Մանկական Եվրատեսիլ 2011-ի տոմսերը կվաճառվեն հոկտեմբերի 15-ից…

Այսօր Ani Plaza հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ Մանկական  Եվրատեսիլ երգի մրցույթին նվիրված մամլո ասուլիս: Ասուլիսի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր` սկսած արտադրական կետերից վերջացրած տեխնիկական հարցերով: Նախապես տեղի ունեցած վիճակահանության արդյունքում պարզ է  դարձել մրցույթի մասնակիցների ելույթների հաջորդականությունը: Այսպիսով, մրցույթը կբացի Ռուսաստանի ներկայացուցիչը`Եկատերինա Րյաբովան իր  “Как Ромео и Джульетта” երգով, իսկ մեր ներկայացուցիչը` Դալիթան, հանդես կգա 4-րդ համարի ներքո: Համերգը կեզրափակի Բելգիան ներկայացնող Ֆեմկեն:

Ինչ վերաբերում է տոմսերին, դրանք վաճառքի կհանվեն հոկտեմբերի 15-ից և կարժենան 1000-20 000 (և ավել) դրամ: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ չի բացառվում, որ մրցույթի հանդիսավարներից մեկը լինի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:

Մանկական Եվրատեսիլի կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյանը

Փոքրիկ երգիչները, ովքեր փորձելու են “հասնել բարձունքին”, Երևան կժամանեն նոյեմբերի վերջին:

Մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ անցկացվել են համապատասխան ստուգումներ մրցույթի մասնակից 14 երկրների անվտանգության  ապահովության երաշխավորման համար:

Ի դեպ, շուտով եթերում կհայտնվի  Դալիթայի “Welcome to Armenia” երգի տեսահոլովակը, որտեղ  Դալիթային կմիանան նաև Հայաստանյան նախընտրական փուլի մյուս բոլոր 16 մասնակիցները և միասին կհրավիրեն բոլորին Հայաստան: Իսկ  մրցույթի օրագրերը եթեր կհեռարձակվեն շաբաթ և կիրակի օրերին և շարունակական բնույթ կկրեն:

Իսկ ինչ վերաբերում է քվերակությանը,  դրան կմասնակցեն հեռուստադիտողները և պրոֆեսիոնալ ժյուրին:  Այն տեղի կունենա մրցույթի վերջում` ավանդական 50-50% հարաբերությամբ:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 2-ին տեղի կունենա մրցույթի գլխավոր փորձը, որը նույն մրցույթն է, առանց քվեարկության, և որի համար ևս կլինեն տոմսեր: Իսկ բուն մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, որի ընթացքում էլ կպարզվի, թե ով է Մանկական Եվրատեսիլ 2011-ի հաղթողը : )

Posted on Հոկտեմբերի 11, 2011, in JESC 2011 Yerevan, News and tagged , , , . Bookmark the permalink. Մեկնաբանություններ (3).

  1. 1000 dramanoc tomseri goyutyun@ jxtum en tomsarkxerum…asum en, vor tomser@ sksvum en 5000 dramic. Sa hayarei gumar ashxatelu mijocneric mekn e??te sxal texekatvutyun e taracvel??? Inchpes nayev tomser@ tomsarkxerum der chkan, isk ays nyutum grvac e, vor tomser@ vacharqi en hanvelu hoktemberi 15-ic…………

    • Տոմսերի վաճառքի տվյալերը որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Դրանք վաճառքի են հանվել հոկտեմբերի 25-ից, կարող եք դրանք ձեռք բերել Մոսկվա կինոթատրոնի և Ֆիլարմոնիայի տոմսարկղերից, ինչպես նաև Ani Plaza հյուրանոցից: Դեկտեմբերի 2-ին կայանալիք գլխավոր փորձի տոմսերն արժեն 3.5-22 եվրո, իսկ դեկտեմբերի 3-ի համերգի տոմսերի գինը 9-55 եվրո է կամ դրան համարժեք դրամ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: