Compass band-ը “կկոտրի Ամստերդամի սառույցն” իր SWEETY BABY երգով:)

Compass band-ը կներկայացնի Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում

Այսօր` սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող Մանկական Եվրատեսիլ 2012-ի Հայաստանյան նախընտրական փուլի ժամանակ, հայտնի դարձավ, թե ովքեր են ներկայացնելու մեր երկիրը Նիդերլանդներում կայանալիք մրցույթում: Եվ այսպես, հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի 50/50% քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Compass band-ը, որը մրցույթին կներկայացնի  “Sweety Baby” երգը:

Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը

Անդրեն

Այս տարի Մանկական Եվրատեսիլի Հայաստանյան նախընտրական փուլի հանդիսավարներն էին Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի և Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակյության ղեկավար Գոհար Գասպարյանն ու հաղորդավար-երգահան Ավետ Բարսեղյանը: Իսկ կանաչ սենյսակից, որն այս տարի բացօթյա էր, մասնակիցների հետ հարցազրույցներ էր վարում մրցույթում անցած տարվա մեր ներկայացուցիչ Դալիթան: Համերգի  հյուրերն էին Եվրատեսիլում առաջին անգամ մեր երկիրը ներկայացրած Անդրեն և  Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011-ի հաղթող վրացական Candy խումբը: Ինչ վերաբերում է մնացած մասնակիցներին, ապա նշենք, որ Մանկական Եվրատեսիլ 2012-ում մեր երկիրը ներկայացնելու համար պայքարում էր 17 երգ, իսկ մասնակիցների մեջ անհատ կատարողներից բացի, կային նաև խմբեր: Փոքրիկ երգիչները հանդիսատեսին և հեռուստադիտողին ներկայացան հետևյալ հերթականությամբ`

  1. Ֆլորա Մխիթարյան – “Օրը”
  2. “Խենթություն” համույթ – “Լինում է, չի լինում”
  3. Թաթև Ենգիբարյան- “Իմ ռոքը”
  4. Նինելա Մխիթարյան – “Իմ աշխարհը”
  5. Կարեն Օհանյան – “Love
  6. Մարինե Աբրահամյան –“Stop
  7. Միլլի Միսկարյան –“Սերը տարիք չի հարցնում”
  8. Զանգակ ստուդիո “Tik-tak
  9. Լուսինե Ղազարյան- “Երազանքի թևով”
  10. Լիդուշիկ – “Շնորհավոր”
  11. Վահագն Գրիգորյան – “Home Sweet home”
  12. Գայանե Ղազարյան – “Come
  13. Style խումբ“Knock, Knock
  14. Սոնա Դունոյան – “Տարբեր ենք”
  15. Մանե Առաքելյան- “Երգավազք”
  16. Compass Band – “Sweetie baby
  17. Անգելինա Գասպարյան – “My name is Angel”

Մասնակիցների այս հերթականությունը որոշվել էր սեպտեմբերի 25-ին կայացած վիճակահանության արդյունքում:

Տեղեկացնենք նաև, որ այս տարվա մրցույթի կարգախոսն է “Կոտրիր սառույցը”: Հուսանք որ մեր  ներկայացուցչիներին կհաջողվի կոտրել սառույցը և հաղթանակը կրկին բերել Հայաստան:

https://www.youtube.com/watch?v=sIemx4p9oOI

Posted on Սեպտեմբերի 30, 2012, in JESC 2011 Yerevan, JESC 2012, JESC Past Participants, News, Videos and tagged , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: