Մանկական Եվրատեսիլ 2011. “Welcome to Armenia, Europe”

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Մանկական Եվրատեսիլ 2011-ի Հայաստանյան նախընտրական փուլը: Եվ այսպես, պարզ դարձավ, թե ով է ներկայացնելու Հայաստանը Երևանում կայանալիք Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում: Իսկ հաղթողը Դալիթան է, ով ներկայանում էր 12-րդ համարի ներքո և աշխարհին կողջունի իր “Welcome to Armenia” երգով: Քվեարկությունը կատարվել է հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից` 50-50 տարբերակով:

Մինչ քվեարկության արդյունքների հայտարարվելը, իր ելույթով հանդիսատեսին և հեռուստադիտողին ողջունեց նաև ազգությամբ վրացի երգիչ Անրի Ջոկաձեն, ով կատարեց “Jamaica” երգը: Իսկ հաղթող մասնակցի անունը պարունակող ծրարը միասին բացեցին համերգի հանդիսավարները` Գոհար Գասպարյանը և 2010թ.-ի Մանկական Եվրատեսիլի հաղթող Վլադիմիր Արզումանյանը, ով, ի դեպ, խոստացավ իր ձեռքը դնել հաղթող մասնակցի գլխին և հաջողություն մաղթել վերջինիս:)

 

Դե ինչ, շնորհավորում ենք Դալիթային և մյուս բոլոր 15 մասնակիցներին, քանի որ, ինչպես նշեց Եվրատեսիլի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը, նրանք բոլորն արդեն իսկ հասել են բարձունքին: Իսկ թե ովքեր են փորձելու Դալիթայի հետ հասնել բարձունքին այս համաեվրոպական մրցույթի շրջանակներում, կիմանանք դեկտեմբերի 3-ին, երբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից մենք բոլորս սիրով կասենք “Բարի գալուստ Հայաստան, Եվրոպա”:

Իսկ հաղթող երգը կարող եք վայելել ստորև:)

Posted on Սեպտեմբերի 20, 2011, in JESC 2011 Yerevan, News and tagged , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: