Լորին. Երգչուհու իմիջային փոփոխությունն ու “ծառայողական սիրավեպը”

2004թ.-ին Լորինը մասնակցել է Շվեդական “Idol” նախագծին

Վաղուց արդեն նորություն չէ, այն, որ Եվրատեսիլ  2012-ի հաղթող է ճանաչվել Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը, ով, ի դեպ,  մրցույթին ներկայանալու համար դիմել է ոճային կտրուկ փոփոխությունների: Նախկինում գանգրահեր Լորինը Բաքվի բեմում փայլեց իր երկար և ուղիղ սանրվածքով, որի կերպարն ամբողջացնում էր փոքրիկ մազափունջը: Սակայն, եթե նայեք Լորինի նախկինում արված լուսանկարներին, նրան դժվար թե կարողանաք ճանաչել: Աղջիկն իր արտաքինով իսկական աֆրո-ամերիկուհու էր հիշեցնում, սակայն պրոդյուսերները կարողացան համոզել երգչուհուն, որ աֆրո-ամերիկուհու արտաքինով, նա դժվար թե կարողանա հասնել հաջողության այս համաեվրոպական խոշորագույն

Լորինն ու Թուջին միշտ միասին էին հայտնվում Եվրատեսիլի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ

մրցույթում:

Ահա այսպիսինն էր Լորինը մինչև Եվրատեսիլին մասնակցելը

Ինչ վերաբերում է Լորինի Եվրատեսիլյան արկածներին, ապա, ինչպես նշում է  eg.ru կայքը, երգչուհուն հաճախ կարելի էր տեսնել Նորվեգիայի ներկայացուցիչ Թուջիի ընկերակցությամբ: Նույնիսկ շշուկներ են պտտվում այն մասին, թե Թուջիի և Լորինի միջև սիրավեպ է սկսվել, իսկ թե ինչ ավարտ կունենա այն, դեռ վաղ է կանխագուշակել: Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ, որ Լորինն ու Թուջին բոլոր միջոցառումներին միասին էին հայտնվում: Նրանք նաև միասին լուսանկարվում էին ցանկացած հարմար առիթի դեպքում: Ի դեպ, հարկ է նշել, որ, եթե Լորինն արժանացավ Եվրատեսիլի առաջին հորիզոնականին, ապա Թուջին զբաղեցրեց մրցույթի ընդամենը վերջին հորիզոնականը:

Posted on Մայիսի 28, 2012, in ESC 2012 Participants, Eurovision 2012 Baku, News, Participants and tagged , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: