“Մանկական Եվրատեսիլ 2012”. ներկայացնում ենք հաղթողին:)

Ինչպես արդեն հայտնի է երեկվա շոուից, “Մանկական Եվրատեսիլի” այս տարվա հաղթողը Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Պետրիկն է:

Անաստասիան ծնվել է 2002թ-ի մայիսի 2-ին Օդեսայում:  2008 թ-ին Անաստասիան ընդունվում է Ներյուբայսկե շրջանի № 1 միջնակարգ դպրոցը:  Հզոր ձայնով փոքրիկ երգչուհին վոկալով սկսել է զբաղվել 2009 թ-ից: Նույն թվականին Անաստասիան նվաճում է “Moloda Halychyna” միջազգային  երաժշտական մրցույթի առաջին մրցանակը:

2010 թ-ի օգոստոսին տաղանդավոր գեղեցկուհին ճանաչվում է “Մանկական Նոր ալիք” մրցույթի հաղթող:  Այդ թվականից սկսած մինչև 2012 թ., Անաստասիան “Մանկական Նոր ալիքի” բեմը կիսել է այնպիսի հանրաճանաչ կատարողների հետ, ինչպիսիք են Լեոնիդ Ագուտինը, Ֆիլիպ Կիրկորովը, Նինա Մատվիենկոն, ինչպես նաև  իր քույրիկը` Վիկտորիա Պետրիկը: Ի դեպ, Վիկտորիան չորս տարի առաջ ևս ներկայացրել է Ուկրաինան “Մանկական Եվրատեսիլում” ` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Պետրիկ քույրերը միասին համերգային շրջագայություններ են ունեցել տարբեր երկրներում` Ուկրաինա, Ռուսաստան, Հայաստան, Իտալիա, Լիտվա և այլն:

2012 թ-ի հուլիսի 8-ին` Ուկրաինայի նախընտրական փուլի ժամանակ, պարզ դարձավ, որ Անաստասիան է լինելու այն փոքրիկը, որը ներկայացնելու է Ուկրաինան Ամստերդամում`  “Մանկական Եվրատեսիլ” միջազգային մրցույթում:

Տաղանդավոր փոքրիկի հզոր ձայնից և նրա կատարման վերաբերյալ Եվրոպայի բուռն արձագանքից կարելի է ենթադրել, որ “Մանկական Եվրատեսիլում” տարած հաղթանակը հաստատ վերջինը չի լինելու տաղանդավոր երգչուհու համար:

https://www.youtube.com/watch?v=yX6kJMMIXnk

Posted on Դեկտեմբերի 2, 2012, in JESC 2011 Yerevan, JESC 2012, News, News, Videos and tagged , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: