Թուջիի անհավանական արկածները Բաքվում. Նորվեգիան բողոքում է…

Նորվեգիայի ներկայացուցիչ Թուջին

Բաքվում ծեծված և միևնույն ժամանակ սպառնալիքի ենթարկված Նորվեգիան ոչ միայն վերջին տեղը զբաղեցրեց այս տարվա Եվրատեսիլում, այլև դիվանագիտական լուրջ վեճի մեջ ընկավ մրցույթն հյուրընկալող երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների հետ: Նորվեգիայի ներկայացուցիչ, երգիչ Թուրաջ “Թուջի” Կեշտկարի համար ծննդյան տոնն այնքան էլ ուրախ չանցավ. Շվեդիան էլ գողացավ մրցույթը:
Որպես բողոք Բաքվից մեկնելիս իրենց հանդեպ ցուցադրված վերաբերմունքի՝ NRK ընկերությունը գրեթե հրաժարվեց իր մասնակցի՝ Թուջիի մասնակցությունից, նույնիսկ մինչ շաբաթ օրը մրցույթի սկսվելը: NRK-ն հաղորդում էր, որ Ադրբեջանի ոստիկանությունը իրենց սպասեցնել էր տվել օդանավակայանում, սպառնացել և վիրավորել, քանի որ, ըստ երևույթին ,Ադրբեջանի իշխանություններին հրահրել էր մի նյութի պարունակությունը, որ տարածվել էր այն թիմի կողմից, որի անդամ էր նաև նորվեգացի-իրանացի կատակերգուն, ով աշխատում է NRK-ի 3-րդ ալիքի համար:
-Բայց մենք որոշեցինք շարունակել (Թուջիի ելույթը),-ասաց NRK-ի ծրագրերի ղեկավար Պեր Արնե Կալբակը: Թուջիին մրցույթից հեռացնելն ավելի մեծ խնդիրներ կստեղծեր կազմակերպիչների, Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) և մասնակիցների համար: Մենք որոշեցինք, որ դա սխալ որոշում կլիներ:
Կալբակը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Չառլո Հալվորսենը, ով ամուսնացած է Նորվեգիայի կրթության և գիտության նախարար Քրիստին Հալվորսենի հետ, օդանավակայանում Ադրբեջանի իշխանությունների արարքը “ամբողջովին անընդունելի” կոչեցին: Նրանք դիմել էին և՜ Նորվեգիայի արտգործնախարարությանը և՜ ԵՀՄ (EBU) պաշտոնյաներին, իսկ արտգործնախարարությունն էլ իր հերթին պահանջել էր այսպես կոչված ՙհստակեցում՚ և՜ իրենց գործընկերներից Ադրբեջանում, և՜ Նորվեգիայում Ադրբեջանի դիվանագիտական պատվիրակությունից:
NRK-ի թիմի ստացած սպառնալիքների և ճնշումների պատճառը մի շարք կատակերգական հաղոդումներ էին, որ նրանք հեռարձակում էին Բաքվից: Հաղորդումները վարում էր Ամիր Ասղարնեժադը՝ կատակերգու, ով ձևացնում էր, թե իրանական մի հեռուստեսության լրագրող է և որ հարցազրույցներ է վարում և՜ դրսի մարդկանց, և՜ Նորվեգիայի պատվիրակության անդամների հետ:
ՙՄի խաբվեք այս ապակե և ոսկե շենքերով՚ կոչերը, ինչպես նաև հոմոսեքսուալների հանդեպ տեղացիների վերաբերմունքի մասին ակնարկները պատճառ դարձան, որ Ադրբեջանի պաշտոնյաներն ու տեղական ԶԼՄ-ները NRK P3 խմբի հաղորդումները իրենց երկրի հանդեպ վիրավորական և անհարգալից համարեն: Երբ NRK խումբը մեկնում էր, ոստիկանությունը կանգնեցրեց նրանց օդանավակայանի անվտանգության անցակետում:
-Չգիտենք, արդյոք դա իսկական ոստիականական գործողություն էր, թե դա ոստիկանների մի խումբ էր, ովքեր որոշել էին հանցագործների նման գործել,- NRK-ի պաշտոնական կայքին պատմել էր Հալվորսենը:

 Բայց Ամիրի համար դա մի չափազանց տհաճ փորձություն էր: Նրան տարել էին լսումների սենյակ, սպառնացել և ստիպել, որ հանի հագուստը: Ասղարնեժադը պատմել է ազգային նորությունների գիշերային թողարկմանը, որ իրեն նաև ճնշել են և ստիպել, որ գետնին գցի պարսկական դրոշը՝ չնայած այն բանին, որ ինքը դիմադրում էր, քանզի կարծում էր, որ դա վիրավորական գործողություն է: Նա ասել է, որ ոստիկանությունը նկարահանել է իր հանդեպ կատարված ճնշումը:
Խմբի 4 անդամներն էլ նշանակված էին NRK-ի համար և հավատարմագրված էին, որպեսզի լուսաբանեն Եվրատեսիլը: Ադրբեջանի իշխանությունները, որ հայտնի են իրենց ճնշումներով սեփական լրագրողների հանդեպ, երաշխիքներ էին տվել ԵՀՄ-ին, ըստ որոնց բոլոր լրագրողներն էլ լավ վերաբերմունքի կարժանանան և կթույլատրվի նրանց ազատ աշխատանքը:

Թուջին ստացավ ընդամենը 7 միավոր Եվրատեսիլի եզրապակիչ փուլում.3-ը Նիդերլանդներից, 3-ը Շվեդիայից և 1-ը Իսլանդիայից:Այսպիսով Նորվեգիայի ներկայացուցիչը զբաղեցրեց ընդամենը վերջին հորիզոնականը: Թվով 42 երկիր էր այս տարի մասնակցում Եվրատեսիլին:
Թուջիի համեստ 7 միավորը հակադրվում է Շվեդիայի 372 միավորին, որ հավաքեց Լորին անունով երգչուհին՝ Եվրատեսիլի հաղթողը: Նրա “Euphoria” երգը մեկը մյուսի ետևից ամենաբարձր միավորներն էր հավաքում տարբեր երկրների կողմից: Իսկ ռուս տատիկների խումբը զբաղեցրեց 2-րդ տեղը:
-Գրողը տանի, ի՞նչ պատահեց,-հետաքրքրվում էր Թուջին NRK-ից, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր: ՙԵվրոպան ակնհայտորեն ինձ չի հավանում՚:
Նա նշել է, որ այնուամենայնիվ ինքը հիասքանչ ժամանակ է անցկացրել Եվրոպայում: Թուջին հայտնել է, որ ինքը կշարունակի զբաղվել երաժշտությամբ, բայց նաև կատակով հավելել է, որ ապագայում հավանաբար հեռու կմնա Եվրատեսիլից:
Թուջին, ում 25 տարեկանը լրացել էր շաբաթ օրը և ով հույս ուներ հաղթական տարեդաձի, պլանավորում էր նշել իր ծնունդը: ՙՉէ որ, այնուամենայնիվ իմ ծնունդն է՚,-ասել է նա:

Posted on Հունիսի 2, 2012, in ESC 2012 Participants, ESC Past Participants, Eurovision 2012 Baku, News, Participants and tagged , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: