Մանկական Եվրատեսիլ 2011-Նրանք, ովքեր կփորձեն “հասնել բարձունքին”

Ինչպես արդեն պարզ դարձավ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած նախընտրական փուլի ժամանակ, Մանկական Եվրատեսիլ 2011-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Դալիթան իր “Welcome to Armenia” երգով:

12 ամյա Դալիթա Ավանեսյանը սովորում է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական մասնագիտացված դպրոցում» 3 տարբեր բաժիններում՝ դաշնամուր, վոկալ և կիթառ: Ունի 6 հեղինակային երգեր և տեսահոլովակներ, որոնք ընդգրկվել են տարբեր երաժշտական հավաքածուներում CD, DVD տարբերակներով: Նաև հաճախում է Արտաշես Ալեքսանյանի դերասանական ստուդիան:

2007թ.  Դալիթան դարձել է դափնեկիր «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնում»:  2009թ. և 2010թ. «Հայաստանի պարային օլիմպիադայում» զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալների: 2009թ. Երևանի քաղաքապետարանի «Ոսկե Սրինգ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: 2010թ. և 2011թ. դարձել է «Նոր Ալիք» («Новая Волна») մրցույթի դափնեկիր: 2010թ. մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին: 2011թ. — «Առաջին Ազգային Մանկական Մրցանակաբաշխության» «Լավագույն Հիթ» անվանակարգում արժանացել է պատվոգրի:

Մասնակցել է նաև գեղեցկության և նրբագեղության հետևյալ մրցույթների:

2005թ. դարձել է «Միսս Երևան», որից հետո նույն թվականին մասնակցել է «Միսս-Միստր Աշխարհ» գեղեցկության և նրբագեղության հանրապետական մրցույթին և դարձել «Միսս Հայաստան»: 2006թ. արժանացել է «Միսս Գովազդ» տիտղոսին (քանի որ մանկուց նկարահանվել է բազմաթիվ գովազդային տեսահոլովակներում): 2007թ. արժանացել է «Միսս Տաղանդ» տիտղոսին: 2008թ. արժանացել է «Միսս-Միստր Աշխարհ» Միջազգային Կազմակերպության պատվավոր անդամ կոչմանը: 2009թ. դարձել է «Միսս Թոփ Մոդել Հայաստան 2009» և արժանացել հատուկ մրցանակի հայտնի բռնցքամարտիկ Ալեքս Աբրահամի կողմից:

Դալիթան նաև վարել է «Հայկական Երկրորդ» հեռուստաալիքի «Բարի լույս Հայաստան» ծրագրի «Մանկական լուրերը»: Եղել է «Կենտրոն» և «ATV» հեռուստաալիքներով հեռարձակվող «Բումբումիկ Շոու»-ի թղթակից: 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաալիքի «Թաքնված տաղանդ» նախագծին՝ ներկայացնելով իր արվեստը և անցել է կիսաեզրափակիչ փուլ և մասնակցել Գալա համերգին: Նկարահանվել է «Շանթ» հեռուստաալիքով հեռարձակվող մանկական երալաշ՝ «Շիլաշփոթ» հաղորդման բազմաթիվ դրվագներում: Ներկայումս նկարահանվում է «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Չարլի Շոու»-ում՝ մարմնավորելով Չարլիտայի կերպարը: «Ես – Yes» երիտասարդական ամսագրում ունի իր էջը «Դալիթա և ընկերներ» խորագրով:

Posted on Սեպտեմբերի 28, 2011, in JESC 2011 Yerevan, News, Participants and tagged , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: