“Եվրատեսիլ 2013”. “EuroVisionist”-ի հարցազրույցը Հունգարիայի ներկայացուցչի հետ

27216_54841_byealex“Եվրատեսիլ 2013”-ին Հունգարիան ներկայացրեց Մարտա Ալեքսը, ով հանդես է գալիս ByeAlex բեմական անվամբ: Չնայած նրա“Kedvesem”  երգը անգլերենով չէր, սակայն այն միանշանակ հիշվեց “Եվրատեսիլի” երկրպագուների կողմից: Իր հիշվող երգի և օրիգինալ կատարման շնորհիվ Ալեքսը զբաղեցրեց մրցույթի 10-րդ հորիզոնականը:

“EuroVisionist”-ին ևս տպավորել է Հունգարիայի ներկայացուցիչը, այդ իսկ պատճառով էլ մենք զրուցեցինք Ալեքսի հետ, ով սիրով մեզ հետ կիսվեց “Եվրատեսիլից” ստացած իր տպավորություններով:

-Ալե՛քս, ինչպե՞ս որոշեցիր մասնակցել  “Եվրատեսիլ 2013”-ին:

-Այնպես ստացվեց, որ մենեջերս մեր երգն ուղարկեց մրցույթի նախընտրական փուլին, և ես ընտրվեցի որպես Հունգարիայի այս տարվա մասնակից:

-Մինչև մրցույթին մասնակցելդ ինչպիսի՞ն էին սպասելիքներդ և արդյո՞ք դրանք իրականություն դարձան:

-Առհասարակ, ես չէի սպասում, որ կհաղթահարեմ նախընտրական փուլը, այնպես որ ոչ մի սպասելիքներ չունեի և ինձ հետ կատարված  ամեն ինչ նոր ու անսպասելի էր ինձ համար:)

Alex_New

-Իսկ ի՞նչ քեզ տվեց “Եվրատեսիլին” մասնակցությունդ: Նոր ընկերներ ձեռք բերեցի՞ր:

-Ես շատ լավ հարաբերությունների մեջ էի Հունաստանի ներկայացուցիչների հետ, բայց “Եվրատեսիլի” շնորհիվ այսօր ես ֆեյսբուքում ունեմ հազարավոր ընկերներ` տարբեր երկրներից, ովքեր սիրում են իմ երաժշտությունը, և դա ինձ ուրախացնում է:

-Քեզ համար ո՞վ էր այս տարվա մրցույթի ուժեղագույն մասնակիցը:

-Ինձ միանշանակ դուր է եկել մրցույթի հաղթող Էմմիլին:

-Կարո՞ղ ես հիշել որևէ զավեշտալի դեպք, որը պատահել է մրցույթի ընթացքում:

-Ճիշտն ասած` շատ ծիծաղելի դեպքեր են տեղի ունեցել, բայց ամենատարօրինակ պատմություններից մեկն այն էր, որ հունգարական կայքերից մեկը տեղադրել էր իմ կիթառահարներից մեկի` Դանիի լուսանկարը և այն հետևյալ կերպ էր մեկնաբանել` “Ալեքսի երկրպագուներից մեկն իր ֆավորիտի  համար  նույնիսկ կիթառով հնչեցրեց նրա երգը”:)

ByeAlex_03-Առհասարակ, դու քեզ “Եվրատեսիլի” երկրպագու համարո՞ւմ ես, և արդյո՞ք Հունգարիայում  ևս մրցույթը նույնքան կարևոր նշանակություն ունի, որքան Եվրոպական շատ երկրներում:

-Անկեղծ ասած` մրցույթի ժամանակ հնչող երգերը իմ երաժշտական ճաշակին չեն պատկանում, իսկ ինչ վերաբերում է Հունգարիային, ապա մեր երկիրը տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է դարձնում “Եվրատեսիլին”, ինչն, իհարկե, լավ է:

-Ալեքս, ի՞նչ նորություններով ես հանդես գալու մոտ ապագայում:

-Շուտով կավարտեմ ձայնասկավառակիս աշխատանքները, այնուհետև ցանկանում եմ “Kedvesem” երգի սինգլը թողարկել Սկանդինավիայում և Գերմանիայում:

-Ի՞նչ կցանկանայիր մաղթել քո հայ երկրպագուներին:

-Ցանկանում եմ ձեզ հաջողություն և խաղաղություն:

 Վերհիշեք ByeAlex-ի կատարումը “Եվրատեսիլի” ընթացքում:

Posted on Հունիսի 6, 2013, in ESC 2013 Participants, ESC Past Participants, Eurovision 2013 Malmö, News, Participants, Videos and tagged , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: