Եվրատեսիլ 2012-ի հաղթողը ըստ EuroVisionist-ի ընթերցողների

Եվրատեսիլ 2012-ի հաղթող Լորինը, ըստ EuroVisionist-ի ընթերցողների քվեարկության, 3-րդն է

Բաքվում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթը արդեն անցյալում է: Համոզված ենք, որ մրցույթի երկրպագուները դիտել են այն Հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ և պարբերաբար հետևել են մեր փոստերին և մեկնաբանություններին: Թե որքանով էր մրցույթը կայացած, թողնում ենք ձեր դատողությանը:

Ինչևէ, երեկ կայացած մրցույթում ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց ամենահետաքրքիր և տարբերվող երգչուհիներից մեկը` Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը:

Երկրորդ հորիզոնականում ըստ մեր ընթերցողների Ռումինիայի ներկայացուցիչ Մանդինգան է

EuroVisionist-ը ևս քվեարկություն էր կազմակերպել, որի նպատակն էր պարզել, թե ըստ մեր հայրենակիցների, որ երկիրը պետք է հաղթի Եվրատեսիլ 2012-ում:

Մեր ընթերցողների մեծամասնությունը մրցույթի հաղթող են տեսել Ռուսաստանը ներկայացնող Бурановские бабушки խմբին

Մեր ընթերցողների մեծամասնությունը մրցույթի հաղթող է տեսել Ռուսաստանը ներկայացնող Бурановские бабушки խմբին: Երկրորդ հորիզոնականում ըստ մեր ընթերցողների Ռումինիայի ներկայացուցիչ Մանդինգան է:

Հատկանշական է, որ ըստ EuroVisionist-ի ընթերցողների Եվրատեսիլ 2012-ի հաղթող Լորինը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Իսկ Մալթան, Լիտվան և Հունգարիան մեր ընթերցողների կողմից ընդհանրապես ոչ մի ձայնի չեն արժանացել:

Շնորհակալություն ենք հայտնում քվեարկության բոլոր մասնակիցներին և ձեզ ենք ներկայացնում մեր բլոգի քվեարկության արդյունքներն ամբողջությամբ`

1. Ռուսաստան 17.73% (50 ձայն)

2. Ռումինիա 16.31% (46 ձայն)

3. Շվեդիա 15.96% (45 ձայն)

4. Հունաստան 7.09% (20 ձայն)

5. Սերբիա 6.38% (18 ձայն)

6. Իսպանիա,  Ալբանիա 3.9% (11 ձայն)

7. Կիպրոս,  Բոսնիա և Հերցոգովինա 3.55% (ձայն)

8. Գերմանիա,  Մոլդովա 3.19% (9 ձայն)

9. Մեծ Բրիտանիա,  Իտալիա 2.48% (7 ձայն)

10.Ֆրանսիա 1.77% (5 ձայն)

11.Ադրբեջան 1.42% (4 ձայն)

12.Իռլանդիա,  Թուրքիա,  Դանիա,  Էստոնիա,  Իսլանդիա 1.06% (3 ձայն)

13. Մակեդոնիա,  Ուկրաինա 0.71% (2 ձայն)

14. Նորվեգիա 0.35% (1 ձայն)

15. Մալթա, Լիտվա, Հունգարիա 0% (0 ձայն)

Posted on Մայիսի 27, 2012, in ESC 2012 Participants, Eurovision 2012 Baku, News, Participants and tagged , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Մեկնաբանություններ (4).

  1. խի դուք ընթերցող ել ունեք ? :Ճ :Ճ

    • Հարգելի Սյոմա, փաստորեն մենք ընթերցող էլ ունենք, նրանցից շատերը բավականին հավատարիմ են, մեկնաբանություն գրելու եզակի տաղանդով :ՃՃՃ

  2. ha ha ha ha ha ha………..kaseq dzer anun@

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: