումբը, որը Վրաստանը ներկայացնելու է Երևանում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2011-ին, բաղկացած է հինգ անդամներից (Իրինա Խեչանովի-10 տարեկան, Գվանցա Սանեբիձե-13 տարեկան, Մարիամ Գվալաձե-14 տարեկան, Իրա Կովալենկո-14 տարեկան և Աննա Խանչալյան-15 տարեկան):


Candy Music” երգը, որով խումբը ներկայանալու է մրցույթին, ձայնագրվել է Bzikebi Music Studio-ում: Երգի համահեղինակն է Գիգա Կուխիանիձեն, ով նաև աշխատել է Վրաստանի 2008 և 2010 թվականների Մանկական Եվրատեսիլի երգերի վրա:
Ինչպես նկատեցիք խմբում նաև հանդես է գալիս մեր հայրենակից Աննա Խանչալյանը:

Լիդիա Զաբլոդսկայա – Բելառուս

Լիդիա Զաբլոդսկայա – Բելառուս

Լիդիա Զաբլոդսկայան ծնվել է 1998թ.-ի հունվարի 15-ին Մոգիլև քաղաքում: Երգել սկսել է չորս տարեկանից: Իր առաջին հաղթանակը երգի ասպարեզում Լիդիան տարել է “Magical child” մրցույթում: Դրանից հետո աղջնակը բազմապիսի առաջրկներ է ստացել երգել ոչ միայն իր շրջանում, այլև դրանից դուրս: Մասնակցել է նաև “Зямля пад белымі крыламі”2011 միջազգային մրցույթին “Daddy bought a car” և “People remember” երգերով և գրավել է առաջին հորիզոնականը, “Golden Bee” 2011 և “Maladzichok” 2011 մրցույթներում գրավել է երկրորդ, իսկ Մանկական Եվրատեսիլ 2010-ի նախընտրական փուլում իր “Hello” երգով գրավել է չորրորդ հորիզոնականը:

Լիդիան շատ դրական երեխա է. Սիրում է պարել, երգել և կարդալ:
Մանկական Եվրատեսիլ 2011-ին կատարելու է “Ангелы добра” երգը:
“Շատ կարևոր է մարդկանց հիշեցնել, որ միայն լավությունը կարող է բերել խաղաղություն և հանգիստ”,- նշել է երգի խորերգրաֆ Օլեսյա Տկաչենոկը:

 

 

 

 

 

Մանկական Եվրատեսիլ 2011-Նրանք, ովքեր կփորձեն “հասնել բարձունքին”

Մանկական Եվրատեսիլ 2011-Նրանք, ովքեր կփորձեն “հասնել բարձունքին”

Ինչպես արդեն պարզ դարձավ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած նախընտրական փուլի ժամանակ, Մանկական Եվրատեսիլ 2011-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Դալիթան իր “Welcome to Armenia” երգով:

12 ամյա Դալիթա Ավանեսյանը սովորում է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական մասնագիտացված դպրոցում» 3 տարբեր բաժիններում՝ դաշնամուր, վոկալ և կիթառ: Ունի 6 հեղինակային երգեր և տեսահոլովակներ, որոնք ընդգրկվել են տարբեր երաժշտական հավաքածուներում CD, DVD տարբերակներով: Նաև հաճախում է Արտաշես Ալեքսանյանի դերասանական ստուդիան:

2007թ.  Դալիթան դարձել է դափնեկիր «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնում»:  2009թ. և 2010թ. «Հայաստանի պարային օլիմպիադայում» զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալների: 2009թ. Երևանի քաղաքապետարանի «Ոսկե Սրինգ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: 2010թ. և 2011թ. դարձել է «Նոր Ալիք» («Новая Волна») մրցույթի դափնեկիր: 2010թ. մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին: 2011թ. – «Առաջին Ազգային Մանկական Մրցանակաբաշխության» «Լավագույն Հիթ» անվանակարգում արժանացել է պատվոգրի:

Մասնակցել է նաև գեղեցկության և նրբագեղության հետևյալ մրցույթների:

2005թ. դարձել է «Միսս Երևան», որից հետո նույն թվականին մասնակցել է «Միսս-Միստր Աշխարհ» գեղեցկության և նրբագեղության հանրապետական մրցույթին և դարձել «Միսս Հայաստան»: 2006թ. արժանացել է «Միսս Գովազդ» տիտղոսին (քանի որ մանկուց նկարահանվել է բազմաթիվ գովազդային տեսահոլովակներում): 2007թ. արժանացել է «Միսս Տաղանդ» տիտղոսին: 2008թ. արժանացել է «Միսս-Միստր Աշխարհ» Միջազգային Կազմակերպության պատվավոր անդամ կոչմանը: 2009թ. դարձել է «Միսս Թոփ Մոդել Հայաստան 2009» և արժանացել հատուկ մրցանակի հայտնի բռնցքամարտիկ Ալեքս Աբրահամի կողմից:

