Երգելը մի կողմ, եկեք պարենք!

Eurovision Dancer<<Պատանի պարողների ԵՎՐԱՏԵՍԻԼ 2013>>
Հունիսի 14, Գդանսկ

Սույն թվականի Հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի կունենա <<Պատանի պարողների Եվրատեսիլ 2013>> մրցույթը, որին առաջին անգամ կներկայանա Հայաստանը:

Հունվարի 14-ից փետրվարի 5-ը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ <<Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին>> Հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար:

Հայտերն ընդունվում են հետևյալ կանոններով.

• Մասնակից անհատ կատարողի տարիքը պետք է լինի 16-21 տարեկան:
• Մասնակից անհատ կատարողը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ապրած լինի ՀՀ-ում առնվազն 2 տարի:
• Մասնակից անհատ կատարողը , բացի անհատական պարաոճի բարձր մակարդակի, պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին:
• Ներկայացված պարը չպետք է գերազանցի 1.30 րոպեն:
• Խրախուսվում է երաժշտական և պարային բազմաոճությունը:

Մասնակից անհատ կատարողը գնահատվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից հետևյալ սկզբունքներով.

• Պարողի ճկունությունը և նոր ոճերին հարմարվելը:
• Պարային բեմադրությանը հավատարիմ մնալը:
• Պարի ներկայացման և գեղարվեստական արտահայտման որակը:

Մրցույթին մասնակցելու համար մասնակից անհատ կատարողը ներկայացնում է հայտ, որը պետք է ներառի.

• Անձնագրի պատճեն
• Ինքնակենսագրական
• Մասնագիտական լուսանկարներ
• Դասական բալետի հիմնական հմտություններին տիրապետելու ապացույց (հավաստագիր պարուսույցի ստորագրությամբ, վկայական, տեսանյութ,լուսանկարներ և այլն)
• Կոնտակտային տվյալներ

Հայտերն ընդունվում են մինչև 2013թ.-ի փետրվարի 5-ը հետևյալ հասցեով և մակագրությամբ.

Գ.Հովսեփյան 26, նորք, Երևան, 0047
<<Հայաստանի հանրային հեռուստաընկերություն>> ՓԲԸ,
<<Պատանի պարողների Եվրատեսիլ 2013>>

Ընդունվում են նաև էլեկրոնային հայտեր հետրյալ հասցեով՝ inter@armtv.com / 094 490949
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք կամ գրեք “Armenia In Eurovision Young Dancers” Ֆեյսբուքյան էջին:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն 14.01.2013թ.

Posted on Հունվարի 15, 2013, in Eurovision 2013 Malmö, News and tagged , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: