1999թ., մայիսի 29. Եվ Եվրատեսիլի հաղթողն է… Շվեդիան
Եվրատեսիլի ամենաքննարկվող թեման այն, է որ մրցույթի 2012թ.-ի հաղթող է դարձել Շվեդիան: Սակայն ավելի շատ խոսվում է այն մասին, որ 1999թ.-ին մայիսի 29-ին, Շվեդիան կրկին դարձել է Եվրատեսիլի հաղթող: Այդ տարի Շվեդիան ներկայացնում էր Շառլոտ Նիլսոնը, ով մրցույթին ներկայացավ “Take Me To Your Heaven” երգով: Հենց այդ երգով էլ Շառլոտը մրցույթն իր հայրենիքում հյուրընկալոլու իրավունք ստացավ:
Ինչ վերաբերում է Շառլոտ Նիլսոնին, ապա նա ծնվել է 1974թ.ին: Նրա լրիվ անունն է Աննա Ջենի Շառլոտ Նիլսոն:
Երգչուհին երկար ճանապարհ է անցել մինչ Եվրատեսիլին մասնակցելը: Շառլոտն իր կարիեռան սկսել է 13 տարեկանից` հանդես գալով որպես Bengt Ingvars, այնուհետև Wizex խմբերի անդամ: Հենց այս շրջանում էլ Շառլոտը ճանաչում է ձեռք բերում հայրենի Շվեդիայում: Այնուհետև հաջորդում է Եվրատեսիլի հաղթանակը, որը երիտասարդ երգչուհուն հնարավորություն է տալիս շրջագայել Եվրոպայով մեկ` մեծ ճանաչում ձեռք բերելով նաև այնտեղ: Եգչուհին մեկը մյուսի ետևից սկսում է թողարկել նորանոր երգեր:
2003թ.-ին Շառլոտն ամուսնացավ և այդ ժամանակվանից ի վեր նրան ճանաչում են որպես Պեռելլի:
2008թ.-ին Շառլոտը որոշում է կրկին մասնակցել Եվրատեսիլին : Նրա “Hero” երգը հաղթահարելով մրցակցությունը, ուղեգիր ստացավ դեպի Բելգրադ, որտեղ երգչուհին պետք է ներկայացներ Շվեդիան: Երգը դարձավ մրցույթի ֆավորիտներից մեկը, բայց վերջնական արդյունքում հայտնվեց ընդամենը 18-րդ տեղում:
Աղբյուր` http://www.eurovision.tv/page/news?id=13_years_ago_today_sweden_wins_the_contest
Posted on Մայիսի 30, 2012, in ESC Past Participants, News, Participants and tagged Charlotte Nilsson, Eurovision 1999, Eurovision 2012, Շառլոտ Նիլսոն, Եվրատեսիլ 1999, Եվրատեսիլ 2012. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.
Թողնել մեկնաբանություն
Comments 0