Դալիթան նաև վարել է «Հայկական Երկրորդ» հեռուստաալիքի «Բարի լույս Հայաստան» ծրագրի «Մանկական լուրերը»: Եղել է «Կենտրոն» և «ATV» հեռուստաալիքներով հեռարձակվող «Բումբումիկ Շոու»-ի թղթակից: 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաալիքի «Թաքնված տաղանդ» նախագծին՝ ներկայացնելով իր արվեստը և անցել է կիսաեզրափակիչ փուլ և մասնակցել Գալա համերգին: Նկարահանվել է «Շանթ» հեռուստաալիքով հեռարձակվող մանկական երալաշ՝ «Շիլաշփոթ» հաղորդման բազմաթիվ դրվագներում: Ներկայումս նկարահանվում է «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Չարլի Շոու»-ում՝ մարմնավորելով Չարլիտայի կերպարը: «Ես – Yes» երիտասարդական ամսագրում ունի իր էջը «Դալիթա և ընկերներ» խորագրով:

Մանկական Եվրատեսիլ 2011. “Welcome to Armenia, Europe”

Մանկական Եվրատեսիլ 2011. “Welcome to Armenia, Europe”

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Մանկական Եվրատեսիլ 2011-ի Հայաստանյան նախընտրական փուլը: Եվ այսպես, պարզ դարձավ, թե ով է ներկայացնելու Հայաստանը Երևանում կայանալիք Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում: Իսկ հաղթողը Դալիթան է, ով ներկայանում էր 12-րդ համարի ներքո և աշխարհին կողջունի իր “Welcome to Armenia” երգով: Քվեարկությունը կատարվել է հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից` 50-50 տարբերակով:

Մինչ քվեարկության արդյունքների հայտարարվելը, իր ելույթով հանդիսատեսին և հեռուստադիտողին ողջունեց նաև ազգությամբ վրացի երգիչ Անրի Ջոկաձեն, ով կատարեց “Jamaica” երգը: Իսկ հաղթող մասնակցի անունը պարունակող ծրարը միասին բացեցին համերգի հանդիսավարները` Գոհար Գասպարյանը և 2010թ.-ի Մանկական Եվրատեսիլի հաղթող Վլադիմիր Արզումանյանը, ով, ի դեպ, խոստացավ իր ձեռքը դնել հաղթող մասնակցի գլխին և հաջողություն մաղթել վերջինիս:)

 

Դե ինչ, շնորհավորում ենք Դալիթային և մյուս բոլոր 15 մասնակիցներին, քանի որ, ինչպես նշեց Եվրատեսիլի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը, նրանք բոլորն արդեն իսկ հասել են բարձունքին: Իսկ թե ովքեր են փորձելու Դալիթայի հետ հասնել բարձունքին այս համաեվրոպական մրցույթի շրջանակներում, կիմանանք դեկտեմբերի 3-ին, երբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից մենք բոլորս սիրով կասենք “Բարի գալուստ Հայաստան, Եվրոպա”:

Իսկ հաղթող երգը կարող եք վայելել ստորև:)

Մանկական Եվրատեսիլ 2011: Հայաստանյան Վիճակահանություն

Մանկական Եվրատեսիլ 2011: Հայաստանյան Վիճակահանություն

Սեպտեմբերի 10-ին Դելֆինարիումում տեղի ունեցավ Մանկական Եվրատեսիլի Հայաստանյան նախընտրական փուլի մասնակիցների ելույթների հաջորդականության վիճակահանությունը: Ընտևության մեթոդը բավականին յուրահատուկ էր. ելույթների հաջորդականությունը որոշեցին դելֆինները: Նրանք իրենց փոքրիկ հանդիսատեսին նաև ցուցադրեցին մի քանի վարժություններ` էլ ավելի աշխույժ տրամադրություն պարգևելով ներկաներին: 

Արդյունքում որոշվեց, թե ինչ հերթականությամբ մասնակիցները կներկայանան սեպտեմբերի 17-ին կայանալիք Հայաստանյան նախընտրական փուլում: Այն է`

1. Ռազմիկ և ընկերներ
2. Միլենա Վարդանյան
3. Մարիա Ենոքյան
4. Պետրոս Ղազարյան
5. Նինելիա Մխիթարյան
6. Տաթև Ենգիբարյան
7. Դո Ռե Մի
8. Նադեժդա Սարգսյան
9. Ալեգրո                                                                   
10.Մերի Արզումանյան
11.Մոնիկա Նավասարդյան
12.Դալիթա
13.Անահիտ Հակոբյան
14.Սոնա Գյուլխասյան
15.Միլենա Միսկարյան
16.Վահագն Գրիգորյան

Ի դեպ, քվեարկությունը կրկին կատարվելու է հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից` 50-50 տարբերակով: Դե ինչ, հաջող ելույթ մաղթենք այս տարվա մեր փոքրիկ երգիչներին և միասին ընտրենք այն մասնակցին, ով կներկայացնի Հայաստանը դեկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում: