Դալիթան Եվարտեսիլից հետո

Չնայած Մանկական Եվրատեսիլ 2011-ը արդեն անցյալում է, սակայն մրցույթում մեր ներկայացուցիչը` Դալիթան, շարունակում է մնալ լրագրողների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Ձեզ ենք ներկայացնում Դալիթայի` http://hayyer.com կայքին տված նոր հարցազրույցը:

3 ամիս առաջ էր, երբ Հայաստանը հյուրընկալեց “Մանկական Եվրատեսիլ- 2011” եվրոպական ամենահեղինակավոր երգի մրցույթը: Այդ կարևոր երգի ստուգատեսում մեր երկիրը ներկայացրեց Դալիթան` իր  “Welcome to Armenia”  երգով: Հետաքրքիր է, թե ինչով էր զբաղված մեր երգչուհին Մանկական Եվրատեսիլից հետո.
— Եվրատեսիլից հետո սկսվեցին ամանորյա նկարահանումները և համերգները, հետո սկսվեցին արձակուրդները և դա առիթ էր, որ մի քիչ հանգստանամ, որ հետո սկսեմ նոր գործունեություն, և հիմա արդեն պատրաստում եմ նոր երգ, -նշեց Դալին, հավելելով, որ դեռ չի ցանկանում երգի գաղտնիքները բացել:
Մեր տաղանդավոր փոքրիկը շարունակում է աշխատել մեծ ակտիվությամբ ու էլ ավելի կատարելագործվել այս ասպարեզում:Նա այս տարի արդեն հասցրել է մասնակցել մի շարք միջոցառումների, այդ թվում առաջին Տիկնոջ հովանու ներքո անցկացված “Հույսի նավակ” և բանակի օրվա կապակցությամբ տեղի ունեցած համերգներին:
Մեզ հետաքրքրեց նաև այն հարցը, որ  էլի կմասնակցի ՞  արդյոք Դալիթան  Եվրատեսիլին` հաջորդ տարիների ընթացքում.
— Մրցույթի կանոններով ես այս տարի չեմ կարող մասնակցել, իսկ ապագայում`տեսնենք:
Իսկ վերջում, Դալիթան  բոլոր երեխաներին մաղթեց անհոգ մանկություն, ապրեն խաղաղ, առաջնորդվեն հավատքով և բացի այդ, լինեն աշխատասեր, որ հասնեն իրենց նպատակներին:

 

 

Posted on Մարտի 12, 2012, in JESC 2011 Yerevan, JESC Past Participants, News, Participants and tagged , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: