2006 թ.-ի “Եվրատեսիլին” Կիպրոսը ներկայացրած Աննետ Արթանին` մրցույթի, Բրիթնի Սփիրսի հետ համագործակցության և Հայաստանում հանդիպած “հոգիներով լի” վերելակի մասին :)

Annet_ArtaniԻնչո՞ւ են հրեշտակները լաց լինում: 2006 թ.-ի  “Եվրատեսիլյան” իր ելույթի ժամանակ այս հարցի պատասխանն էր որոնում Կիպրոսը ներկայացնող Աննետ Արթանին:

“Եվրատեսիլում” Կիպրոսը ներկայացնելը ազգությամբ հույն երգչուհու միակ ձեռքբերումը չէ: Աննետը նաև բախտ է ունեցել համագործակցելու աշխարհահռչակ երգչուհի Բրիթնի Սփիրսի հետ` դառնալով վերջինիս “Everytime” հիթի համահեղինակներից մեկը: Այս թեմաների, ինչպես նաև Հայաստան կատարած իր շրջագայությունից ստացած տպավորությունների շուրջ երգչուհին կիսվեց “Eurovisionist”-ի հետ:

-2006 թ.-ի “Եվրատեսիլին” Դուք ներկայացրեցիք Կիպրոսը: Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ իմացաք, որ Դուք եք լինելու Կիպրոսի այդ տարվա ներկայացուցիչը:

-Կիպրոսի նախընտրական փուլը հաղթահարելը շատ հուզիչ էր ինձ համար, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ես ծնունդով Կիպրոսից չեմ: Ես շատ էի աշխատել այդ բեմում հայտնվելու համար, սակայն երբ հաղթեցի, մի քանի մասնակից այդ փաստը չարությամբ ընդունեցին` պատճառաբանելով, որ ես Կիպրոսից չեմ:  Ես այդ ամենը շատ լուրջ և ցավով ընդունեցի` աշխատելով անել ամեն ինչ, որպեսզի պատվով կրեմ իմ ուսերին դրված պատասխանատվությունը և գերազանց ներկայացնեմ Կիպրոսը մրցույթում: Հիշում եմ` երբ Կիպրոսի նախընտրական փուլում հաղթելուց հետո պետք է կրկին կատարեի երգս, ես դողում և լաց էի լինում: Այնպիսի զգացողություն էր, ասես վիճակահանությամբ խոշոր շահում եմ գրանցել, ինչն, իսկապես նույն նշանակությունն ուներ ինձ համար:

l_7484922d58b34084a9a09edce8c0d79e

-Ինչպե՞ս ստեղծվեց “Why Angels Cry” երգը:

— “Why Angels Cry” երգը գրել է Պետրոս Գյանակիսը, որը կարողացել է հաղթահարել քաղցկեղը: Նա շատ բարի անձնավորություն է: Մենք միասին այցելում էինք քաղցկեղով հիվանդ մարդկանց` փորձելով օգնել նրանց: Մի օր էլ նա ինձ զանգահարեց և ասաց, որ ինձ համար երգ է գրել, որը վերաբերում է մարդկային ցավերին: Երբ իմացա երգի նշանակության մասին, որոշեցի անպայման երգել այն:

-Համոզված եմ, որ մրցույթի ընթացքում քիչ չեն եղել նաև հետաքրքիր դեպքերը: Կհիշե՞ք դրանցից որևէ մեկը:

-Երբ պրոմո շրջագայությանս ընթացքում այցելեցի Լիտվա, այնտեղ նշում էին “Զատիկը”: Այդ օրը ես մասնակցեցի նաև մի հաղորդաշարի նկարահանումներին, որի ժամանակ կրում էի չափից դուրս շատ դիմահարդարում և վառ կապույտ վերարկու:  Նկարահանումներից հետո ես, մենեջերս և դիմահարդարս որոշեցինք գնալ եկեղեցի, իսկ քանի որ շատ քիչ ժամանակ ունեինք, չհասցրեցի փոխել եթերային հագուստս: Այսպիսով, ես եկեղեցի գնացի “Դայանա Ռոսսի կերպարով”` մազերս գզգզված էին, շրթներկս վառ կարմիր գույնի էր, իսկ վերարկուս` կապույտ և փայլուն:  Երբ մտա եկեղեցի, բոլոր կանայք ինձ տարօրինակ ձևով էին նայում.. . դե պարզ է, թե ինչ էին մտածում իմ մասին:)

-Կնշե՞ք, թե ովքեր էին  2006թ-ի “Եվրատեսիլի” Ձեր ֆավորիտները:

-Մեր տարվա մասնակիցներից շատ էի հավանում Շվեդիան ներկայացնող Կարոլին, Ռուսաստանի ներկայացուցիչ Դիմա Բիլանին, Հունաստանի ներկայացուցչին և, իհարկե, շատ եմ հավանել նաև Հայաստանը ներկայացնող Անդրեին:

Annet + Britney

Աննետ Արթանին և Բրիթնի Սփիրսը

-Աննե՛տ, գիտեմ, որ համագործակցել եք Բրիթնի Սփիրսի հետ: Կպատմե՞ք, թե ինչպես դա եղավ:

-Այո, ես Բրիթնիի “Everytime” երգի հեղինակներից եմ: Ինչպես գիտեք, այն շատ հայտնի հիթ դարձավ, որը տեղ գտավ Բրիթնիի երեք ձայնասկավառակներում և երկար ժամանակ զբաղեցնում էր համաշխարհային հիթ շքերթների առաջին հորիզոնականները: Մենք շատ մտերիմ դարձանք այդ շրջանում, բայց ցավոք սրտի մեր կապն ընդհատվեց, երբ ես տեղափոխվեցի Հունաստան, քանի որ այնտեղ պետք է զբաղվեի իմ կարիերայով: Բայց այժմ էլ  շատ եմ ուրախանում և հպարտանում, երբ տեսնում եմ, որ նրա մոտ ամեն ինչ հաջող է ընթանում:

— “Եվրատեսիլյան” շրջագայություններիդ ընթացքում եղել եք նաև Հայաստանում: Ի՞նչն եք, հատկապես, հիշում Հայաստան կատարած Ձեր այցելությունից:

-Հայաստանի հետ կապված շատ հետաքրքիր հուշեր ունեմ: Այդտեղի ռադիոկայաններից մեկում հրավիրված էի հարցազրույցի: Հիշում եմ, որ երբ վերելակով բարձրանում էինք, լույսն անընդհատ անջատվում և միանում էր, ասես սարսափ ֆիլմում լինեինք:)  Վերելակում մեզ հետ կար նաև մի մարդ, ով անընդմեջ զվարճացնում էր մեզ` նշելով, թե այդ կառույցը լի է հոգիներով: Բոլորն այնքան սուր հումորի զգացում ունեին: Հիշում եմ նաև, որ երեկոյան մեզ ուղեկցեցին Կասկադ: Այն շատ գեղեցիկ էր գիշերային աստղերի և լույսերի ներքո: Մեր ուղեկցորդներն այնքան էին կատակում, որ ես անվերջ ծիծաղում էի… երբեք այդքան շատ չէի ուրախացել:  Երբեք չեմ մոռանա հայերի ջերմությունն ու բարությունը:)

Anet-Artani2-Խոսենք սպասվելիք նորություններիդ մասին…

-Այս պահին զբաղված եմ միանգամից երեք մյուզիքլներով, որոնք բեմադրվում են ԱՄՆ-ում: Ես և իմ խումբը շրջագայում ենք Միացյալ Նահանգներով` ներկայացնելով իմ նոր սինգլն ու դրա հիմա վրա նկարահանված տեսահոլովակը: Այս պահին գտնվում ենք Նյու Յորքում, որտեղ ելույթ ենք ունենում տարբեր վնասվածքներ ստացած զինվորների և վիրավորների համար: Մենք այցելում ենք հիվանդանոցներ, որպեսզի ինչ-որ կերպ թեթևացնենք նրանց ցավը մեր ելույթներով:

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք “Եվրատեսիլի” այն հայ երկրպագուներին, ովքեր մինչ օրս հիշում են Ձեզ և Ձեր կատարումը:

— Ուզում եմ պարզապես շնորհակալություն ասել բոլոր իմ հայ ընկերներին և այն հայերին, ովքեր ինձ մինչ օրս հիշում են: Շնորհակալ եմ ինձ պարգևած հետաքրքիր հիշողությունների համար: Անկեղծ եմ ասում` Հայաստանը իմ տեսած ամենագեղեցիկ երկրներից մեկն է, իսկ հայերն իմ հանդիպած ամենաբարի և գեղեցիկ մարդիկ են:

Սյունե Առաքելյան

Posted on Հուլիսի 10, 2013, in ESC Past Participants, News, Videos and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: