Անդրեն` “Սարի աղջկա” և այլ թեմաների մասին

Այսօր` Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում, “Բաց ամբիոն” հանդիպման շրջանակներում բուհի ուսանողական խորհուրդը ասուլիս էր կազմակերպել երգիչ Անդրեի հետ: “Բաց ամբիոն” անվանումն ունեցող այս հանդիպում-միջոցառումները կկայանան յուրաքանչյուր ամիս և կհյուրընկալեն տարբեր ոլորտի ներկայացուցիչների: Երգիչը մշակութային ոլորտի առաջին հյուրն էր:

Հանդիպումը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասում Անդրեն խոսեց ԵՊԼՀ-ի “Տեղեկատվություն և Հանրային Հաղորդակցման Տեխնոլոգիաներ” ԳՈՒ Կենտրոնի” ուսանողների և նրանց դասախոս, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի նախաձեռնած ““Սարի աղջիկ”-ը հայկական երգ է” նախագծի մասին, որին սիրով միացել է նաև երգիչը, իսկ երկրորդ  մասում համալսարանի լրագրության բաժնի տարբեր կուրսերի ուսանողներն Անդրեին հղեցին մի շարք այլ հարցեր` կապված երգչի նախկին և ներկայիս գործունեության հետ:

 

2479““Սարի աղջիը” հայկական երգ է” նախաձեռնության և կազմակերպիչների մասին …

““Սարի աղջիկը” հայկական ժողովրդական երգ է: Ես ևս վերջերս ակտիվ գործունեություն եմ ծավալում, որպեսզի այս գաղափարի շուրջ համախմբեմ տարբեր երգիչների և խմբերի”,-ասում է Անդրեն` նշելով, որ շուտով հնարավոր է, որ երգը լսենք  նաև ռեգգի, ջազ և ռոք ոճերում:  Երգիչը տեղեկացրեց, որ իր մեկնաբանությամբ “Սարի աղջիկ” երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա նոյեմբերի 30-ին: Հանդիպման ընթացքում Անդրեն բազմիցս շնորհակալություն հայտնեց Բրյուսովի “Տեղեկատվություն և Հանրային Հաղորդակցման Տեխնոլոգիաներ” ԳՈՒ Կենտրոնի”  ուսանողներին նման նախաձեռնություն ծավալելու և իրեն դրա մասնակիցը դարձնելու համար: Այս նախագծին մասնակցելու համար երգիչը նույնիսկ հետաձգել է իր նոր` “Իմ հոգին” ձայնասկավառակի աշխատանքները: Ի դեպ, այդ ձայնասկավառակի թողարկումից հետո Անդրեն մտադիր է աշխատել նաև  իր հաջորդ ձայնասկավառակի վրա, որը կկոչվի “Սարի աղջիկ”:

“Այնտեղ տեղ են գտնելու երգեր, որոնք ժամանակի ընթացքում մեզանից տարել են և, ցավոք սրտի, ոլորտի շատ մասնագետներ չեն ուզում պայքարել դրա դեմ, չեն ուզում բարձրաձայնել, որ դրանք մեր երգերն են: Չգիտեմ` ինչումն է մտավախությունը, բայց ամեն դեպքում, այդ ձայնասկավառակի, այդ երգի և ձեր օգնությամբ ես կփորձեմ վերադարձնել մեր երգերը` ներկայացնելով դրանք այսօրվա շնչով”: Խոսելով նախաձեռնությունը սկսած ուսանողների մասին` Անդրեն նշեց. “Հպարտ եմ մեր ուժեղ ուսանողներով: Բոլորին ասում եմ, որ Հայաստանում կա 25 աղջիկներից բաղկացած նման մի խումբ: Նրանց տեսքից դժվար է կռահել, թե ինչ գործունեություն են ծավալում, երբեք չես մտածի, թե իրականում ինչ է թաքնված նրանց այդ նուրբ արտաքինի հետևում: Ես կցանկանայի, որ մեր տղաներից շատերն էլ ունենային այդ թիմային միասնությունը: Կան, իհարկե, նման տղաներ, բայց քիչ են…կցանկանայի, որ նման շարժումներին ավելի ակտիվ մասնակցեին:”

Թեմայի վերջում Անդրեն նախաձեռնությունը կազմակերպած ուսանողուհիների հետ կատարեց “Սարի աղջիկ” երգը:

“X Factor” նախագծի մասին…

“Մեծ հաճույքով եմ աշխատել մասնակիցներիս հետ: “X Factor”-ում աշխատելը մեծ փորձ էր իմ կյանքում”:

Խոսելով այն մասին, թե ինչու իր 3 մասնակիցներից հենց Լենա Ղազարյանի հետ հանդես եկավ զուգերգով` Անդրեն նշեց, որ դեռ կիսաեզրափակչի ժամանակ, երբ Լենան դուրս մնաց նախագծից, նա խնդրեց նրան չտխրել և խոստացավ, որ “Ես քեզ կուզեի ատել” երգը նրանք մի օր միասին են երգելու: Ասաց և արեց…

Ինչ վերաբերում է Կարինա Խաչատրյանին և Մարիաննա Շանոյանին, երգիչը հույս հայտնեց, որ նրանց հետ էլ կշարունակի համագործակցել “Շանթ” հեռուստաալիքի այլ նախագծերի շրջանակներում:

“Եվրատեսիլի” մասին…

“Ես միշտ հետևել եմ “Եվրատեսիլին”` սկսած 90-ականներից, երբ  այն սկսվեց հեռարձակվել Ռուսաստանի առաջին ալիքով: Միշտ ցանկացել եմ ներկայանալ այդ մրցույթում և միշտ ասել եմ, որ կգա օրը, երբ ես կլինեմ այդ բեմի վրա: Տանն, իհարկե, բոլորը ծիծաղում էին ինձ վրա… բայց եկավ մի օր, երբ մրցույթին մասնակցելու  առաջարկ ստացա…”,-հիշում է երգիչը:

Անդրեն նաև նորմալ է համարում իր մասնակցության վերաբերյալ տարատեսակ կարծիքները` նշելով որ “ամեն ինչ նոր էր և մենք դեռ ծանոթ չէինք մրցույթի “խոհանոցին””:

““Եվրատեսիլը” հեռուստաշոու է: Այն վոկալիստի մրցույթ չէ: Երգիչը կարող է լավ վոկալային տվյալներ ունենալ, բայց լինել վերջին հորիզոնականում: Պետք է զգալ, թե ինչ ռիթմ է պետք այնտեղ”,-կարծում է Անդրեն, ով համարում է, որ ի տարբերություն մեծերի “Եվրատեսիլի”, “Մանկական Եվրատեսիլում” մեր երգերը շատ ավելի փայլուն են: Հարցին, թե ում է տեսնում “Եվրատեսիլ 2014”-ի բեմում` Անդրեն պատասխանեց. “Երևի “Ռեինկարնացիան” հետաքրքիր կնայվի այդ բեմում: Կարելի է ամեն տարի ինչ-որ մի բան փորձել: Անցած տարի գնաց ռոք խումբ, այս տարի կարելի փորձել հանդես գալ ռեգգի ոճում”:

Երգի պետական թատրոնի մասին…

“Ես իմ առաջին քայլերը սկսել եմ Երգի պետական թատրոնից, բայց մինչ այդ Ստեփանակերտի ջազ-էստրադային պետական բենդում հանդես եմ եկել որպես մենակատար”:  Խոսելով Արթուր Գրիգորյանի մասին` Անդրեն նշեց. “Նա ջանք չի խնայել, որպեսզի մեզ փոխանցի իր հմտությունները, օրինակ, թե ինչպես ճիշտ բռնել բարձրախոսը, ինչպես պահել “կոնտակտը” հանդիսատեսի հետ և այլն”: Անդրեն կարծում է, որ շատ երգիչներ չեն կարողանում տիրապետել բեմական այդ հմտություններին այն պատճառով, որ չեն անցել նմանատիպ դպրոց: “Ուրախ եմ, որ ես և իմ սերունդը անցել ենք այդ դպրոցը”:

 

Մենահամերգների մասին…

“Շատ եմ խոսել այս մասին, շատ եմ խոստացել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Այն մեծ մենահամերգները, որոնք ունեցել եմ այստեղ, արդեն պատմության գրկում են: Այսօր ավելի շատ դրսում եմ հանդես գալիս համերգներով…Երգեր կան, որոնք կծերանան ինձ հետ և ինձանից հետո էլ դեռ կմնան: Ես կարծում եմ, որ կգա օր, երբ ձեզ կնվիրեմ այդ տոնը”,-ասաց երգիչը:

 

Վիկտորիայի մասին…🙂

Հարցին, թե որոնք են այսօր իր հպարտանալու առիթները` Անդրեն պատասխանում է. “Այսօր ավելի շատ սկսել եմ հպարտանալ մեր փոքրիկ Վիկտորիայով (Վիկտորիան Անդրեի զարմուհին է :))… երբ ինչ-որ քայլեր է անում, ինչ-որ մի բառ է ասում…Այսօր դա է ինձ համար ամենամեծ հպարտությունը”:

2484Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի մասին…

Անդրեն միշտ էլ ակտիվորեն մասնակցում է Բրյուսովի անվան համալսարանի նախաձեռնած ցանկացած միջոցառման: “Այստեղ լուրջ նախագծեր են ծնվում: Ձեզ մոտ շատ ծրագրերի եմ մասնակցել, որոնք ոչ թե գեղարվեստական, այլ շատ ավելի լուրջ բնույթ են կրում, ինչպիսին է բարեգործությունը: Շարունակե՛ք այդպես և վարակեք մնացածներին ևս”:

Լուսանկարները` “EuroVisionist”-ի և “News.am”-ի

Սյունե Առաքելյան

Posted on Նոյեմբերի 28, 2013, in ESC Past Participants, Eurovision, News and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: