Անդրեի “Սարի աղջիկ” տեսահոլովակի շնորհանդեսը

Այսօր` “Ivy Lounge Café”-ում կայացավ Անդրեի “Սարի աղջիկ” տեսահոլովակի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին “”Սարի աղջիկը” հայկական երգ է” նախագծի կամակերպիչները, Անդրեի կոլեգաներն ու բազում լրագրողներ:

“Հատուկ սեր չունեմ շնորհանդեսների հանդեպ, բայց քանի որ այսօրվա նախագիծը կարևոր նշանակություն ունի, որոշեցինք շնորհանդես կազմակերպել”,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեն:

Ինչպես արդեն բազմիցս տեղեկացրել ենք` այս նախաձեռնությանը ակտիվորեն մասնակցում են Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի “Տեղեկատվություն և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի” ուսանողները: Ուսանողուհիներից մեկը` Լարա Ասլանյանը, խոսելով նախագծի մասին` ասաց. “Նախագիծն իրականացնում ենք բլոգեր Անի Մարգարյանի հետ համատեղ: Երգիչ Անդրեն առաջինը ցանկացավ միանալ մեզ և մենք շատ շնորհակալ ենք նրան, իսկ մյուսներին ևս  կոչ ենք անում միանալ այս նախագծին”:

Շնորհանդեսի շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ Անդրեն շնորհակալություն հայտնեց նաև իր ընկերոջից` Նիկ Էգիբյանից, որն առանց վայրկյան անգամ մտածելու ևս սիրով միացավ նախագծին. “Այդքան զբաղված լինելով հանդերձ` Նիկն անգամ վայրկյան չտատանվելով` համաձայնվեց: Ես նրան ուղարկեցի երգի ակապելլա տարբերակը, և նա շատ գեղեցիկ նվագեց այդ ստեղծագործությունը: Այնուհտև մենք որոշեցինք, որ “Սարի աղջիկը” պետք է ունենա նաև տեսահոլովակ:” Անդրեն շնորհակալություն հայտնեց նաև “Տերյան” մշակութային կենտրոնին` տեսահոլովակի զգեստները տրամադրելու համար, դիզայներ Ֆաինա Հարությունյանին, տեսահոլովակի հերոսներին, նախագծի բոլոր կազմակերպիչներին և իր բոլոր կոլեգաներին, ովքեր ևս եկել էին երգչին շնորհավորելու:

Ահա և այդքան սպասված տեսահոլովակը`

Իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն, ինչ որ կերպ կատարել այս երգը և միանալ նախագծին, կարող են դա անել հետևյալ հղումով`

Սյունե Առաքելյան

Posted on Նոյեմբերի 30, 2013, in Eurovision, News, Videos and tagged , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: