Եվրատեսիլ 2012 Բաքու: Երկնքից ընկավ 3 խնձոր…

Դե ինչ, Եվրատեսիլ 2012-ն այլևս պատմություն է: Այժմ, երբ արդեն կրքերը հանդարտվել են, երբ հայտնի է հաղթողի անունն ու ավարտվել է մրցակցությունը, կարող ենք սառը ուղեղով վերլուծել 2012 թվականի ամենահայտնի և ամենամեծ տարածումն ունեցող մրցույթը:

Բաց թողնենք այն մասը, թե անցած տարի Եվրատեսիլում ինչ միջոցներով և թե ում շնորհիվ հաղթեց Ադրբեջանը, և անցնենք միանգամից այդքան աղմուկ հանած Chrystal Hall-ին: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Եվրատեսիլի Բաքվում անցկացման միակ նպատակը աշխարհին զարմացնելն էր և Ադրբեջանի, կոպիտ ասած, PR-ն անելն էր: Առաջին քայլն այդ ճանապարհին հսկայական և տպավորիչ համերգային համալիրի կառուցումն էր:

Կառուցվեց…տպավորեց… իսկ ի՞նչ դրվագներ մնացին այդ արտաքինից շատ գեղեցիկ կառույցի ետևում: Խոսենք նրա մասին, թե մարդկանց բռնի ձևով տեղահանում էին իրենց սեփական բնակարաններից` կոպիտ ուժ գործադրելով, թե՞ խոսենք նրա մասին, որ Chrystal Hall-ը կառուցվել է եվրոպացիների կողմից: Սա դեռ առաջին քողարկումն է այս ազգի կողմից:

Անդրադառնանք բեմին: Չենք կարող ժխտել, որ այն, իրոք, տպավորիչ էր և վերջին տարիների ամենաշքեղ բեմերից էր: Լուսային էֆֆեկտներն ու հսկայական էկրանն ուղղակի ցնցող էին: Բայց եկեք չմոռանանք մի փաստ, որ սա ոչ թե հյուրընկալող երկրի շնորհքն է, այլ Եվրոպայի Հեռարձակողների Միության: Այսպիսով, նրանք այստեղ էլ պարծենալու առիթ չունեն:

Ադրբեջանցիները խելացի էին գտնվել, երևի, միայն հաղորդավարների հարցում: Խելացի էր քայլը նրանով, որ մրցույթի հաղորդավարներ չդարձան հերթականության որոշման հաղորդավարները իրենց, մեղմ ասած, կոտրատված անգլերենով: Մեծ կասկածներ կան, որ եթե նախագահական փեսան կարողանար գոնե «զուբրիտ» արած անգլերենով խոսել, հենց նա էլ կդառնար հաղորդավար:

Անցնենք ամենաաղմկահարույցին` ամեն մասնակցի ելույթից առաջ ցուցադրվող տեսաբացիկներին: Առաջարկում  ենք հիշել նախորդ տարիների բացիկները: Եկեք տեղափոխվենք 2009 թվական, Ռուսաստան, Մոսկվա: Այդ տարի, բացիկներից յուրաքանչյուրը ներկայացնում էր տվյալ երկրի խորհրդանիշները և նշանակալից կառույցները, որոնք միասին տեղավորվում էին աղջկա գլխի վրա:

2008 թվական, Սերբիա, Բելգրադ: Բացիկները շատ տարբեր էին, սակայն դրանցից յուրաքանչյուրում ի վերջո պատկերվում էր տվյալ մասնակից երկրի դրոշը:

2011 թվական, Գերմանիա, Դուսելդորֆ: Բացիկներից յուրաքանչյուրը ներկայացնում էր Գերմանիայի տարբեր հատվածներ և տեսարժան վայրեր, սակայն բացիկներից ամեն մեկը սկսվում և վերջանում էր տվյալ երկրի դրոշով` սրտիկի տեսքով:

Առակս կցուցանե այն, որ գրեթե միշտ բացիկները անմիջական կապ են ունեցել տվյալ երկրի, նրա խորհրդանիշների հետ, բացառությամբ այս տարվա Եվրատեսիլի: Դրանցից յուրաքանչյուրը Ադրբեջանի, «նրա մշակույթի» գովազդն էր և ոչ մի ակնարկ մասնակից երկրի: Մշակույթը պատահաբար չէ չակերտների մեջ վերցված, քանզի այդ մշակույթի մեծ մասն իրականում և պատմականորեն այլ երկրներին է պատկանում: Կարծում ենք` Բաքվի Եվրատեսիլից հետո բոլոր հայերի մոտ այն տպավորությունն էր, թե մեր հարևանները ամեն կերպ փորձում էին ինչ-որ հաղորդագրություններ ուղարկել մեզ իրենց տեսաբացիկների բովանդակության միջոցով: Ադրբեջանցիները ոչ միայն վստահորեն Բաքուն անվանում էին` որպես մշակույթի, պատմության, ուժի, արևի երկիր, այլև մեծ ոգևորությամբ ցուցադրում էին հայերի, հույների, վրացիների, պարսիկների և մի շարք այլ ազգերի մշակութային արժեքները` դրանք վերագրելով իրենց: Տեսաբացիկներում անընդհատ կրկնվում էին միևնույն կադրերը, հավանաբար տեսարժան վայրերի պակասի պատճառով: Մասնավորապես, գրեթե բոլոր բացիկներում առկա էին Բաքվի երեք բարձր շենքերը` իրենց միակ պարծանքը: Բացի այդ, անընդհատ կրկնվում էր այն կադրը, որտեղ գրվում էր «Ղարաբաղի ձիեր»: Սա պատահական չէր և հավանաբար հայերին զայրացնելու համար էր: Պատահական չէր նաև այն, որ Ադրբեջանի մասնակցի ելույթից առաջ ցուցադրվող տեսաբացիկը սկսվեց մեծ տառերով գրված Ղարաբաղ անվանումով: Եթե դա ձեր ինքնահաստատվելու միջոցն է, դուք ուղղակի խղճուկ եք: Ցուցադրվում են հայկական և պարսկական գորգեր, ներկայացնում են` որպես ադրբեջանական:  Այսպիսով, կարելի է ասել, որ այս տարվա Եվրատեսիլին ադրբեջանականի փոխարեն, ցուցադրվեց հայկական և մի շարք այլ ազգերի մշակույթը: Պատճառն հավանաբար այն է, որը Ադրբեջանը պարզապես չունի սեփական մշակույթն ու սովորույթները: Ինչևէ, Ադրբեջանը կրկին ապացուցեց Եվրոպային, որ ինքը չկայացած պետություն է առանց խոսքի ազատության և սեփական մշակույթի ու գաղափարների: Այնպես որ, դեռ մեծ հարց է` արդյո’ք ադրբեջանցիների համար օգուտ էր թե վնաս Եվրատեսիլի հյուրընկալումը Բաքվում, քանի որ մրցույթի միջոցով Եվրոպան, ի վերջո, բացահայտեց Ադրբեջանի իրական դեմքը:

Կարծում ենք` արդեն իսկ բավականին շատ ժամանակ ու տեղ զբաղեցրինք բադրջանցիների, ուփս, ադրբեջանցիների մասին խոսելով, ինչին ընդհանրապես արժանի չեն:

Անդրադառնանք ընդհանուր մրցույթին և մնացած մասնակիցներին: Դիտելով այս տարվա մրցույթը` միանշանակ կարելի է ասել, որ բարձրացել է մրցույթի որակը, քանզի այս տարի կային բազմաթիվ երգեր` արժանի հաղթանակի: Միգուցե սա նշան է, որ Եվրատեսիլն իր երբեմնի որակը վերականգնելու և նախնական կոչմանը վերադառնալու ճանապարհին է: Շատ ու շատ մասնակիցներ զերծ էին մնացել էֆեկտապատ ու տպավորիչ շոուների պայքարից` շեշտը դնելով երգի և երգչի վրա: Այս տարի գերակշռում էին ռոմանտիկ, մելամաղձոտ և թեթև երգերը: Հիմնականում երկրները հանդես եկան իրենց բնորոշ ոճով, ինչպես Հունաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Սերբիան: Սակայն հաճելիորեն զարմացրեց Էստոնիան, այն դարձավ մրցույթի և EuroVisionist-ի ֆավորիտներից մեկը:

Այս տարի բավականին ուժեղ ներկայացուցիչներ էին ուղարկել Բաքու նաև մրցույթի հիմնադիր երկրները: Նրանցից յուրաքանչյուրը, իրավացիորեն, կարող էր հաղթողի հավակնորդ դառնալ:

Ինչպես և կանխատեսում էին բուքմեյքերները, Եվրատեսիլ 2012-ի հաղթող դարձավ Շվեդիան ներկայացնող Լորինն իր «Euphoria» երգով: Կարծում ենք` ինչպես Ալեքսանդր Ռիբակի ժամանակ, այնպես էլ այս տարի, բոլորը հենց սկզբից արդեն գիտեին հաղթողի անունը: Ի՞նչ կարելի է ասել.  արժանի հաղթանակ, անթերի ելույթ, հիանալի երգ, պրոֆեսիոնալ երգչուհի: Ուրախալի է, որ մրցույթը վերադառնում է Եվրոպա, քանի որ այն իրական եվրոպական մրցույթ է: Հայաստանը միանշանակ կլինի Եվրատեսիլ 2013-ի մասնակիցների ցանկում:

Դե ինչ, Ստոկհոլմ, սպասի՛ր հայերին մեկ տարի անց:🙂

Ստորև ներկայացնում ենք երկրներն իրենց զբաղեցրած տեղերով և վաստակած ձայներով`

  1. Շվեդիա-372
  2. Ռուսաստան-259
  3. Սերբիա-214
  4. Ադրբեջան-150
  5. Ալբանիա-146
  6. Էստոնիա-120
  7. Թուրքիա-112
  8. Գերմանիա-110
  9. Իտալիա-101
  10. Իսպանիա-97
  11. Մոլդովա-81
  12. Ռումինիա-71
  13. Մակեդոնիա-71
  14. Լիտվա-70
  15. Ուկրաինա-65
  16. Կիպրոս-65
  17. Հունաստան-64
  18. Բոսնիա և Հերցեգովինա-55
  19. Իռլանդիա-46
  20. Իսլանդիա-46
  21. Մալթա-41
  22. Ֆրանսիա-21
  23. Դանիա-21
  24. Հունգարիա-19
  25. Մեծ Բրիտանիա-12
  26. Նորվեգիա-7

Posted on Մայիսի 27, 2012, in Eurovision 2012 Baku, News and tagged , , , , . Bookmark the permalink. Մեկնաբանություններ (2).

  1. iharke dzer asacnery chisht en , ev es hamadzain em dranc het, miayn te vo4 miayn Adrbejanum en voreve ban karucelu hamar bnaki4nerin brni tneric hanum ayl nayev mer erkrum

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: