Սիրուշոյի խոստացած անակնկալը:) (տեսանյութ)

untitledԱրդեն տևական ժամանակ է, ինչ Սիրուշոն և հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը, որը նաև հանդիսանում է “Եվրատեսիլում” Հայաստանյան պատվիրակության ղեկավարը, խոսում են նոր նախագծի մասին:  Վերջապես պարզվեց, թե որն է լինելու այդ երկար սպասված անակնկալը:

Ինչպես գրում է “eurovision.tv”-ն` Հայաստանի և Հունաստանի տաղանդավոր երգիչներ Սիրուշոն և Սակիս Ռուվասը հանդես կգան զուգերգով:

Այսօր երգիչներն առաջին անգամ ներկայացրեցին թիզեր տեսանյութ, որը վերաբերում է իրենց “See” կոչվող զուգերգին:

“Հույներն ու հայերը այս երկրագնդի ամենահին ազգերից են: Մեր ազգերի ընկերությունը երկար տարիների պատմություն ունի և մենք որոշեցինք այն ամրապնդել երգով”,-ասել է Սիրուշոն:

Խոսելով Սիրուշոյի հետ համագործակցության մասին` Սակիս Ռուվասն ասել է.

“Ես, իսկապես, շատ ուրախ եմ և ոգևորված մեր համագործակցության համար: Սիրուշոն հոյակապ արտիստ է, որն ունի մեծ բեմական էներգետիկա, և ես կարծում եմ, որ մենք, որպես արտիստներ, շատ ենք սազում  իրար: Հուսով եմ` դուք ևս կհավանեք այս երգն այնպես, ինչպես մենք ենք հավանում”:

Հիշեցնենք, որ Սիրուշոն մասնակցել է “Եվրատեսիլ 2008”-ին “Քելե-Քելե” երգով և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, որը մինչ օրս Հայաստանի գրանցած ամենաբարձր արդյունքն է: Ինչ վերաբերում է Սակիսին, նա “Եվրատեսիլի” բեմում եղել է երեք անգամ: Առաջին անգամ հույն երգիչը մրցույթին մասնակցել է 2004 թ-ին և ներկայացրել է “Shake it” երգը: 2006 թ-ին Սակիսը կրկին մասնակցեց մրցույթին` այս անգամ որպես հանդիսավար, իսկ 2009 թ-ին նա կրկին ներկայացրեց Հունաստանը “Եվրատեսիլում” և կատարեց “This is Our Night” երգը:

Posted on Հոկտեմբերի 21, 2013, in ESC Past Participants, Eurovision, News, Participants, Videos and tagged , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: