Ամեն տարի Եվրատեսիլ Երգի Մրցույթը կազմակերպվում է հյուրընկալող երկրի և Եվրոպական Հեռարձակողների Միության համատեղ ուժերի շնորհիվ: Լինելով Եվրատեսիլ Երգի Մրցույթի նախաձեռնող` ԵՀՄ-ն հետևում է բրենդի պահպանմանը, միջազգային շուկայի գործողություններին, ընդհանուր հաղորդակցմանը և պաշտոնական կայքին:
Ջորջեն Ֆրանկ
Եվրատեսիլ Երգի Մրցույթը Եվրոպական Հեռարձակողների Միության անդամների և Eurovision TV-ի համատեղ արտադրությունն է: Վերջինիս ժամանակավոր ղեկավարն է Ջորջեն Ֆրանկը: Նա դանիական ծագում և մեծ փորձ ունի իրավական ոլորտում: Բացի այդ, Ֆրանկը հանդիսանում է Եվրոպական Հեռարձակողների Միության հեռուստաընկերության կառավարման և մարկեթինգի նախկին ղեկավար:
Յոն Օլա Սանդ
Նորվեգացի Յոն Օլա Սանդը Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր ղեկավարն է: Նա ավելի քան 15 տարվա փորձ ունի Նորվեգիայի NRK և TV2 Նորվեգիա ընկերություններում, ինչպես նաև այլ անկախ կազմակերպություններում: Անդամակցում է նաև Հեռուստատեսության կիրառական արվեստի և գիտությունների ակադեմիային, որ կազմակերպում է «Էմմի» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ջոն Օլա Սանդը նաև կազմակերպել ու ղեկավարել է մի շարք նախագծեր, ինչպիսիք են Խաղաղության Նոբելյանական մրցանակի համերգը, Նորվեգական կինոյի մրցանակաբաշխությունը և Եվրատեսիլի նախընտարական փուլը Նորվեգիայում:
Եվրոպական ամենահայտնի TV շոուի ներկայիս գործադիր ղեկավարը 1998 և 2005 թվականներին եղել է մրցույթի մասնակից` Նորվեգիայի պատվիրակության ղեկավար: 2010 թվականին Յոն Օլա Սանդը Օսլոյում կայացած Եվրատեսիլի գործադիր պրոդյուսերն էր:
Սիեթսե Բեքեր
Սիեթսե Բեքերը Եվրոպական հեռարձակողների միության Եվրատեսիլ, ինչպես նաև Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթների ղեկավարն է:
2000 թ.-ին նա հիմնադրեց esctoday.com կայքը, որը հետագայում դարձավ Եվրատեսիլին նվիրված ամենատարածված ֆան կայքը համացանցում: 2006 թ.-ին ԵՀՄ-ն հրավիրեց Բեքերին` Եվրատեսիլի իրադարձության համար Ինտերակտիվ Միությունում կայքեր ստեղծելու համար: 2007 թ.-ին նա դարձավ Եվրատեսիլի ընտանիքի բոլոր 3 հեռարձակումների հաղորդակցության պատասխանատուն:
Յարմո Սիիմ
Էստոնիայում ծնված Յարմո Սիիմը Եվրատեսիլի Ընտանիքի հաղորդակցության կազմակերպիչն է: Նա աջակցում է շփմանը, հասարակական կապերին և New Media-ի գործունեությանը:
Վունթեր վան Վլայեթ
Վունթեր վան Վլայեթը Եվրատեսիլի Ընտանիքի իրադարձությունների նախագծի բարելավողն է: Որպես այդպիսին, նա զբաղվում է Եվրատեսիլի բոլոր կայքերի բարելավմամբ և զարգացմամբ:
Եվրոպական հեռարձակողների միությունում Եվրատեսիլ Երգի Մրցույթով զբաղվում են նաև Ֆրանկ Սալենսը, Թիմոթի Գրեյգը և Լաետիտա Գոնեթը: