Ուրեմն այսօր!

ESC2013_butterfly_background_sloganԴե ինչ, այսօր կիմանանք ամենակարևորը, ով է մեզ ներկայացնելու Եվրատեսիլ 2013-ում: Անկեղծ ասած, երգը շատ կարևոր է, բայց մասնակիցն էլ ավելի կարևոր է: Բեմի վրա կանգնած մարդն է, որ կամ կաղավաղի ամիսներ շարունակ գրված երգը, կամ այն կդարձնի տարվա հիթը:

Այսօր` 9-ին, Հանրայինի եթերում: Հենց այսօր կիմանանք մասնակցի անունը: Արդեն պարզ է, որ այս տարի չենք տեսնի Էգիբյանին (հուսով եմ նա Գերմանիայում ավելի լավ է անցկացնում իր ժամանակը քան այստեղ կանցկացներ), չենք տեսնի Էրիկին (անպայման կհիշենք նրան հաջորդ տարի), բայց մյուս կողմից հույսեր կան Սիրուշոյի հետ կապված (չնայած, նորից կրկնեմ, կուզենայի նոր մասնակից տեսնել):

Գոռ Սուջյան, ինչքան էլ որ նա լավ երգիչ լինի, չէի ցանկանա նրան ուղարկել որպես ներկայացուցիչ: Հարգում եմ նրա ձայնը, բայց որոշ հանգամանքներ ստիպում են մի կողմ դնել այդ ձայնը:

Դե ինչ, հուսով եմ այս տարի համոզված կլինենք, որ մեր մասնակիցը բոլորին շախ և մատ կանի Եվրոպայում, ով էլ որ նա լինի: Հաջողություն մեզ բոլորիս:

P.S. Հարմարավետ աթոռ փնտրեք մոտակայքում, համոզված եմ, որ այսօրվա հայտարարությունը շատ կրէեր է բորբոքելու:

Posted on Հունվարի 22, 2013, in Uncategorized. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: