Tag Archives: Junior Eurovision 2011

Դալիթա- “Դեպի նոր մի կյանք”

Դալիթա- “Դեպի նոր մի կյանք”

Դալիթա

Ինչպես տեսնում եք Դալիթան կանգ չի առնում Մանկական Եվրատեսիլի ձեռքբերումներով: Նա ակտիվորեն շարունակում է թողարկել նոր երգեր և տեսահոլովակներ` ուրախացնելով իր երկրպագուներին:

Այս անգամ դպրոցահասակ երգչուհին նոր երգ և տեսահոլովակ է թողարկել, որը կոչվում է “Դեպի նոր մի կյանք”:  Ի դեպ երգի խոսքերի հեղինակը հենց Դալիթան է, երաժշտությունը գրել է Էդմոնդ Մակարյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է:

Ինչպես նշում է Դալիթան` երգը  նվիրվում է բոլոր դպրոցականներին և շրջանավարտներին :)

Դալիթան Եվարտեսիլից հետո

Դալիթան Եվարտեսիլից հետո

Չնայած Մանկական Եվրատեսիլ 2011-ը արդեն անցյալում է, սակայն մրցույթում մեր ներկայացուցիչը` Դալիթան, շարունակում է մնալ լրագրողների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Ձեզ ենք ներկայացնում Դալիթայի` http://hayyer.com կայքին տված նոր հարցազրույցը:

3 ամիս առաջ էր, երբ Հայաստանը հյուրընկալեց “Մանկական Եվրատեսիլ- 2011” եվրոպական ամենահեղինակավոր երգի մրցույթը: Այդ կարևոր երգի ստուգատեսում մեր երկիրը ներկայացրեց Դալիթան` իր  “Welcome to Armenia”  երգով: Հետաքրքիր է, թե ինչով էր զբաղված մեր երգչուհին Մանկական Եվրատեսիլից հետո.
- Եվրատեսիլից հետո սկսվեցին ամանորյա նկարահանումները և համերգները, հետո սկսվեցին արձակուրդները և դա առիթ էր, որ մի քիչ հանգստանամ, որ հետո սկսեմ նոր գործունեություն, և հիմա արդեն պատրաստում եմ նոր երգ, -նշեց Դալին, հավելելով, որ դեռ չի ցանկանում երգի գաղտնիքները բացել:
Մեր տաղանդավոր փոքրիկը շարունակում է աշխատել մեծ ակտիվությամբ ու էլ ավելի կատարելագործվել այս ասպարեզում:Նա այս տարի արդեն հասցրել է մասնակցել մի շարք միջոցառումների, այդ թվում առաջին Տիկնոջ հովանու ներքո անցկացված “Հույսի նավակ” և բանակի օրվա կապակցությամբ տեղի ունեցած համերգներին:
Մեզ հետաքրքրեց նաև այն հարցը, որ  էլի կմասնակցի ՞  արդյոք Դալիթան  Եվրատեսիլին` հաջորդ տարիների ընթացքում.
- Մրցույթի կանոններով ես այս տարի չեմ կարող մասնակցել, իսկ ապագայում`տեսնենք:
Իսկ վերջում, Դալիթան  բոլոր երեխաներին մաղթեց անհոգ մանկություն, ապրեն խաղաղ, առաջնորդվեն հավատքով և բացի այդ, լինեն աշխատասեր, որ հասնեն իրենց նպատակներին:

 

 

Դալիթա. “Չեմ ցանկանում մրցել որևէ մեկի հետ…”

Դալիթա. “Չեմ ցանկանում մրցել որևէ մեկի հետ…”

Մանկական Եվրատեսիլ 2011-ի մեր մասնակիցը` Դալիթան, վերջերս հարցազրույց է տվել “Իմ Մոլորակ” մանկական հանդեսին, որտեղ փոքրիկ երգչուհին խոսում է հայկական շոուբիզնեսի և, մասնավորապես, Մանկական Եվրատեսիլի մասին: Ամսագրի հետ ունեցած հարցազրույցը ձեզ ենք ներկայացնում լուսանկարների տեսքով :)

Եվրատեսիլ 2012: Քվեարկության կանոնները կրկին փոխվում են

Եվրատեսիլ 2012: Քվեարկության կանոնները կրկին փոխվում են

Մանկական Եվրատեսիլ 2011-ի մամուլի ասուլիսում մրցույթի ղեկավար Սիեթսե Բաքերը բացատրեց, որ Եվրատեսիլի ամենամյա փոփոխությունները նախ փորձարկվում են Մանկական տարբերակում: Այդպես, 2011-ի Մանկական Եվրատեսիլում քվեարկության կանոնները փոփոխվեցին: Մրցույթի ամբողջ ընթացքում քվեարկելու փոխարեն, հանդիսատեսին տրվեց միայն 15 րոպե: Ըստ Բաքերի` այսպես հեռուստադիտողը կարող է դիտել ամբողջ շոուն, և միայն դրանից հետո քվեարկել: Read the rest of this entry

Դալիթա. 2012թ.-ի օրացույց

Դալիթա. 2012թ.-ի օրացույց

Բազմիցս նշել ենք, որ 2011 թ.-ի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի մեր մասնակիցը` Դալիթան, բացի երգելուց ունի նաև այլ նախասիրություններ. հաճախել է դերասանական վարպետության դասընթացների, մասնակցել է գեղեցկության և նրբագեղության մրցույթների և այլն: Դալիթան նաև ունի իր էջը “Yes” երիտասարդական ամսագրում, որը հենց նախատեսված է իր հասակակիցների և երկրպագուների համար:

Տեղեկացնենք, որ ամսագրի 2012 թ.-ի Հունվար ամսվա համարում կարող եք գտնել նաև Դալիթայի նկարով օրացույցը :)