Դալիթա. բացառիկ հարցազրույց Մանկական Եվրատեսիլի հայ դեսպանի հետ

       Դեկտեմբերի 3–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի մեր այս տարվա մասնակիցը`Դալիթան,   արդեն նախապատրաստական աշխատանքների բուռն գործունեության մեջ է:  Եվ չնայած իր զբաղվածությանը` երգչուհին  սիրով համաձայնվեց հարցազրույց տալ մեր բլոգին, ինչի համար անչափ շնորհակալ ենք փոքրիկ երգչուհուց: Իսկ մենք էլ մեր հերթին սիրով ձեզ ենք ներկայացնում Դալիթայի հետ ունեցած մեր հարցազրույցը:

eurovisionclub: Դալիթա՛, ինչպե՞ս որոշվեց քո մասնակցությունը Մանկական Եվրատեսիլ 2011-ի նախընտրական փուլին:

Dalita: Լինելով երգի ասպարեզում` հետևում եմ մանկական մրցույթներին և որոշեցի այս տարի էլ մասնակցել:

eurovisionclub: Իսկ ու՞մ օգնությամբ ստեղծվեց “Welcome to Armenia” երգը:

Dalita: Իմ շատ սիրելի ուսուցչուհի Էմմա Ասատրյանն է ինձ օգնել երգի ստեղծման հարցում, որի գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, իսկ զուռնան նվագել է Վարդան Գրիգորյանը:

eurovisionclub: Արդեն հասցրե՞լ  ես լսել մրցակիցներիդ երգերը, և, եթե այո, ու՞մ ես համարում քեզ համար լուրջ մրցակից:

Dalita: Որքանով որ տեղյակ եմ, դեռ ոչ բոլոր մասնակից երկրներում են ավարտվել նախընտրական փուլերը: Լսել եմ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Մակեդոնիայի և Լիտվայի կատարումները: Չեմ ուզում ոչ մեկին առանձնացնել:  Բոլորն էլ պատրաստված են, և, քանի որ սա մրցույթ է, բոլորս էլ միմյանց մրցակիցներ ենք համարում:

eurovisionclub: Իսկ մեծերի Եվրատեսիլին, առհասարակ,  հետևու՞մ  ես: Կա՞ մի մասնակից ( ոչ հայազգի), ում հետ կցանկանայիր զուգերգ ունենալ:

Դալիթան և 2010թ.-ի Մանկական Եվրատեսիլի հաղթող Վլադիմիր Արզումանյանը

Dalita: Այո, ինչ Հայաստանը մասնակցել է, միշտ էլ հետևել եմ: Տղաներից կցանկանայի Դիմա Բիլանի կամ Ալեքսանդր Ռիբակի հետ զուգերգ ունենալ🙂, իսկ աղջիկներից` Լենա Մեյերի կամ Ռուսլանայի հետ: Աղջիկ հաղթողների երգերից իմ երգացանկում երգել եմ  թե ՛Լենայի (“Satellite”)  և թե ՛Ռուսլանայի (“Wild dancers”) հաղթող երգերը:

Դալիթան իր ուսուցչուհու` Էմմա Ասատրյանի հետ

eurovisionclub: Իսկ ինքդ քեզ հետագայում տեսնու՞մ  ես մեծերի Եվրատեսիլում:

Dalita: Ցանկություն ունեմ: Երբ ժամանակը գա, կմտածեմ այդ մասին🙂

eurovisionclub: Եվ վերջում, կցանկանայի իմանալ, թե ինչ ծրագրեր ունես ապագայի հետ կապված: Շարունակելու՞ ես հանդես գալ, որպես երգչուհի, թե ՞այլ ծրագրեր ունես:

Dalita: Այժմ մասնակցում եմ Եվրատեսիլին: Մրցույթից հետո  կմտածենք նոր ծրագրերի մասին: Իհարկե՛,  կշարունակեմ երգը ուսուցչուհուս օգնությամբ, բայց ցանկանում եմ անպայման ունենալ նաև այլ մասնագիտություն, որի մասին դեռ ժամանակ ունեմ մտածելու:

eurovisionclub-ը հաջողություն է մաղթում Մանկական Եվրատեսիլի մեր այս տարվա դեսպան Դալիթային` ցանկանալով նրան հաջող ելույթ, ուրախ տրամադրություն և տրամադրվածություն, ինչպես նաև  մեծ հաղթանակներ թե՛ մրցույթում, թե ՛դրանից դուրս):

Posted on Սեպտեմբերի 30, 2011, in News and tagged , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: