Անդրե. “Այս տարի Հայաստանը չունի մրցակից”

Andre PosterԻնչպես հայտնի է` մայիսի 6-ից մեկնարկելու է “Եվրատեսիլ 2014” երգի մրցույթը: Այս տարի մեր երկիրը ներկայացնող Արամ mp3-ի, նրա երգի և մրցույթում մեր մրցակիցների մասին հարցազրույց ունեցանք “Եվրատեսիլի” առաջին հայ մասնակցի` Անդրեի հետ:

 -Անդրե´, ի՞նչ կարծիքի եք “Եվրատեսիլում” Արամ mp3-ի մասնակցության մասին:

 -Շատ ուրախ եմ, որ վերջապես այս տարի Արամի հերթը հասավ “Եվրատեսիլում” Հայաստանը ներկայացնելու: Բոլորիս էլ հայտնի է նրա` բոլոր հնարավոր և անհնար հնչյուններն արտաբերելու տաղանդը:

 -Իսկ ի՞նչ կասեք “Not Alone” երգի ընտրության մասին:

 -Զգացվում է, որ երգը ոչ թե գրվել է հատուկ “Եվրատեսիլի” համար, այլ ծնվել է իր բնական հունով: Շատ եմ հավանում երգի մեջ առկա էներգիան: Այն իր մեջ ունի ուժ: Լավ է, որ երգի երաժշտության հեղինակը հենց կատարողն է` Արամը, ինչն արդեն մեկ քայլ առաջ է այն առումով, որ նա այդ հսկայական բեմից Եվրոպային ներկայացնելու և մատուցելու  է  իր հոգու երգը: Նաև շատ եմ հավանում Գարիկ Պապոյանի գրած զգացմունքային և հոգու լարերին դիպչող խոսքերը, չեմ կարող անտեսել նաև շատ գրագետ կատարված գործիքավորումը, որն առավել զգացմունքային է դարձնում երգը:

 -Ձեր կարծիքով ո՞ր երկրներն են լինելու Հայաստանի այս տարվա մրցակիցները:

 -Ես հետաքրքրվում եմ մրցույթով և արդեն լսել եմ բոլոր երկրների երգերը: Մեր երգը լսելուց հետո հասկացա, որ այս տարի Հայաստանը չունի մրցակից: Այս առումով իմ կարծիքը համընկավ մրցույթի երկրպագուների և բուքմեյքերների մեծամասնության կարծիքների հետ:

----

 -Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, այս տարի ո՞ր հորիզոնականն է լինելու մերը:

 -Միայն առաջինը: Միայն հաղթանակ եմ ակնկալում և 101%-ով վստահ եմ, որ հաղթելու ենք, մնում է, որ ժյուրին չտրամադրվի մեր երկրի դեմ և հատուկ ծախված լոբինգ չլինի, ինչը տեղի ունեցավ նախորդ երեք տարիների ընթացքում: Իմ կարծիքով այս մրցույթում ժյուրի չպետք է լինի, և հաղթողը պետք է նախորդ տարիների պես որոշվի միայն ժողովրդի քվեարկությամբ:

 -Որպես “Եվրատեսիլի” առաջին հայ մասնակից և մրցույթի լավ գիտակ, ի՞նչ խորհուրդ կտաք Արամ mp3-ին:

 -Ես իմ խորհուրդն արդեն տվել եմ Արամին. պետք է հոգեպես տրամադրվի, խաղաղ լինի, նորմալ քնի և սնվի, մնացածն արդեն ինքը կանի: Աստված նրան պահապան: Բոլորին կոչ եմ անում` իրենց աղոթքներով և դրական լիցքերով լինեն Արամի կողքին:

Այս տարին մեզ համար շատ կարևոր է… ես երազում եմ Երևանում կայանալիք “Եվրատեսիլ 2015”-ի մասին:)

Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից

Սյունե Առաքելյան

Posted on Մարտի 30, 2014, in Uncategorized and tagged , , , , , , , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: