Երևան-Մանկական Եվրատեսիլի իսկական երկրպագուների քաղաք:)

Օրեր առաջ  Երևանում կայացավ Մանկական Եվրատեսիլի մասին պատմող 3-րդ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է Եվրատեսիլի հայաստանյան ֆան-ակումբի ղեկավար Կարեն Խոնթյանի նախաձեռնությամբ: Վերջինս էլ հենց հանդիսանում է ֆիլմի ռեժիսորը:

Մանկական Եվրատեսիլի մասին պատմող ֆիլմը սկսվում է անցած տարի մրցույթում Հայաստանը ներկայացրած Դալիթայի “Welcome to Armenia” երգի ռեմիքսային տարբերակով, որի ընթացքում երգչուհուն ընկերակցում են նաև Մանկական Եվրատեսիլի երկրպագուները, ովքեր հանուն ֆիլմի նկարահանման սովորել և յուրացրել էին պարային շարժումները: Իսկ ֆիլմի ավարտին հնչում է մի երգ, որը հատուկ գրվել է ֆիլմի համար: Հոլովակում ներառված է նաև Նիդերլանդներում նկարահանված տեսանյութ, որտեղ ներկայացված է «Հայնեկեն» համերգասրահը, ինչպես նաև Ամստերդամի մասին պատմող տեսաշարք: Ի դեպ, նկարահանման ընթացքում Մանկական Եվրատեսիլի հայաստանյան  երկրպագուներին իր ներկայությամբ աջակցել է նաև սիրված հաղորդավարուհի և Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Սակայն ինչպես ասում են` ավելի լավ է մեկ անգամ աչքով տենել, քան մի քանի անգամ լսել կամ կարդալ, այնպես, որ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆիլմն ամբողջությամբ.

Posted on Օգոստոսի 28, 2012, in JESC 2011 Yerevan, JESC Past Participants, News, Videos and tagged , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: