Եվրատեսիլ 2013: Ինչ ենք մենք ակնկալում . . .

eurovision-2013-malmoԵվրատեսիլ 2013-ի կիսամյակը համարում ենք բացված: Այժմ կարող ենք անդադար խոսել, գուշակել, քննադատել, գովել և անել մնացած այն ամենը ինչ կանցնի մեր մտքով:

Այն, որ մրցույթը կորցնում է իր հեղինակությունը և, ոմանք կասեին նաև, որակը, անկասկած է, բայց անկախ ամեն ինչից մենք դեռ հետաքրքրվում ենք աս մրցույթով: Ինչ խոսք, շոուն ամեն անգամ հիանալի է կազմակերպվում, հագուստները (մեծ մասը) գեղեցիկ են, և այլն: Այս ամենում Հայաստանը ունի իր դերը, փոքրիկ դերը, բայց միևույն է, դերը մնում է դեր:

Քանի որ այս տարի չենք կարող գուշակություններ անել մեր ժողովրդի ընտրության վերաբերյալ (:)), կաշխատենք այլ կոնտեքստում: Բոլորս էլ գիտենք, որ այս տարի մասնակցին ընտրելու է Հանրային Հեռուստատեսությունը: Հետևաբար, անկանխատեսելի իրավիճակներ չեն սպասվում: Ըհը, դե այդ ամենի վերջում ուզում եմ մի քանի խնդրանք հղել ընտրողներին . . .

Հարգելի Հանրային Հեռուստատեսություն, մենք խնդրում ենք  . . .

— որ այս տարի հույսը դնենք ոչ միայն մասնակցի, հագուստի, տեսահոլովակի կամ խեղճ սփյուռքի վրա, այլ նաև երգի վրա

-որ մի պահ պատկերացնեք <<Իսկ ինչ կընտրեին հայերը>>

— որ մասնակիցը կարողանար երգել իր երգը . . .այլ երգեր ևս ցանկալի կլինեին

-ավելին, գիտեմ, որ արդեն շատ բան ենք խնդրում, բայց թող նա նաև բեմական կերպար լինի, կարողանա բեմի վրա իրեն վստահ զգալ . . . ոչ մի հուզմունք այս անգամ

— էլի թող երգը հայեցի լինի, բայց թող նաև չափավոր, նոր և թարմ լինի

-խնդրում ենք այս անգամ մի կողմ դնել ծիրանը, նուռը, չիրը, կորիզը, Հոկտեմբերյանը և մնացած այն ամենը, ինչը կարող է խորհրդանիշ ծառայել, միակ բացառությունը` Արարատն է

— ճիշտ է. դեռ շուտ է այս մասին խոսելը, բայց արդեն ժամանակն է, որ մեր մասնակցի կողքին պարեն հայերը, ես հավատում եմ, որ մենք նույնպես կարող ենք պարել

-և վերջապես, խնդրում ենք ընտրել այնպիսի երգ, որը լսելիս համոզված կլինենք, որ այս անգամ հատատ հաղթելու ենք!

Posted on Հունվարի 16, 2013, in Eurovision 2013 Malmö and tagged , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: