Անդրե. Հայկական ամսագրերից մինչև “Las Vegas Weekly”

Այս պահին “Եվրատեսիլի” առաջին հայ դեսպանը` Անդրեն, գտնվում է Լաս Վեգասում, որտեղ երգիչը համատեղում է աշխատանքը հանգստի հետ: Ինչպես  հայրենիքում, արտերկրում ևս Անդրեն շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում և հայտնվել հայտնի ամսագրերի  էջերում: Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես դա ստացվեց երգչի մոտ, թե ինչ սկզբունքով է Անդրեն ընտրում “X Factor”-ի մասնակիցներին, կմասնակցի՞ արդյոք Եվրատեսիլ 2013-ին և թե ինչ նորություններով է ներկայանալու առաջիկայում, առաջարկում ենք ընթերցել երգչի հետ ունեցած մեր հերթական անկեղծ հարցազրույցը:

-Անդրե, ի՞նչ նպատակով ես գտնվում Լաս Վեգասում.  Արդյոք սա աշխատանքային այց է, թե՞ պարզապես մեկնել ես հանգստանալու նպատակով:

 -Լաս Վեգասն արդեն մի քանի տարի է, ինչ ինձ համար 2-րդ տան նման է դարձել: Ես միշտ փախչում եմ այստեղ և վայելում այս  24 ժամանոց քաղաքը: Այցս այս անգամ երկու նպատակ ուներ` և՛ աշխատանք, և՛ հանգիստ:

-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ լուսանկարդ հայտնվեց հանրահայտ “Las Vegas Weekly” ամսագրում:

 -Ես և իմ շատ լավ ընկեր Արփի Քանդահարյանը (ի դեպ,Արփին նաև “Ուզում եմ սիրել” և “Միացեք երգին” երգերի տեսահոլովակների բեմադրող օպերատորն է) “Halloween”-ի օրը հրավիրված էինք նոր` “Bagatelle” գիշերային ակումբի բացմանը: Այդ օրը որոշել էինք “Մթնշաղ”(“Twilight”) ֆիլմի հերոսների կերպարներով ներկայանալ, որոնք մեր հինգերորդ կերպարներն էին մեկ շաբաթվա ընթացքում, քանի որ Լաս Վեգասում այդ տոնակատարությունները 6-7 օր են տևում: Մեր կերպարներն ամենուր ուշադրության կենտրոնում էին. բոլորը լուսանկարվում էին մեզ հետ, ինչը շատ հաճելի էր: Ես երբեք չեմ հոգնում լուսանկարվելուց:) Հաջորդ օրը մեզ զանգահարեց մեր ընկերներից մեկը և ասաց, որ մեր նկարը հայտնվել է “Las Vegas Weekly” ամսագրում: Ես չէի հավատում, կարծում էի, թե կատակ է, բայց մենք շատ շտապ ձեռք բերեցինք ամսագիրն ու ինքներս համոզվեցինք դրանում:

Լուսանկար, որը հայտնվեց “Las Vegas Weekly”-ում

Ինձ համար անմոռանալի օրեր են անցնում այստեղ….Սա իրոք անբացատրելի զգացում է, երբ դու ապրում ես իսկական հեքիաթում: Ես է՛լ ավելի եմ սկսել սիրել և գնահատել իմ կյանքը:

-Այժմ “Շանթ”  հեռուստաընկերությամբ հեռարձակվող “X Factor” նախագծում հանդես ես գալիս, որպես ժյուրի:  Հե՞շտ է արդյոք ասել “ոչ”  ձայնային տվյալներով զիջող մասնակիցներին:

-Կարելի է ասել` արդեն բավական փորձառու եմ դարձել այդ ոլորտում (մինչ այդ Անդրեն նաև եղել է նույն հեռուստատեսությամբ հեռարձակվող “Հայ սուպերսթար 5” և “Իմ անունն է” նախագծերի ժյուրիի անդամ): Փորձում եմ լինել շատ օբյեկտիվ, և այն մարդուն, ով, իսկապես, այս ոլորտում ապագա չունի, առանց մտորումների հայտնում եմ կարծիքս: Սա առաջին հերթին ինձ համար հեռուստաշոու է: Ես գիտեմ, որ պետք է այնպես անել, որ հեռուստադիտողը չձանձրանա. նրանց պետք է և՛ հումոր, և՛ հուզմունք, և՛ անկեղծություն…Փորձում եմ այդ համեմունքներն իմ մեջ համադրել և ներկայացնել տվյալ շոու-ծրագրի ընթացքում:

-Ի՞նչ սկզբունքով ես ընտրում մասնակիցներին; Ի՞նչն ես առաջնայինը կարևորում նրանց մեջ:

-Առաջնահերթ կարևորում եմ այն հում պոտենցիալը, որը նրանք ունեն, քանի որ մեր խնդիրն է լինելու հետո է՛լ ավելի զարգացնել այդ ամենը նրանց մեջ: Իմիջն ինձ համար վերջին տեղում է: Դա ես ինքս կստեղծեմ իմ թիմի մասնակիցների հետ: Մի խոսքով բոլոր հատկանիշներն էլ կարևորում եմ, բայց առաջնահերթ կարևորում եմ հոգով երգելը, իսկ մնացածը կարող ենք ստանալ աշխատանքի շնորհիվ:

Անդրեի ամենասիրված կերպարներից մեկը` “Captain America”🙂

-Այս տարի շատ ես շրջագայել. Կհիշե՞ս որևէ հետաքրքիր դեպք կապված այդ ճանապարհորդություններիդ հետ:

-Դեպքեր շատ են եղել և բոլորն էլ հետաքրքիր են. ես այս տարի առաջնորդվում եմ նոր կարգախոսով` “Վերցրու կյանքից ամեն ինչ”, և դա ինձ մոտ գերազանց է ստացվում: Հոգնել էի աշխատանքիս պատճառով ինձ շատ բաներից զրկելուց, իսկ հիմա այդպես չէ: Հիմա զգում եմ, որ լիարժեք տրվել եմ ապրելուն և կյանքը վայելելուն: Իհարկե, զուգահեռ զբաղվում եմ նաև իմ շատ սիրելի գործով, քանի որ մեկը մյուսին չի խանգարում, հակառակը` էլ ավելի է օգնում:

-Ե՞րբ ես վերադառնում Հայաստան և

ի՞նչ նորություններ ու ծրագրեր ունես առաջիկայում:

-Մնաց մեկ օր շրջագայությունս վայելելու համար, որից հետո բազում նկարահանումներ ու ժամանակատար աշխատանք ունեմ անելու: Վերադառնում եմ նոր գաղափարներով և նոր երգով, որն ինձ ուղարկել է իմ շատ սիրելի Ռոբերտ Տարոյանը, որը նաև “Ուզում եմ սիրել” երգի հեղինակն է:  Իսկ նոր երգի անվանումն է “Մի թող գնամ ես”: Շատ գեղեցիկ և զգացմունքային երգ է, որը երեկ ողջ գիշեր ինձ զրկեց քնելու զգացումից: Սա նոր երգ ու թարմություն է իմ մեծ երգացանկում: Վերադառնալուն պես միանգամից կձայնագրեմ այդ սինգլը, որի հիման վրա ցանկանում եմ նաև տեսահոլովակ նկարահանել: Ռոբերտի հետ դեռ մի շարք երգեր պետք է պատրաստենք. մի խոսքով սպասեք հիթերի, որոնք շատ են սիրվելու:

-Քանի որ մեր բլոգը “Եվրատեսիլի” ուղվածությամբ է, կցանկանայինք իմանալ` կարելի՞ է արդյոք ակնկալել քո մասնակցությունը “Եվրատեսիլ  2013”-ին:

-Ոչ, ճիշտն ասած, այդ ցանկությունն ինձ մոտ մի փոքր վառվեց  անցած տարի , բայց ես որոշեցի միշտ մնալ, որպես  “Եվրատեսիլում” Հայաստանի առաջին մասնակից: Սա, իսկապես մեծ պատիվ է, որին ես արժանացել եմ: Հաղթանակները կգան, կանցնեն և կմոռացվեն, իսկ այն փաստը, որ առաջին ներկայացուցիչն ես եղել, երբեք չի մոռացվի:

Հ.Գ. Անդրեն նաև նշեց, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին կրկին շրջագայությունների է մեկնելու: Իսկ դրանց հետ կապված մանրամասները երգիչը գերադասեց բացահայտել առաջիկայում:

Ձեզ ենք ներկայացնում Անդրեի` Լաս Վեգասում արված ևս մի քանի էքսքլյուզիվ լուսանկար:)

Աբրահամ Լինքոլն:)

Անդրեն “Մթնշաղից”🙂

Redfoo-ն հանրահայտ LMFAO-ից:)

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:)

Soviet Militaries:)

Posted on Նոյեմբերի 12, 2012, in ESC Past Participants, News, Participants and tagged , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: