Ադրբեջանի դիմակը վերջապես պատռվեց եվրոպացիների առաջ

Մայիսի 22-ին «Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքը» անվանումով տեսանյութի  հայտնվելը Youtube-ում մեծ իրարանցում առաջացրեց օգտատերերի մոտ: Տեսանյութը պատմում է առաջին հայացքից անթերի թվացող Ադրբեջանի կամայականորեն ծածկված անկյունների մասին: Հատկանշական է, որ տեսանյութի հեղինակները հայեր չեն, ինչը ադրբեջանցիներին զրկում է վիդեոյի` որպես իրենց վաղեմի թշնամի` հայերի հերթական սադրանք համարելու հնարավորությունից: Ադրբեջանում իշխող իրավիճակը ներկայացվում է չեզոք երրորդ կողմի` բրիտանացիների տեսանկյունից:

Տեսանյութում խոսվում է 2009 թվականի Եվրատեսիլի մասին, երբ Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա և Անուշ Արշակյանների ելույթի ժամանակ Ադրբեջանում եթերը խափանվեց: Բոլոր նրանք, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին Ադրբեջանից, հաջորդ օրը կանչվում են ոստիկանություն` հանցագործությանը մասնակից լինելու մեղադրանքով: Ի դեպ, քվեարկողներից մեկը ոչ թե համակրում էր հայերին, այլ պարզապես իր բողոքն արտահայտելու համար էր քվեարկել:

Ադրբեջան երկիրը, որն ամեն կերպ ձգտում է հասնել եվրոպական ստանդարտներին, իր այդ կեղտոտ ճանապարհին բաց է թողել մեկ կարևոր փաստ` ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Երկիր, որտեղ ընդդիմադիր լինել արդեն իսկ նշանակում է իր մահկանացուն կնքել: Երկիր, որտեղ ընդդիմադիր կուսակցությունը 2006 թվականից ի վեր հնարավորություն է ունեցել ընդամենը երկու անգամ հանրահավաք կազմակերպելու, այն էլ այս տարի Եվրատեսիլի շնորհիվ, քանզի Եվրոպայի ուշադրությունը սևեռված է այս երկրի վրա, իսկ երկրի միակ նպատակը Եվրոպային անթերի, իր ստանդարտներին համապատասխան երկիր ներկայանալն է: Երկիր, ուր մարդկանց կյանքին ազատ միջամտում է լինում, ուր երկրի ղեկավարությունը իրեն իրավունք է վերապահում ծածուկ մտնել լրագրողի տուն, տեսախցիկներ տեղադրել, հետագայում այդ նյութերով շանտաժի ենթարկել լրագրողին` նրա բերանը փակելու նպատակով: Երկիր, ուր իշխող կառավարությանը դեմ ուղղված երգերի հեղինակը սպառնալիքով ստիպված է լինում լքել երկիրը: Երկիր, ուր երգիծական հաղորդման համար մարդիկ կարող են 2 տարով բանտարկվել:

Ինչպես կարող է խոսքի ազատության մասին խոսվի այնպիսի մի երկրում, որտեղ բրիտանացի լրագրողը ստիպված է լինում ներկայանալ որպես զբոսաշրջիկ` խնդիրներից խուսափելու համար: Սակայն նույնիսկ դա չփրկեց նրան, քանզի առաջին իսկ օրվանից բռնապետի մարդիկ արդեն իսկ սկսում են հետևել լրագրողին:

Ձգտում ե՞ք եվրոպական երկիր դառնալ: Իհարկե, իսկ միջոցների մասին ավելի հարմար է լռել, չէ՞: Ինչպե՞ս է կառուցվել Crystall Hall-ը: Ինչու՞ է մութ մնացել գունավոր պատմության այս մութ ստվերը: Ինչու՞ ամեն կերպ փորձել են ծածկել այն փաստը, որ մարդկանց բնակավայրերը քանդում էին, երբ մարդիկ դեռևս տանն էին, երբ նրանց բռնի ուժով դուրս էին հանում տներից: Իսկ այսօր անցկացնում եք ՄԵԾՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ մրցույթը, որի հիմնական նպատակը նախագահի և նրա ընտանիքի ևս մեկ պրոպագանդան է:

Այս թեման կարելի է անվերջ շարունակել և տարբեր փաստարկներ բերել: Սակայն փաստը մնում է այն, որ նույնիսկ այս տեսանյութից հետո ադրբեջանցիները շարունակում են ցույց տալ իրենց տգիտությունը. 5 տարեկան երեխայի նման, ով ասում է «իսկ ինչու՞ եմ մենակ ես չարություն արել, այ Վարդանիկն էլ է ջարդել ափսեն», ադրբեջանցիները գրեթե նույն արտահայտությունն են անում տեսանյութի մեկնաբանություններում` «Իսկ ինչու՞ է մենակ Ադրբեջանը բռնապետ երկիր, Հայաստանը նույնպես այդպիսին է»…

Դե ինչ, երևի այս տեսանյութը ևս մեկ ապացույց էր, որ Հայաստանի` Եվրատեսիլին չմասնակցելու որոշումը, ամենաճիշտն էր:

Posted on Մայիսի 23, 2012, in Eurovision 2012 Baku, News, Rules, Videos and tagged , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: