“Եվրատեսիլ 2014”. Ավստրիայի հաղթանակի, մեր հավաքած միավորների և զբաղեցրած հորիզոնականի մասին

Երեկ` Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենից մեկնարկեց “Եվրատեսիլ 2014” երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Արամ Mp3-ն: Եվրոպայի քվեարկության արդյունքում մեր մասնակիցը հավաքեց 174 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

290 միավորով մրցույթի հաղթող ճանաչվեց Կոնչիտա Վյուրսթը, որը “Rise like a Phoenix”/”Կհառնեմ Փյունիկի պես” երգով ներկայացնում էր Ավստրիան:

Նա առավելագույն 12 միավորներ ստացավ Բելգիայից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Իրլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Պորտուգալիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից և Միացյալ Թագավորությունից:

Իսկ Հայաստանին առավելագույն 12 միավոր տվեցին Ավստրիան, Ֆրանսիան և Վրաստանը:

Հայաստանից միավորներ ստացան Բելոռուսը (8), Ռուսաստանը (10) և Մոնտենեգրոն (12):

“Եվրատեսիլ 2014”-ի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը`

1.Ավստրիա

2.Նիդերլանդներ

3.Շվեդիա

4.Հայաստան

5.Հունգարիա

6.Ուկրաինա

7.Ռուսաստան

8.Նորվեգիա

9.Դանիա

10.Իսպանիա

Շնորհավորում ենք մեր մասնակցին գեղեցիկ ելույթի և 37 երկրների մեջ 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու առթիվ:)

Լուսանկարները` “Եվրատեսիլի” և Արամ Mp-ի “Ֆեյսբուքյան” պաշտոնական էջերից:

Posted on Մայիսի 11, 2014, in ESC Past Participants, Eurovision, Eurovision 2014, News, News and tagged , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: