Գոհար Գասպարյանի հարցազրույցը “ESCKAZ.com”-ին

“ESCKAZ.com” կայքի գլխավոր խմբագիր Էնդի Միխեևը հարցազրույց է վերցրել “Եվրատեսիլում” Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանից: 

Էնդիի այն հարցին, թե արդյոք Հայաստանի հետաքրքրությունը  “Մանկական Եվրատեսիլի” հանդեպ մեծ է, Գոհարը պատասխանում է. “Այո, մենք շատ հետաքրքրված ենք  “”Մանկական Եվրատեսիլով”, քանի որ մեր երեխաները սիրում են երգել  և մասնակցել տարբեր մրցույթների, ինչպիսին է, օրինակ, “Մանկական Եվրատեսիլը”: Անցած տարի մենք այն հյուրընկալեցինք, իսկ նախանցած տարի հաղթեցինք: Այսպիսով մեր հետաքրքրությունը շատ մեծ է, և ամեն տարի  ունենում ենք լավ ազգային ընտրությոններ: Այս տարի մենք նախընտրական փուլն անցկացրինք սեպտեմբերին:  Ունեինք հիասքանչ ձայներ: Արդյունքում հաղթող ճանաչվեց “COMPASS Band”-ը”:

Ի պատասխան Միխեևի այն հարցին, թե ինչո՞ւ է մրցույթում մասնակցող երկրների թիվն այսքան քիչ, Գոհարը նշում է, որ իր կարծիքով խնդիրը գումարի մեջ է, քանի որ մեծերի “Եվրատեսիլին” մասնակցելուց հետո, շատ երկրներ բավականաչափ գումար չեն ունենում մասնակցելու նաև “Մանկական Եվրատեսիլին”: “Բայց ես կարծում եմ, որ բոլորս պետք է լինենք միասին և աջակցենք “Մանկական Եվրատեսիլին”, քանի որ սա մի մեծ տոնակատարություն է ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար”,-ավելացնում է “Եվրատեսիլում” Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Գոհարը նաև նշում է, որ եթե ինքը լիներ մրցույթի ժյուրիի կազմում, ապա կփոխեր քվեարկության կարգը`  կթողներ միայն հեռուստադիտողի քվեարկությունը:

Էնդի Միխեևի հարցազրույցը Գոհար Գասպարյանի հետ ամբողջական տարբերակով առաջարկում ենք դիտել ստորև`

Posted on Նոյեմբերի 28, 2012, in JESC 2011 Yerevan, JESC 2012, News, Participants and tagged , , , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: