Եվրատեսիլ 2012 — Լինում է, չի լինում . . .

Դեռ մեկ տարի առաջ անընդհատ կրկնում էինք <<Եվրատեսիլ? Տափակ մրցույթ է>>: Այնուամենայնիվ, երեկոյան ծածուկ միացնում էինք հեռուստացույցը և հետևում մրցույթին, ցատկում-ուրախանում կամ ողբում Հայաստանին տրված յուրաքանչյուր  միավորի համար: Հետո բանն էլավելի լրջացավ: Պարզվեց, որ հարևան դևը գողացել է Եվրատեսիլը, և նրան պահում է 7 սարի և 7 ծովի հետևում գտնվող բարձր աշտարակում: Ռիսկի դիմել, ազատել գեղեցկուհուն, թե այս անգամ հեքիաթից դուրս մնալ, սա է խնդիրը: Սկզբում մտածեցինք` իհարկե, գնանք, մասնակցենք և հաղթենք: Սակայն երբ անցնում է որոշակի ժամանակ, և սեփական աչքով ես տեսնում, թե ինչպես է Ադրբեջանը ամբողջ Եվրոպային ցուցադրում իր անկազմակերպվածությունը, անիմաստ շքեղությունը և մրցույթի պաշտոնական լեզու անգլերենի բացակայությունը, չգնալն ավելի գայթակղիչ է դառնում:

Եվ իրոք, հանուն ինչի ուղարկել երգչի, ով կփորձի հաղթահարել այդ հսկայական ճնշումը, կկանգնի տասնյակ հազարավոր ադրբեջանցի հանդիսատեսի առջև և կերգի, հավանաբար, սովորույթի համաձայն, շատ հայկական մի երգ:

Այս ամենին գումարենք նաև այն, որ Եվրոպայի Հեռարձակողների Միությունը չի տրամադրում անվտանգության որևէ երաշխիք: Դրա փոխարեն, պետք է ընդունենք Ադրբեջանի վարչապետի` անվտանգություն խոստացող ձևականությունները: Ոչ, մենք չենք վստահում Ադրբեջանի քաղաքական գործիչների խոստումներին և չենք ցանկանում մեր երաժշտությունը հնչեցնել մի բեմի վրա, որտեղ այն չի գնահատվելու:

Եվրատեսիլը մեզ համար վաղուց արդեն բաղձալի երազանք չէ, և պետք չէ մեր երգիչներին ուղարկել մի տեղ, որտեղ պետք է զորք ուղարկել:  Մենք կարիք չունենք այնտեղ ինքնահաստատվելու, և պետք է շարժվենք ըստ մեր հարմարության և սկզբունքների: Երգի մրցույթին չմասնակցելը չի կարող համարվել վախկոտությաև չափանիշ, վերջիվերջո, կան ավելի լուրջ և որոշիչ մարտեր, որտեղ մեր քաջ հայերի գրանցած հաղթանակները երբեք չեն խամրի: Կոչ ենք անում Հանրային Հեռուստաընկերությանը հրաժարվել Եվրատեսիլ 2012-ում իր մասնակցությունից:

Posted on Փետրվարի 29, 2012, in Eurovision 2012 Baku, News and tagged , , . Bookmark the permalink. 1 Comment.

  1. harc riman em es erb e lineu evrotesil 2012 mankana evortesili nax@ntraan@

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: