Հայաստանն այլևս չի կարող ետ կանգնել . . .

Եվրոպայի Հեռարձակողների Միության` այս տարվա մրցույթի մասնակից երկրների պաշտոնական ցուցակի հրապարակումից հետո Հայաստանի այդքան սպասված մասնակցությունը հաստատվեց: Սակայն նույնիսկ դրանից հետո խոսակցությունները չդադարեցին: Epress.am-ին տված իր հարցազրույցում Հայաստանի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը նշել է. <<Մենք հայտ ենք ներկայացրել Եվրատեսիլին, քանի որ Եվրոպայի Հեռարձակողների Միության անդամ ենք: Սակայն մենք դեռ քննարոկում ենք մեր պատվիրակության մասնակցության անվտանգությունը Բաքվում: Մենք ավելի ուշ կհայտարարենք` մրցույթին մասնակցելու ենք, թե ոչ>>:

Դիմենք պատմությանը: 2005թ-ին Լիբանանի մասնակցությունը դրվեց կասկածի տակ, երբ հայտարարվեց, որ այն չի ցուցադրի Իսրայելի ելույթը: Հակասելով Եվրատեսիլի հիմնական դրույթներին, այն է` զերծ մնալ քաղաքական կոնլֆլիկտների ներգրավումից, այս հայտարարությունը վճռական դարձավ: Լիբանանը զրկվեց մասնակցությունից և ստիպված եղավ մեծ տուգանք վճարել վերջնաժամկետից հետո մասնակցությունից հրաժարվելու համար:

Հավանաբար նույն բախտին կարժանանան Հայաստանը և Հանրայինը, եթե վերանայեն և նույնիսկ փոխեն իրենց որոշումը:

Եվրատեսիլին մասնակցություն ունենալու համար երկիրն արդեն իսկ հսկայական գումարներ է տրամադրում: Արդյո̉ք այն պատրաստ է վճարել նաև չմասնակցելու համար: Կարծում եմ` պատասխանն ակնհայտ է: Ցուցակն արդեն հրապարակված է, և այնտեղ դրոշմված է այս տարվա ամենասպասված մրցակցի` Հայաստան անունը: Եվրատեսիլ 2012-ը սկսված է:

Posted on Հունվարի 19, 2012, in Eurovision 2012 Baku, News and tagged , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: