Հայաստանը` “World Music Awards”-ին

Ապրիլին կկայանա Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունը` World Music Awards-ը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների կատարողներ, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր: Այս տարի այս հեղիանակավոր մրցանակաբաշխության միանգամից 3 անվանակարգերում ներկայացված է նաև Սիրուշոն: Այդ անվանակարգերն են`

  1.Լավագույն երգ (“PreGomesh”)

2.Լավագույն երգչուհի

3.Լավագույն տեսահոլովակ (“PreGomesh”)

 Սիրուշոյի հետ այդ անվանակարգերում ներկահյացված են այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են` Շերը,  Ադելը, Ալիշա Քիզը, Ավրիլ Լավինը, Բեյոնսեն, Բրիթնի Սփիրսը, Նիքոլ Շերզինգերը, Սելին Դիոնը, Քրիստինա Ագիլերան և այլք:

 “Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է:”,-գրված է Սիրուշոյի “ֆեյսբուքյան” պաշտոնական էջում:

 Ի դեպ, այս հեղինակավոր մրցանակաբաշխությանը “Միջին արևելքի լավագույն արտիստ” (Best Middle Eastern Artist) անվանակարգում` 2006, 2007 և 2008 թ-երին մասնակցության հրավեր է ստացել նաև Անդրեն, սակայն ինչ-ինչ պատճառներով երգչի մասնակցությունն այս հեղինակավոր երաժշտական իրադարձությանը չի կայացել: Անդրեն չցանկացավ մանրամասնել պատճառները, փոխարենը նշեց, որ շատ ուրախ է, որ իր լավագույն ընկերներից մեկը` Սիրուշոն, ներկայացված է համաշխարհային հեղինակություն ունեցող այդ մրցանակաբաշխությանը:

 Մենք ևս շնորհավորում ենք Սիրուշոյին, իսկ ձեզ տեղեկացնում, որ մեր հայրենակցուհու օգտին կարող եք քվեարկել մրցույթի պաշտոնական կայքում:

Սյունե Առաքելյան

Posted on Հունվարի 17, 2014, in ESC Past Participants, Eurovision, News, Participants and tagged , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: