Թիթեռնիկի կյանք Եվրատեսիլու՞մ

ESC2013_butterfly_background_sloganWe are one (Մենք բոլորս մեկ ամբողջություն ենք)! Ահա այս նշանաբանով է Շվեդիան որոշել միավորել բազմաթիվ երկրների աշխարհի տարբեր ծայրերից: Իսկ որպես լոգո նրանք ընտրել են գրաֆիկական թիթեռնիկը: Վերջինս շատերի մոտ ասոցացվում է կարճ կյանքի և անցողիկության հետ: Չնայած  եվրատեսիլյան երգերը և մրցույթի հետ կապված թոհ ու բոհը շատ կարճ կյանք են ունենում,սակայն թիթեռնիկն այս անգամ օգտագործվել է իր մեկ այլ յուրահատկության համար:

Բազմազան գույներով և ձևերով տարբերվող թիթեռնիկներին բոլորս էլ միավորում ենք մեկ անվան տակ: Այդպես է նաև Եվրատեսիլի դեպքում. իրենց յուրահատկություններն ու բնորոշ գծերն ունեցող մշակույթներն ու երկրները միավորվում են մեկ անվան և մեկ մեծ ընտանիքի մեջ: Այս ընտանիքի խնդիրը ոչ միայն փայլփլուն, պսպղուն ու աչքի զարնող երևույթի` շուի ստեղծումն է, այլև շատ կարևոր `միասնության և մշակութային բազմազանության գաղափարների տարածումը:

Միասնության գաղափարը պետք է առաջ քաշենք նաև  մենք` հայերս: Հուսով եմ` այս տարվա մասնակցի ընտրությունն այնպիսին կլինի, որ միասնության մասին խոսելն ու հիշեցնելն ավելորդ կլինի: Իսկ նրա երգը, թիթեռնիկի նման դրական ու խայտաբղետ (հետաքրքիր միքսերով),  բայց ոչ կարճ կյանքով ու անցողիկությամբ աչքի կընկնի:

Posted on Հունվարի 20, 2013, in Eurovision 2013 Malmö, News and tagged , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: