Մանկական Եվրատեսիլ 2011-ի գաղտնիքները բացահայտված են

Այսօր Ani Plaza հյուրանոցում կայացավ Մանկական Եվրատեսիլի երկրորդ մամլո ասուլիսը: Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը և Մրցույթի մամլո խոսնակ Արտակ Վարդանյանը բացահայտեցին երկար սպասված գաղտնիքները: Սակայն մինչ գաղտնիքներին անցնելը` նշենք, որ համերգը կայանալու է երկու օր: Առաջին օրը` դեկտեմբերի 2-ին, տեղի կունենա Գլխավոր փորձը` բացարձակապես նույն համերգը, սակայն առանց քվեարկության և հաղթողի: Իսկ եթե ցանկանում եք ներկա գտնվել քվեարկությանը և տեսնել հաղթողին բեմի վրա, ձեռք բերեք Մանկական Եվրատեսիլի` դեկտեմբերի 3-ին կայանալիք համերգի տոմսերը: Իսկ հիմա անցնենք ամենակարևոր գաղտնիքներին:

Գաղտնիք 1

Սա թերևս Մրցույթի ամենահայտնի և ամենաքննարկված գաղտնիքն էր: Ովքեր են լինելու այս տարվա Մանկական Եվրատեսիլի հաղորդավարները: Չնայած լայնորեն շրջանառվում էր Գարիկ Մարտիրոսյանի անունը, այսօր պարզ դարձավ, որ հաղորդավարների զույգը կկազմեն Եվրատեսիլի Հայաստանի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը և հայտնի հաղորդավար և երգահան Ավետ Բարսեղյանը:

Գաղտնիք 2

Մանկական Եվրատեսիլի բեմում կերգեն ոչ միայն 13 երկրների ներկայացուցիչները, այլ նաև հայ երգիչները: Մամլո ասուլիսի ժամանակ նշվեցին մասնավորապես Սիրուշոյի և Մանկական Եվրատեսիլ 2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանի անունները:

Գաղտնիք 3  

Առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի է հրավառություն-ներկայացում:  Այն, իհարկե, կլինի Մանկական Եվրատեսիլի շրջանակներում և կզարմացնի ոչ միայն հայերին այլև ամբողջ Եվրոպային:

Գաղտնիք 4

Ինչպես արդեն հայտնի է Եվրատեսիլի բոլոր երկրպագուներին, ամեն տարի հաղթողին շնորհվող մրցանակը յուրօրինակ դիզայն է ունենում: Այս տարի ևս բացառություն չէ: Այս տարվա Մանկական Եվրատեսիլի մրցանակի հեղինակը կլինի դիզայներ Նուռր:

Գաղտնիք 5 

Այս տեղեկատվությունը գաղտնիք չէ, սակայն այն նոր է և այդ պատճառով մենք մեզ պարտավորված ենք համարում այն հայտնել ձեզ: Բոլոր այն լրագրողները, ովքեր արդեն հավատարմագրվել են, կամ պատրաստվում են հավատարմագրվել մոտակա մի քանի օրվա ընթացքում (հավատարմագրման վերջնաժամկետը հետաձգվել է) հնարավորություն կունենան ականատես լինել Մրցույթի փորձերին (առանց բեմական հագուստի):

Գաղտնիք 6

Այն գաղտնիքը, որին բոլորս անհամբեր սպասում էինք — ով է լինելու Մանկական Եվրատեսիլի` այս տարվա հյուրը — ցավոք, այդպես էլ չբացահայտվեց: Այն կլինի Մրցույթի մեխը և պարզ կդառնա միայն դեկտեմբերի 2-ին և 3-ին: Դե ինչ, մեզ մնում է միայն գուշակել . . .

Գաղտնիքների պաշարը դեռ սպառված չէ. առջևում մի հսկայական միջոցառում է` Մանկական Եվրատեսիլ 2011-ը, որն անկասկած կմատուցի շլացուցիչ շոու և գերազանց ժամանց: 

 

Posted on Նոյեմբերի 15, 2011, in JESC 2011 Yerevan, News and tagged , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: