Դալիթան հանդես կգա մենահամերգով

Տևական ժամանակ է,  ինչ երգչուհի Դալիթայի   առօրյան գերհագեցած է:  Պատճառը երգչուհու մենահամերգն է, որը  կկայանա Լիբանանում` մայիսի 30-ին: Երգչուհու խոսքերով` ինքը լրջորեն է պատրաստվում այդ մեծ նախագծին, ինչի ապացույցն էլ վոկալի, պարի և բեմական վարպետության ամենօրյա պարապմունքներն են:

Երգչուհին ասում է, որ  այս իրադարձությունը կրկնակի պարտավորեցնող է այնքանով, որ  սա իր  առաջին մենահամերգն է, բացի այդ այն կայանալու  է հայրենիքից դուրս: Ի դեպ, մենահամեգի հրավերը ստացվել է հենց Բեյրութի հայ համայնքի կողմից:

Երգչուհին կկատարի իր երգացանկից մեկ տասնյակից ավել երգ:

Երեկոյի ընթացքում երգչուհու կատարմամբ կհնչեն նաև հայ ժողովրդական և աշուղական երգեր՝ կենդանի նվագակցությամբ: Հատուկ այդ երեկոյի համար կատարվել են այդ երգերի նոր մշակումներ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի կողմից, ով էլ հենց կնվագակցի երգչուհուն: Մենահամերգին իրենց մասնակցությունը կունենան նաև “Ալագյազ” պարի համույթն ու բեյրութահայ երգչուհի ԳոհարՀակոբյանը:

Բեյրութի մենահամերգին տեղի կունենա երկու երգի պրեմիերա, որոնցից մեկը հեղինակել են Էմմա Ասատրյանն ու Անիտա Հախվերդյանը:

Posted on Մայիսի 22, 2014, in Eurovision, JESC Past Participants, News, Participants and tagged , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: