Գոհար Գասպարյանը “Մանկական Եվրատեսիլ”-ում COMPASS BAND-ի մասնակցության մասին

“Եվրատեսիլ”-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը

Սեպտեմբերի 30-ին կայացած “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի հայաստանյան նախընտրական փուլի ժամանակ, ինչպես հայտնի է, հայտարարվեց, որ այս տարի մրցույթում մեր երկիրը կներկայացնի Compass band-ն իր “Sweety baby” երգով: Սակայն նախընտրական փուլի հենց հաջորդ օրը լուրեր տարածվեցին այն մասին, թե հնարավոր է խումբը չմեկնի Ամստերդամ, ինչը կապված է խմբի անդամներից մեկի` Միքայել Վարոսյանի` մրցույթին մասնակցելու տարիքային անհամապատասխանության հետ: Մասնավորապես, նշվում է, որ մասնակցի 10 ամյակը դեռ չի լրացել:  Հարցի շուրջ իր մեկնաբանությունն է արել նաև Եվրատեսիլում Հայատանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Գոհարի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև`

“Ժնևում Եվրոպական հեռարձակողների միության սպորտային ամենամյա համաժողով գործուղման ընթացքում տեղեկացա ”Մանկական Եվրատեսիլ 2012”-ի Հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին, ըստ որի Compass band-ի անդամներից մեկի տարիքը չի համապատասխանում մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներին:

Ամստերդամում կայանալիք ”Մանկական Եվրատեսիլ 2012”-ի երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած Compass band-ի կազմը բաղկացած է 4 հոգուց. Դավիթ Պարոնիկյան /13 տարեկան/, Արշավիր Գրիգորյան /13 տարեկան/, Արամ Ծատուրյան /13 տարեկան/ և Աբրահամ Ազնաուրյան /13 տարեկան/: Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մանկական Եվրատեսիլի հանձնաժողովի նախնական լսումների արդյունքում Compass band-ի ”Sweetie baby” երգն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ:

Մրցույթի եզրափակիչ փուլում Compass band-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի նախաձեռնությամբ խմբի ելույթի բեմականացման համար որպես շեյքերահար խմբի կազմի հետ ելույթ է ունեցել Միքայել Վարոսյանը, ում 10 տարին, ինչպես հետագայում պարզվել է, պետք է լրանա միայն 2013 թվականի հուլիս ամսին:

Նկատի ունենալով, որ ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի ”Եվրատեսիլի” ներպետական նախընտրական փուլերում հանդիպում են տարիքային և այլ անհամապատասխանություններ` խնդրի մասին տեղեկացրել ենք ”Մանկական Եվրատեսիլի” ղեկավար Սիտցե Բեքերին: Վերջինը նշել է, որ հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի հիմնական կազմն իր ”Sweetie baby” երգով համապատասխանում է մրցույթի կանոններին և կարող է մասնակցել Ամստերդամում կայանալիք ”Մանկական Եվրատեսիլ 2012”-ի երգի մրցույթին, իսկ Միքայել Վարոսյանի մասնակցության հարցը կքննարկվի վերահսկող խմբի ժողովում”:

աղբյուրը` http://www.mamul.am,  (http://www.mamul.am/am/news/25442)

Posted on Հոկտեմբերի 8, 2012, in JESC 2012, News, Rules and tagged , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: