Թեկնածուներ . . մեկ քայլ առաջ

Ժամանակն է անհանգստացնել այս տարվա թեկնածուներին: Երգերը գրեթե պատրաստ չեն, հայտերի ընդունումը ավարտված չէ, մի խոսքով ամեն ինչ դեռ առջևում է: Գուշակություններ անելու ամենահարմար պահն է:

Սիրուշո — Ինչքան էլ հուսանք, որ Սիրուշոն վերջապես կորոշի ևս մեկ անգամ մասնակցել Եվրատեսիլին, ամենայն հավանականությամբ նրան այդպես էլ չենք տեսնի թեկնածուների ցուցակում: Դե իսկ եթե տեսնենք, ավելի լավ բոլորիս համար!

Nick Egibyan

Նիկ Էգիբյան — Տարօրինակ է . . . շատ տարօրինակ է: Այսօրվա դրությամբ նա միակ թեկնածուն է, ում երգը կարող ենք գնահատել: Իսկ եթե սա նշան է վերևից (ընդ որում վերև ասվածն էլ է հարաբերական)? Չնայած երգը լավն է . . .դե լավ . . . իրականում շատ լավն է, ցավոք, այն հայերի շրջանակում տարածելու և առաջ մղելու բավական ջանքեր չեն գործադրվում: Այսպիսի իրավիճակում նրա երգը պետք է ամենուր լիներ, դրսում-ներսում-բոլորի տան շեմին: Գիտեմ որ այս տարի խնդրել ենք ոչ միայն կերպար, այլ նաև հզոր ձայն, բայց այս երգչի դեպքում մի քանի հազար ֆրանսիացի և իսպանացի (ով գիտի, միգուցե նաև գերմանացի) աղջիկների քվեները երաշխավորված կլինեին: Էխ, Էգիբյան, հուսով ենք գոնե մյուս տարի . . .

Սոֆի Մխեյան — Նա արդեն երկար ժամանակ է, ինչ շոու բիզնեսում է, բավականին ճանաչված է, բայց մենք նրան երբեք չենք տեսել մրցույթների համար հերթ կանգնելիս: Կարծում եմ Սոֆին կշարունակի նոր հիթային երգեր ու տեսահոլովակներ ներկայացնելը, իսկ այս տարի միգուցե նրա <<Եվրատեսիլյան հերթը>> չէ, հակառակ դեպքում նա պետք է որ առաջիններից լիներ` իր երգը բացահայտելով:

Լուսինե Աղաբեկյան և Գևորգ Մարտիրոսյան — Այս զուգերգի հարցում այդքան էլ ասելիք չունեմ: Չեմ կարծում, որ նրանք կլինեն մեր այս տարվա մասնակիցները: Երգը դեռ անհայտ է, իսկ այն կարող էր շատ օգնել, եթե շուտ ներկայացվեր հանրությանը: Այս զուգերգը կարող է լինել կամ շատ լավը, կամ . . . կրկին փորձեք:

Lusine Aghabekyan & Gevorg Martirosyan

Էրիկ — Չնայած մասնակցության որևէ հայտարարութուն չի հնչել Էրիկի կողմից, մենք կուզեինք քննարկել նրա հնարավոր թեկնածությունը: Ավելին, կուզեինք, որ նա ինքը ևս սկսեր մտածել այս մրցույթին մասնակցելու մասին: Պատկերացրեք ինչպիսի անիրական զուգադիպություն է: Այնպես է ստացվել, որ Էրիկը շատ լավ ձայն ունի, պարել կարող է, իրեն բեմի վրա շատ ազատ և անկաշկանդ զգալ կարող է, երկու հատ <<աչքով-ունքով>> և ահա մի քանի հարյուր աղջկա ձայն ուղիղ նրա անվան դիմաց: Պակասում է միայն լավ եվրոպական երգ, ու մենք բոլորս պատրաստ ենք դիմանալ հաղթանակի երջանկությանը:

Լիլիթ Հովհաննիսյան — Չգիտես ինչու, բոլոր հաշվարկներս բերում են դեպի Լիլիթ Հովհաննիսյան: Վերջերս նա զգալի ակտիվություն է ցուցաբերել երգերի, տեսահոլովակների և ընդհանրապես ներկայության առումով: Իսկ միգուցե հենց նա կլինի մեր այս տարվա մասնակիցը? Նույնիսկ եթե ընտրվի հենց նա, ես ինքս չէի ցանկանա տեսնել հունական Բեյոնսե Եվրատեսիլ 2013-ին:

Mger

Մգեր — Անկեղծորեն, մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու ենք այս երգչին ճանաչում որպես Մգեր, այլ ոչ թե որպես մեր հայկական համով-հոտով Մհեր:  Ինչ վերաբերում է Եվրատեսիլին, ես անհամբեր սպասում էի նրա երգին, բայց փաստորեն նրա Facebook-ի նկարը և իր պրոդյուսերը կապ մեջ չեն եղել վերջերս: Ձայնի հզորությանը ընդհանրապես չեմ կասկածում, բայց այ նրա եվրոպականացման գործընթացի վերաբերյալ մի քանի հարցեր ունեմ: Նա հիասքանչ ելույթ կունենա հայ և ռուս հանդիսատեսի համար, բայց, ընդունեք, լավ ձայն ուղարկելը և 5-ից ցածր հորիզոնականի արժանանալը այս անգամ արդեն ցավոտ կլինի: Առաջ չանցնենք, սպասենք, թե երգիչը երբ կորոշի մասնակցում է, թե ոչ:

Հասկանում եմ, որ հնարավոր է, որ անընդունելի չափով սխալվում եմ, միգուցե ընտրությունից հետո կկանգնեմ հայելու դիմաց ու մի քանի անգամ կկրկնեմ <<Ով կմտածեր>>, բայց այսօր ահա սրանք էին իմ գուշակությունները:

Posted on Հունվարի 17, 2013, in ESC 2013 Participants and tagged , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: