Դիմա Բիլանը կրկին լավագույնն է

Հունիսի 1-ին կայացավ Ռուսական МУЗ ТВ երաժշտական հեռուստաալիքի կազմակերպած հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխությունը, որի մրցանակակիրներն են դառնում ռուսական փոփ երաժշտության լավագույն ներկայացուցիչները: Այսպիսով, 2012 թ.-ի МУЗ ТВ մրցանակաբաշխության լավագույն երգիչ անվանակարգում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ամենահայտնի երգիչներից մեկը` Եվրատեսիլ 2008-ի հաղթող Դիմա Բիլանը: Դիմա Բիլանն առաջ անցավ այնպիսի հայտնի երգիչներից, ինչպիսիք են Գրիգորի Լեպսը, Դան Բալանը, Սերգեյ Լազարևը և Ֆիլիպ Կիրկորովը` նվաճելով լավագույնի տիտղոսը:

-Սիրելիներս, ես իմ  ստացած “Լավագույն երգչի” թվով 5-րդ МУЗ ТВ այս մրցանակը նվիրում եմ ձեզ բոլորիդ, իմ բոլոր այն երկրպագուներին, ովքեր հավատում և աջակցում են ինձ, ովքեր իմաստավորում են իմ կյանքը, քանի որ, ազնիվ խոսք, առանց ձեզ իմաստ չկա ապրելու: Շնորհակալ եմ, որ դուք զգում և հասկանում եք, որ ինձ համար սա կյանք է: Ես ձեզ շատ եմ սիրում և սա ձեզ անկեղծ եմ ասում,- իր շնորհակալական խոսքում ասել է Բիլանը:

Հիշեցնենք, որ Բիլանը մասնակցել էր նաև 2006 թ.-ին Աթենքում կայացած Եվրատեսիլին, սակայն այդ տարի երգիչը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Սա, թերևս,  չի գոհացրել հաղթանակներին սովոր երգչին և նա, մրցույթը Ռուսաստան բերելու նպատակով, կրկին փորձեց իր ուժերը 2008 թ.-ին: Փորձը հաջողությամբ պսակվեց և Բիլանը Եվրոպայի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթը բերեց Ռուսաստան:

 Ի դեպ, Բիլանին լավագույն երգչի մրցանակը հանձնել են  МУЗ ТВ մրցանակաբաշխության հիմնադիր Իգոր Կրուտոյը և Ռուսաստանի գեղասահքի քառակի չեմպիոնուհի Իրինա Սլուցկայան:

Posted on Հունիսի 3, 2012, in ESC Past Participants, News, Participants, Videos and tagged , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: