Անդրեի հոգու երգերը` “Իմ Հոգի” ձայնասկավառակում

1888652_825600484122098_137479777_nԵրեկ Yerevan Mall-ում կայացավ երգիչ Անդրեի նոր` «Իմ Հոգի» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը:

“Իսկապես շատ-շատ հուզված եմ, կարծես առաջին, այլ ոչ թե 6-րդ ձայնասկավառակիս շնորհանդեսը լինի: Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք”,-ասաց երգիչը շնորհանդեսի ընթացքում կայացած մամուլի ասուլիսիսի ընթացքում:

Անդրեն ասաց, որ “Իմ Հոգի” ձայնասկավառակում տեղ գտած բոլոր երգերի հեղինակը Սուրեն Կնյազյանն է. “Ձայնասկավառակիս ամենասիրելի երգերն են`”Հայաստանս”, “Իմ հոգի”, “Քեզ տեր եմ”,  և “Ես կդառնամ” ստեղծագործությունները, այսինքն` բոլոր լիրիկական երգերը: Կարծում եմ Սուրեն Կնյազյանի մոտ, հատկապես, այդ ոճը շատ գեղեցիկ է ստացվում”:

Անդրեն խոստացավ, որ նոր ձայնասկավառակի երգերից մի քանիսն, անպայման, կունենան տեսահոլովակներ:

Մամուլի ասուլիսից հետո երգիչն իր հյուրերի և երկրպագուների համար կատարեց Սուրեն Կնյազյանի հեղինակած “Քամիներ” երգը, որի ընթացքում երկրպագուները ոգևորված ձայնակցում էին նրան:

Անդրեին երգերով և շնորհավորանքներով ողջունելու էին եկել նաև “Հայ Սուպերսթար 1” Սուսաննա Պետրոսյանը, “Հայ Սուպերսթար 5”-ի հաղթող Սոնա Ռուբենյանը, “Նոր ալիք 2012”-ին Հայաստանը ներկայացրած Սուրեն Առուստամյանը, “X-Factor” նախագծի մասնակիցներ Լենա Ղազարյանն ու Կարինա Խաչատրյանը, հեղինակ-կատարող Նիկ Էգիբյանը, “Հայաստանի ձայնը” նախագծի մասնակից Նարեկ Մակարյանն ու փոքրիկ Միկան:

“Շնորհավորում եմ Անդրեին ձայնասկավառակի շնորհանդեսի կապակցությամբ: Մաղթում եմ բազում շնորհանդեսներ”,- ասաց Լենա Ղազարյանն ու ավելացրեց, որ Անդրեի հետ համագործակցությունն իրեն շատ է օգնել կայանալու հարցում. “Հուսով եմ` մեր համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ ես իրեն շատ եմ սիրում”:

 “Անդրեին ցանկանում եմ, որ շատ երջանիկ լինի: Թող նրա բոլոր նպատակներն իրականանան: Ինքն այնքան հոգով է երգում, պարզ, անկեղծ և մաքուր: Մաղթում եմ, որ իր կյանքն էլ իր երգերի նման լինի”,-ասաց շնորհանդեսին ներկա երգչուհի Մարին:

  “Ես Անդրեին շատ եմ սիրում: Նա ինձ համար հանդիսանում է ոչ միայն ղեկավար, այլև ավագ ընկեր: Այն, ինչ իրեն պետք է, նա արդեն ունի, միակ բանը որ նրան կցանկանամ` առողջությունն է”,-նշեց Կարինա Խաչատրյանը:

  “Անդրեն շատ լավ մարդ է, ինձ համար նաև հրաշալի երաժիշտ և հրաշալի պրոդյուսեր “Պրեմիերա” նախագծում: Մաղթում եմ, որ այսպիսի բազում շնորհանդեսներ ունենա, որովհետև դա ոչ միայն իմ, այլև լսարանի ցանկությունն է: Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ: Այս ձայնասկավառակը, միանշանակ, տեղ է գտնելու իմ ձայնադարանում”,-ասաց երգիչ Նարեկ Մակարյանը:

 Սոնա Ռուբենյանը շնորհավորեց Անդրեին` նշելով որ իրեն սիրում է թե՛ որպես երգիչ, և թե՛ որպես մարդ. “Մինչ իրեն ճանաչելն էլ էի սիրում իր արվեստը: Շատ ուրախ եմ, որ ևս մեկ ձայնասկավառակ լույս տեսավ: Հուսով եմ` Անդրեն շատ ձայնասկավառակներ կթողարկի, որովհետև դրանք բոլորն էլ շատ սիրելի են ու սպասված”:

 Անդրեին շնորհավորելու էր եկել նաև “Մանկական Եվրատեսիլ 2011”-ին Հայաստանը ներկայացրած Դալիթան. “Անդրեին մաղթում եմ նորանոր հաջողություններ, նորանոր բեմեր և հազարավոր շնորհանդեսներ: Ես նրան շատ եմ սիրում”:

 Դիզայներ Ֆաինա Հարությունյանն Անդրեին մաղթեց, որ միշտ լինի այդքան սպասված և սիրված. “Այսօր ևս մեկ անգամ դու ապացուցեցիր, որ լավագույններից ես, եթե ոչ լավագույնը: Քեզ շատ-շատ սիրում եմ”:

Իսկ Սուրեն Առուստամյանը ցանկացավ, որ Անդրեն գտնի այն, ինչի մասին երգում է` մեծ սեր:

Մեզ հետ զրույցում Անդրեն նշեց, որ ձայնասկավառակի հետ կապված աշխատանքները ձգձգվում էին տեխնիկական պատճառներով, սակայն երգիչը չի զղջում, որ այդպես ստացվեց. “Այսօրվա շնորհանդեսից հետո հասկացա, որ հենց այսօր էր շնորհանդեսի ճիշտ ժամանակը, քանի որ վայրը շատ ճիշտ էր ընտրված: Ինձ համար էլ սա նոր ու հետաքրքիր ֆորմատ էր”:

 Շնորհանդեսի ավարտին երգիչը կատարեց նոր ձայնասկավառակից “Մշո հարսնիք”, “Գարուն” և “Քեզ տեր եմ” երգերը:

 “Սա իմ ձայնասկավառակի ամենասիրելի երգերից մեկն է ինձ համար: Հուսով եմ` շուտով կգտնեմ այն միակին, ում կասեմ` քեզ տեր եմ”,- ասաց երգիչն ու շնորհակալություն հայտնեց այն բոլոր մարդկանց, ովքեր իր կողքին են եղել ձայնասկավառակի ստեղծման ողջ ընթացքում. “Շնորհակալ եմ Սուրեն Կնյազյանին, Նիկ Էգիբյանին, ով կատարել է երգերի գործիքավորումը, Ֆաինա Հարությունյանին, որն իմ բեմական կերպարների հեղինակն է և , իհարկե, իմ երկրպագուներին, ովքեր 15 տարի է` իմ կողքին են, և անկախ բոլոր խոսակցություններից` ես հերթական անգամ շնորհակալություն եմ ուզում հայտնել Աստծուն` ինձ տրված տաղանդի և հաջողության համար”:

  “Իմ Հոգին” Անդրեի թվով 6-րդ ձայնասկավառակն է: Այն պարունակում է 10 երգ` “Հայաստանս”, “Իմ հոգի”, “Քեզ տեր եմ”, “Իմ կես”, “Ես կդառնամ”, “Թիք-թաք”, “Մշո հարսնիք”, “Գարուն”, “Մի գնա”:

Երգերը բազմաժանր են` լիրիկական, պարային, հայրենասիրական և սիրային: Ձայնասկավառակում տեղ գտած բոլոր երգերի հեղինակը Սուրեն Կնյազյանն է, որը նաև հանդիսանում է Անդրեի “Միայն սեր” ձայնասկավառակի  “Քամիներ”, “Մըր երգիր” և “Իմ միակ” երգերի հեղինակը: 

 “Իմ հոգի” CD-ի գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը: Ձայնասկավառակի համար արված լուսանկարների հեղինակը Խոակին Պալացինն է, որը համագործակցում է “Vogue”, “Elle” և այլ հեղինակավոր ամսագրերի հետ: Ֆոտոշարքն իրականացվել է Միացյալ Նահանգներում` Չարլսթոն սարի վրա: Դիզայնի հետ կապված աշխատանքներն արել է Արան:

 

 

Սյունե Առաքելյան

Posted on Մարտի 13, 2014, in ESC Past Participants, Eurovision, News, Participants and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: