Անդրե. “Սարի Աղջիկ”. ՇՈՒՏՈՎ

1451507_753068461374128_2092535156_n“Սարի աղջիկը”, որը նաև կոչվում է “Սարի Գելին” կամ “Վարդ սիրեցի”, հայկական ժողովրդական երգ է, թեև մեր հարևան ադրբեջանցիները ցանկանում են խեղել այս փաստը` երգը համարելով իրենցը: Սակայն հայ բլոգեր Անի Մարգարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի “PR” բաժնի մագիստրատուրայի խմբի ուսանողների նախաձեռնությամբ, մի խումբ հայ երիտասարդներ պայքարում են դրա հայկական ծագումը ապացուցելու համար:

Հայ երիտասարդների հայրենանպաստ գործին միացել է նաև երգիչ Անդրեն, ով շուտով կներկայացնի “Սարի աղջիկ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ, որի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է:

Երգը հնչելու է նաև Էմմիի ու Շուշան Պետրոսյանի մեկնաբանությամբ, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել Անդրեի տեսահոլովակի թրեյլերը:

1461214_753068551374119_1917157128_n

1466271_753068504707457_1555388828_n

“EuroVisionist”-ը ևս միանում է այս նախագծի կազմակերպիչներին և նշում` “ՍԱՐԻ ԱՂՋԻԿԸ” ՈՉ ԹԵ ադրբեջանական կամ թուրքական, այլ  ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳ Է:

Տեսանյութը` PanoramaTV-ի

Լուսանկարները` http://life.panorama.am/hy-ի:

Հ.Գ. Միացե’ք “Ֆեյսբուքյան” “Sari Gelin is Armenian folk song Սարի աղջիկը հայկական երգ է” էջին հետևյալ հղումով`( https://www.facebook.com/SariGelinIsArmenianFolkSongSariAgjikHaykakanErgE)

Ի ԴԵՊ,երիտասարդները նաև այս թեմայով ֆոտոշարք էին կազմակերպել, որի հեղինակը լուսանկարիչ Աննա Թավաքալյանն է: Լուսանկարները կարող եք տեսնել նշված էջում: Շուտով սպասվում է ևս մեկ ֆոտոշարք, որին կարող են մասնակցել բոլոր աղջիկները և կանայք: Այս նախաձեռնության հետ կապված ցանկացած տեղեկություն կհայտնվի “Sari Gelin is Armenian folk song Սարի աղջիկը հայկական երգ է” էջում:

Սյունե Առաքելյան

Posted on Նոյեմբերի 18, 2013, in Uncategorized and tagged , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: